Название: Սալբի
Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Жанр: Зарубежная классика
isbn: 9781772467017
isbn:
– Ուրեմն ձեր կարծիքով աշխարհում չկա՞ և չպիտի՞ լինի սուրբ սեր, – հարցրուց մահտեսի Ավետիսը:
– Երբ մի բարի բանի գործադրությունը` մյուս շատ չար բաների առիթ է տալիս, լավ է խափանե՜լ այդ բարին. մի կաթիլ քաղցր ջուրը չէ կարող փոխել մի դառն ծովի տտիպ համը: Երբ իմդուռը բաց թողնելով` շատ բարի մարդերի հետ ներս են մտնումշատ չարեր, գողեր և ավազակներ` լավ է – փակվի այդ ճանապարհը: Ահա՜, որդի՜, դրանք անհերքելի ճշմարտություններ են: Եվ այսպես, մի սուրբ սեր, որպես դուք անվանում եք, երբ թույլատրվի,ճանապարհ կբանա անթիվ խարդախ և պիղծ սերերի… և այդնկատումով իսկ՝ խելացի Ասիան ամենայն զգուշությամբ արգելում է մարդկանց հաղորդակցությունը կանանց հետ, և այդպիսով պահպանում է մարդկության սրբությունը և մաքրությունը:
Մահտեսի Ավետիսը ոչինչ չպատասխանեց, այլ գլուխը քարշ գցած լուռ դուրս գնաց: Բայց Ռուստամը, որ մինչև այն րոպեն դռան ետևից ականջ էր դնում՝ ներս մտավ և ասաց.
– Մայրի՜կ, դուք սխալ նախապաշարման մեջ եք, պետք է հետևել լուսավոր ժամանակի պայմաններին և պահանջներին, պետք է…
– Լո՜ւռ կաց, մի խոսիր, լակո՜տ, – գոռաց պառավը, – այդ խոսքերը ժանտա՜խտ են, մահացո՜ւ են, դրանք թունավորում են իմ օրհնյալ գերդաստանի անմեղ պարզամտությունը: Իսկ քո հոգին ապականված է այդ ազգակործան գաղափարներով` ընկերանալով Արամի և Մելիքզադեի նման վտանգավոր մարդոց հետ. քո թոքերի մեջ նրա՜նց շունչն է փչում, դու հեռո՜ւ ես հայոց օրենքներից, քո մեջ մոլություն կա, դու միա՜կ պատիժն ու պատուհասն ես, որ նյութում ես իմ տան կործանումը…:
Թ
ՀԻՆ ԵՎ ՆՈՐ
Մի օր Հովասաբենց տանը ներս է մտնում մի պառավ, յուր հետ բերելով յուր յոթն տարեկան թոռը, խնդրում է տիկին Թարլանից բժշկել նրան, որովհետև մալահվոր էր եղել, այսինքն՝ ամբողջ մարմինը կարմիր բորոտած՝ սաստիկ քոր էր գալիս: Տիկին Թարլանը մերկացնում է մանուկը և մի կոշտ մազե լաթի կտոր ձեռքն առնելով` սկսում է թքել նրա մարմնի կարմրած տեղերի վրա, և այն լաթով սաստիկ քսել և տրորել` չդադարելով միևնույն ժամանակ մունջ աղոթքներ կարդալուց:
Երեխան ճչում էր, ցավից լաց էր լինում: Նրա ձայնը ներս բերեց օրիորդ Սալբիին, որը չկարողանալով զսպել յուր ծիծաղը և մի հեգնական հայացք ձգելով դեպի մոր գործողությունը, ասաց.
– Մա՜յր, փոխանակ այդ խեղճ երեխան սպանելու, ա՜յդ կոշտ մազով նրա մարմինը շփելով՝ հրամայեցեք դրան լուծողական տան, կամ երակներից արյուն բաց թողնեն, այդ ավելի օգտակար կլինի:
– Երբ հերթը ձեզ հասնի, – պատասխանեց տիկին Թարլանը բարկությամբ, – դուք ա՜յդպես արեք… բայց ես քանի կենդանի եմ, ձեռքիցս չեմ թողնի իմ գիտցածը:
Օրիորդ Սալբին ոչինչ չխոսեց, այլ հեռացավ նրանից:
Մի քանի րոպեից հետո տիկին Թարլանի մոտ մտավ պառավ Մարթան. Հովասաբենց տիկինը պատմեց նրան յուր աղջկա հանդգնությունը, որ համարձակվում էր իրան բան սովորեցնել:
– Աստված ավելի վատթարիցը ազատե, – ասաց պառավ Մարթան վշտացած ձայնով. – ձեր աղջկա այժմյան ավերված բարք ու վարքը գուշակում է մի ցավալի ապականություն նրա բարոյականության մեջ:
– Հա՜, իմ քո՛ւր, հա՜, ճշմարիտ է ձեր ասածը, – հաստատեց տիկին Թարլանը, – բայց մեղավորը СКАЧАТЬ