Սալբի. Րաֆֆի
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Սալբի - Րաֆֆի страница 21

Название: Սալբի

Автор: Րաֆֆի

Издательство: Автор

Жанр: Зарубежная классика

Серия:

isbn: 9781772467017

isbn:

СКАЧАТЬ մի քանի կաթիլ արտասուք երևաց նրա տխրած երեսի վրա: Նա շրջեց երեսը և արագությամբ սրբելով արտասուքը` ասաց. —

      – Այդ իրա՜վ է, Խաչո, մի այսպիսի երկրի մեջ հայի աստղը խավար է… բայց հավատացնում եմ քեզ, քանի որ իմ գլուխը կենում է այս ուսերի վրա, չկարծեմ մի մարդ կարողանա իմ տնից բռնությամբ մի բան տանել:

      Խելացի Խաչոն ոչինչ պատասխան չտվեց: Նա գիտեր, որ մի տարապայման տենչ՝ աներևույթ կերպով եփ էր գալիս այդ մանուկ սրտի մեջ. բայց անհնարին տխրությամբ կրկնեց յուր պապերի ասածը. «Մի ձեռքը ծափ չէ զարկում»:

      Ռուստամը կրկին մոտեցավ ձիուն, ձեռքը քսեց նրա պարանոցին, հարդարեց նրա նորաբույս բաշը և կամենում էր դուրս գալ փարախից, երբ նրան կանգնեցրին մի քանի հոգի:

      – Աղա՜, – ասացին նրանք, – այս օրվա փոթորիկը մեզ հնար չտվեց փարախից դուրս գալ և մեզ համար ուտելու հաց մուրալ. ի սերն աստուծո, պատվիրեցեք, որ այս գիշեր կերակրեն խեղճերիս:

      ─Մի՞թե դուք գնում եք դռներից հա ՞ց մուրալու, և դրանով ամո՞թ բերում մեզ վրա, միթե իմ հայրը և ես չե՞նք պատվիրել, որ ամեն օր ձեզ օրական պատշաճավոր կերակուր տան, – հարցրուց տհաճությամբ Ռուստամը:

      – Ճիշտ է, ա՜ղա, – պատասխանեցին նրանք միաձայն, – բայց մենք շնորհակալ ենք և նրա համար, որ դուք տվել եք մեզ տաք օթևան ձմեռելու: Այդ բավական է. դրանից ավել պետք չէ ծանրություն տալ:

      – Ո ՜չ, ո՜չ, ես կվշտանամ, եթե ձեզնից մինը բախե ուրիշի դուռը. քանի այստեղ եք, դուք աստուծո հյուրն եք, մեր պարտականությունն է հոգս տանել ձեր ապրուստի համար. – հացը մերը չէ՜ , աստուծո տվածն է:

      Այնուհետև Ռուստամը առանց ուշանալու դուրս գնաց փարախից, մտավ յուր մոր մոտ, և բարկանում էր նրա վրա, թե ինչո ՜ւ օրինավոր կերպով հոգս չէր տանում անբախտներին` որ ապավինած էին իրանց ողորմության: Դրանք մի հայ գերդաստանի ընտանիքն էին, որոնց գյուղը բոլորովին կողոպտել էին քուրդերը, և բնակիչները ապրուստի համար ո՜չ մի հնարք չունենալով` ցիրուցան էին եղել զանազան կողմեր, և բտրի քրիստոնյաները ընդունելով նրանց իրանց տները՝ պահպանում էին: Մահտեսի Ավետիսը տեղ տվեց յուր փարախում` այդ անբախտ ընտանիքներից երկուսին:

      Դռան մուրճը զարկեց

      – Է՜յ, Նա՜զլու, – ձայն տվեց տիկին Սկուհին, – ժամավորքը եկան, գնա՜, դուռը բա՜ց արա:

      Թեթևաշարժ աղախինը վազեց, դուռը բաց արավ, ներս մտան Հուրի Խան-Դայան և նրա որդի մահտեսի Ավետիսը:

      Հուրի Խան-Դայան, կռացած յուր գավազանի վրա, դողդողալով, տրտքալով առաջ էր գնում, հասնելով տան շեմքի վրա, «ի մուտս իմոյս սենեկիս գծագրեա՜ քո արյամբդ» ասելով ներս մտավ:

      Այդ մոլեռանդ պառավը, որի ամեն մի քայլը, ամեն մի շարժվածքը ունեին մի-մի խորհրդական գաղտնիք, խրճիթը ներս մտնելուց հետո սկսեց կատարել յուր սովորական ծեսերը: Նա ջերմ հավատով, երկրպագություն տալով, երեսն խաչակնքելով՝ մոտեցավ խրճիթի արևելյան անկյանը, ուր պատուհանի մեջ դրած էին մի քանի սրբությունք և մի սրբի պատկեր:

      Այստեղ, այս ուխտյալ պատուհանի հանդեպ, երկար կանգնած աղոթում էր նա, ստեպ-ստեպ ծունր դնելով, երեսին խաչ հանելով և «տեր ողորմյայի» հատիկները ամեն մեկ անգամ տեր ողորմյա՜ ասելու ժամանակ՝ դարձնելով: Վերջապես, «զի քո է արքայություն և զորություն» ասելով, ուսերի վրա նստած բարի և չար ոգիներին դեպի աջ և դեպի ձախ կողմերը գլուխ տալուց հետո, և խրճիթի չորս անկյուններում նստած պահապան СКАЧАТЬ