Название: Զահրումար
Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Жанр: Зарубежная классика
isbn: 9781772466911
isbn:
Եվ այդպես՝ մեր փոփոխամիտ հերոսուհին ոչինչ բանով գոհ չէ: Նա չունի կիրթ ճաշակ դեպի գեղեցիկը, դեպի պատշաճավորը և դեպի վայելուչը: Ամեն մի նոր երևույթ, ամեն մի նոր առարկա ծնեցնում էր նրա սրտի մեջ նորանոր ցանկություններ:
Արդարև, մի այնպիսի սևաթորմիկ գերդաստանի զավակը, մեծացած հասարակ ընտանեկան շրջանի մեջ, որպիսին Հացի-Գելենք էին, երբեք չէր կարող ունենալ կրթված ճաշակ: Իսկ դպրոցի փակված վանդակում նա չէր կարող ծանոթանալ արտաքին աշխարհի հետ: Այգ պատճառով նրա սրտում չկար ոչինչ հիմնավոր բան, այլ ցնորական և երազամոլ երևակայություններ միայն:
Ահա՛ այդպես դատարկությամբ էին անցնում մեր հերոսուհու օրերը:
Թ
Մի օր առավոտ օրիորդ Սոֆիի մոտ եկավ Աննա Եգորովնան:
Մանկահասակ օրիորդը, տեսնելով ընկերուհու կացարանի փառավոր զարդարանքը և նայելով յուր չորս կողմը, ժպտալով նրա ձեռքն առավ և ասաց ռուսերեն.
– Այժմ արդեն կարելի է շիկ տալ…:
Օրիորդ Սոֆին նույնպես քաղցր ժպտալով, պատասխանեց նրան.
– Այո՛, այժմ կարելի է ասել, թե ապրում ենք…
Նրանք հարցնելով միմյանց առողջությունը, և ընդունելության սովորական ծեսերը կատարելուց հետո, օրիորդ Սոֆին ման ածեց յուր ընկերուհուն բոլոր սենյակները, ցույց տվավ նրան յուր գնած իրեղենները և յուր նոր հագուստների մինչև վերջին թելը, հայտնեց յուր դիտավորությունը՝ նորոգություններ անելու համար:
Աննա Եգորովնայի դեմքը բացատրում էր ուրախություն, օրիորդ Սոֆին նույնպես գտնվում էր յուր հոգվո զվարճալի տրամադրության մեջ:
– Այդ արդեն հրա՜շք է, Սոֆի, – ասաց նրան Աննա Եգորովնան: – Դու ի՞նչպես կատարեցիր այս բոլոր հեղափոխությունը առանց պատերազմի և առանց զոհերի:
Աննա Եգորովնայի խոսքը Հացի-Գելենց ընտանեկան կյանքի վերանորոգության համար էր:
– Մեր պատերազմը մնացել է հորս վերադարձից հետո, – պսսոասխանեց նա ծիծաղելով:
– Այդ ոչինչ… – պատասխանեց Անիչկան, և նրա փափուկ դեմքի վրա երևեցան խիստ ծամածռության նշաններ:
– «Հարսանիքից հետո զուռնա չեն ածում»: Ամեն ինչ արդեն վերջացած է…: Նրանք նստեցին օրիորդ Սոֆիի կաբինետում:
– Դու այսօր Ալեքսանդրյան այգո՞ւմն էիր, – հարցրեց նրանից օրիորդ Սոֆին:
– Այո՛, – պատասխանեց Անիչկան:
– Ասա՛, խնդրեմ, ո՞վ էր այն երիտասարդը՝ բարձր հասակով, սև, գանգուր մազերով, նորաբույս ընչացքներով, գեղեցիկ դեմքով, սև բարխատյա կարճլիկ սերթուկով… փոքրիկ ակնոցներով…:
Եվ նա սկսավ նկարագրել գեղեցիկ երիտասարդին, որ այնքան գրավել էր յուր ուշադրությունը:
– Դա՜, այդ դու Շերիմովին ես ասում, – պատասխանեց Անիչկան: – Նա նոր է ավարտել Մոսկվայի համալսարանը:
– Ա՜խ, ի՛նչպիսի փառավոր պարոն է նա:
– Նա առաջին ֆրանտն է մեր քաղաքում: Դու հավանեցի՞ր նրան:
– Ինչպե՞ս չհավանեի:
– Ելիսավետն էլ նրա համար խելքից էլած է:
– Ո՞րտեղ է բնակվում, – հարցրեց СКАЧАТЬ