Զահրումար. Րաֆֆի
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Զահրումար - Րաֆֆի страница 12

Название: Զահրումար

Автор: Րաֆֆի

Издательство: Автор

Жанр: Зарубежная классика

Серия:

isbn: 9781772466911

isbn:

СКАЧАТЬ երթևեկներ շատ կունենամ: Իսկ այսպիսի կեղտոտ տեղում չէ կարելի ընդունել մի օրինավոր մարդու: Բացի սորանից, ես տակավին պատշաճավոր հագուստ ևս չունիմ, որ կարողանամ առանց ամաչելու հասարակության մեջ երևալ: Պետք չէ՞ դրանց համար մտածել:

      – Անպատճառ, իմ սիրելիս, – ասաց նրան մայրը՝ գգվելով: – Այդ բոլորը ինչ որ ցանկանում ես, գրե՛ մի թղթի վրա, որ չմոռանամ, երեկոյան հայրդ երբ փողոցից վերադառնա, ես կխոսեմ նրա հետ և բոլորը կկարգադրեմ:

      Ուրախացած մոր հուսադրելով, օրիորդը վեր առավ մի թղթի կտոր և սկսավ գրել յուր ցանկացած իրերի ցուցակը: Նա գրեց և գրեց, թղթի երեսը լքցրեց: Եվ սկսավ կարդալ: «Առաջին անգամ այս շատ կլինի, հարկավոր չէ հորս իսկույն վախեցնել», – ասաց նա յուր մտքի մեջ և սկսավ տեղ – տեղ ջնջել ցուցակից ամբողջ տողեր: Վերջապես նրանից արտագրեց փոքրիկ թերթի վրա հետևյալները.

      1. Տեղափոխել մեր բնակությունը տների վերին հարկը.

      2. Ինձ համար առանձին սենյակներ որոշել այնտեղ.

      3. Գնել սենյակներիս համար եվրոպական պատշաճավոր կարասիք և մի հատ դաշնամուր.

      4. Հոգալ հագուստիս մասին:

      Այդ թերթը գրված էր վրացերեն, որ տիկին Բարբարեն ինքը ևս կարող էր կարդա., մայրը առավ թուղթն ու դուրս գնաց, խոստանալով, որ գիշերը անպատճառ կխոսե Ճանճուր Իվանիչի հետ:

      Այդ երեկոյան Ճանճուր Իվանիչը խիստ ուշ դարձավ փողոցից, և տուն գնալուց հետո նա չերևեցավ յուր ընտանիքին, այլ իսկույն մտավ յուր սենյակը: Այնտեղ նա սկսել էր քրքրել յուր առևտրական գրքերը, երբ տիկին Բարբարեն ներս մտավ և նստելով նրա մոտ, մի քանի այլևայլ խոսակցություններից հետո հայտնեց իրենց դստեր պիտույքները և կարդաց նրա պահանջած իրերի ցուցակը:

      Ճանճուր Իվանիչը խորին տհաճությամբ լսելով կնոջ առաջարկությունները, նրա սարսափելի դեմքի վրա երևացին անախորժ արտահայտություններ:

      – Գանա առանց էտունք չի կանա յոլա գնա Սոֆի՞ն, – խոսեց նա յուր ռեխը թթվեցնելով:

      – Վո՜ւյ մե, աբռազովաննի աղջիկը առանց էտունք վու՞նց կանա յոլա գնա, – պատասխանեց տիկին Բարբարեն խորին համոզմունքով:

      Ճանճուր Իվանիչը մի քանի րոպե մտածման մեջ ընկավ:

      – Լավ, հագուստը ջեր ասինք հարկավուր է, չունքի սատանեքը կու խռովին, եփոր աղջկերքը մոդիցը հիդ ննգնին, – ասաց նա հեգնորեն: – Մագրամ էդ մեկել չանչալեքն ի՞նչ զահրումար ին, – կրկնեց նա աչքի տակով նայելով յուր կնոջը:

      – Գանա դուն չի՞ս գիդի, – պատասխանեց տիկին Բարբարեն՝ գլուխը շարժելով:

      – Սատանեն է խաբար, ես ի՞նչ գիդենամ, – խոսեց Ճանճուր Իվանիչը պինդ ձայնով:

      – Է՛լի իծանիրդ մոդ էլա՜ն:

      – Բաս ի՞նչ անիմ, վուր չգժվիմ:

      – Էստուրում ի՞նչ գժվելու բան կա, վուր ուզում իս անպատճառ միծ մարաքա սարքիս:

      – Ախար ես վու՞ր ջուրը ննգնիմ, ձիր վո՞ւր մեկ ասածը կատարիմ. մեկ չէ՛, երկու չէ՛, հարուր չէ՛, հազար չէ՛: Ամեն օր հենց ինձ նուր – նուր մսխերի մեջ իք գցում:

      Տիկին Բարբարեն նկատելով, որ յուր ամուսնու բարկությունը չափից պիտի անցնի, մտածեց մի փոքր մեղմությամբ խոսել.

      – Ա՛յ մարդ, բաս դու հիշտ իս իմանում աղջիկ պահի՜լը, վուրդիք մինձացնի՜լը. ինչկլի հիմի նրանց դարդը քաշիլ ինք, էստումեն դենը էլի պիտի քաշինք: Նրանց վրա մսխածը կորած չէ, աստուծ ինքը կու հասցնե:

      – Դիա՜խ, կու հասցնե… – կնոջ խոսքը կտրեց Ճանճուր Իվանիչը, СКАЧАТЬ