Название: Մեծապատիվ Մուրացկաններ
Автор: Հակոբ Պարոնյան
Издательство: Автор
Жанр: Зарубежная классика
isbn: 9781772467093
isbn:
– Թող այսօր մնար․․․ ինչո՞ւ աճապարեցիք, – պատասխանեց քահանան ձեռները բանալով։
– Չէ, առե՛ք։
– Որովհետև կ’ստիպեք, ես ալ կառնեմ սիրտդ չկոտրելու համար։ Օրհնյալ ըլլաք․ տեր աստված ձեր տունը միշտ շեն պահե, ձեր քսակը միշտ լեցունե․ ինչ որ ունիս սրտիդ մեջ, տեր աստված կատարե․ գործերուդ հաջողություն տա և ամեն փորձանքներե ազատ պահե։
Քահանան բարեմաղթությունները լմնցնելուն պես մնայք բարյավ ըսելով դուրս ելավ։
– Վերջապես խալսեցա, – ըսավ ինքնիրեն Աբիսողոմ աղան, – սա մարդուն ձեռքեն․ սա ինչ փորձանքներ են, որ կուգան գլուխս այսօր՝ Պոլիս ոտք կոխելես ի վեր։ Շոգենավեն հազիվ դուրս ելած էի, խմբագիրին մեկը երկու ժամ գլուխս ցավցուց․ անկից զատվեցա և մինչև որ տունը գտա, հազար նեղություն քաշեցի։ Տուն եկա, որ քիչ մը շունչ առնեմ և կերակուր ուտեմ, տանտիկինը զիս անոթի կը պահե և միշտ ներս կուգա, կաղաչե ինծի, որ բան մը հոգ չընեմ և հանգստությանս նայիմ։ Աս ալ հերիք չէր, և ահա այս մարդը կուգա, բռնի քթախոտ քաշել կուտա ինծի և Դավիթ մարգարեեն խոսք բանալով՝ երկու ոսկի կառնե, կերթա․ երթա բարով։ Այս ամենը քաշեցինք անոթի փորանց․ բայց սա կերակուրս ինչո՞ւ համար չեն բերեր․ այս գիշեր անոթի՞ պիտի պահեն զիս․․․ աս ի՞նչ խայտառակություն է․․․
Այս հարցումներն կուղղեր Աբիսողոմ աղան, և ահա գազն, որ արդեն հատած ըլլալով տկար լույս մը կուտար, կը մարի և մութի մեջ կը ձգե հյուրը։
– Բայց քաշվելու բան չէ աս, – կը շարունակե խոշոր մարդը, – կամ ուրիշ տեղ մը երթալու է և կամ կինը կանչելով քանի մը խոսք ըսելու է։ Ես իմ քաղաքիս մեջ երկու սպասավոր ունեի, որ դեմս բարև կը բռնեին․ սեղանը կանուխ կը պատրաստեին և իմ գործերս կը տեսնեին․ սպասավորներով վարժված մարդ մը ինչո՞ւ այս նեղությունն քաշե հիմա։
– Աս ի՞նչ է, գազը մարա՞ծ է․․․ – հարցուց տիկինը սենյակին դուռը բանալով։
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «ЛитРес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.