Մեծապատիվ Մուրացկաններ. Հակոբ Պարոնյան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Մեծապատիվ Մուրացկաններ - Հակոբ Պարոնյան страница 6

Название: Մեծապատիվ Մուրացկաններ

Автор: Հակոբ Պարոնյան

Издательство: Автор

Жанр: Зарубежная классика

Серия:

isbn: 9781772467093

isbn:

СКАЧАТЬ միշտ մենք ճամփա բանանք իրենց։ Աբիսողոմ աղան եթե պատմության տեղյակ ըլլար, կամ կին առնելու խնդիրով միտքն չզբաղեցուներ, անշուշտ ճամփա պիտի բանար այդ արարածներուն, որք իրենց ականջներով Միդաս թագավորին ներկայացուցիչներն ըլլալու պատիվն ալ կը վայելեն։

      Արդ, Աբիսողոմ աղան էշերեն բաժնվելեն ետքը Ծաղկի փողոցը գտնելու համար անոր ասոր հարցումներ կուղղեր․ վասնզի ինքն առաջին անգամ էր, որ Պոլիս կուգար, և Տրապիզոն բնակվող բարեկամներեն մին խորհուրդ տված էր իրեն, թե հանգիստ ուտելու և պառկելու համար հիշյալ փողոցը, հիշյալ թիվը կրող տունն իջնելու էր։ Այդ բարեկամն շաբաթ մը առաջ Մանուկ աղային ալ նամակով իմացուցած էր, որ Աբիսողոմ աղան իրեն տունը պիտի բնակեր։ Աբիսողոմ իրեն տրված տեղեկություններուն համեմատ մեկ փողոցեն կը մտներ, մյուսեն կելլեր, երբեմն ալ սխալմամբ անել փողոցներու մեջ կը մտներ, կը բարկանար, ետ կը դառնար և մեկ կողմեն ալ կը կասկածեր, որ բեռնակիրներն իրեն անկողինն և սնդուկներն առնելով չփախչեին, թեպետ և անոնց հավատարմությունն շատերեն լսած էր։

      Ժամու մը չափ Բերայի փողոցները չափելեն ետքը՝ Աբիսողոմ աղան հաջողեցավ վերջապես գտնել Ծաղկի փողոցն, զոր շփոթելու չէ նույն անունը կրող փողոցին հետ, որ Բերայի հրդեհեն մոխիր դարձած էր հազար ութը հարյուր յոթանասունը չեմ հիշեր քանիին։ Այս փողոցն Ծաղկի փողոց կանվանվեր սա պատճառով, որ հոն բոլոր տուներուն պատուհաններուն առջև միշտ ծաղիկներ կը գտնվեին։

      – Երկու թիվն ո՞րն է, – հարցուց, առանց գիտնալու, Մանուկ աղային կնոջը, որ դռան առջև յուր էրկանը գալստյան կսպասեր։

      – Աս է հրամմե՛ցեք, Աբիսողոմ աղա, – պատասխանեց տիկինը։

      – Անկողինս և սնդուկներս բերի՞ն։

      – Բերին, Աբիսողոմ աղա․ վեր հրամմեցե՛ք, Աբիսողոմ աղա, եթե կուզեք, քիչ մը հոգնություն առնելու համար սա պզտիկ սենյակը նստեցեք, – ըսավ կինը գետնահարկի վրա պզտիկ խուց մը ցույց տալով։

      – Շատ հոգնած եմ, քիչ մը հոս կը նստիմ։

      – Ձեր կամքն ինչպես որ կուզե, այնպես ըրե՛ք, Աբիսողոմ աղա․ տունը ձերն է Աբիսողոմ աղա․ ձեր տունին պես հանգիստ ըրե՛ք։

      – Շնորհակալ եմ։

      Աբիսողոմ աղան պզտիկ սենյակը մտավ առաջնորդությամբ տիկնոջ, որ ղամբար մը բռնած էր, որուն կազը հատնելու վրա էր։

      – Ի՞նչպես եք, Աբիսողոմ աղա, տունեն ի՞նչպես են, աղե՞կ են։

      – Աղեկ են։

      – Թող աղեկ ըլլան, ձեր զավակներն ի՞նչպես են, Աբիսողոմ աղա, դպրոց կերթա՞ն։

      – Զավակ չունիմ։

      – Ձեր տիկինն ի՞նչ կընե, աղե՞կ է, Աբիսողոմ աղա։

      – Տիկին չունիմ դեռ։

      – Կարգված չե՞ք, Աբիսողոմ աղա։

      – Չէ։

      – Շատ լավ, հոս աղվորիկ աղջիկ մը գտնենք ու պոլսեցի ընենք քեզի, Աբիսողոմ աղա։

      – Անանկ միտք մը ունինք, – պատասխանեց Աբիսողոմ աղան․ բայց աղջիկեն առաջ ես կերակուր կուզեմ, վասնզի առտվնե ի վեր բերանս բան դրած չեմ։

      – Շատ աղեկ, Աբիսողոմ աղա, շատ աղեկ․ հիմա կը բերեմ ձեր կերակուրն։

      Տիկինը դուրս ելավ և դուռը բանալով սեմին վրա կայնեցավ՝ սպասելու համար Մանուկ աղային, որ, ինչպես կը հիշեն ընթերցողները, դայակ փնտրելու գացած էր։

      Աբիսողոմ աղան սենյակին մեջ միակ մնալով՝ բարձի վրա դրված Զեն Հոգևորն СКАЧАТЬ