Название: Չար ոգին
Автор: Ալեքսանդր Շիրվանզադե
Издательство: Автор
Жанр: Зарубежные любовные романы
isbn: 9781772467000
isbn:
Այս այլանդակ տեսարանի միակ վկան, սենյակի մի անկյունում կուչ եկած, լուռ դիտում էր: Հանկարծ մի սուր ձայն արձակեց: Այդ վայրկյանին մատաղահաս աղջկա աչքին հարազատ հայրը թվաց իսկական գազան: Եվ ի’նչ տարօրինակ գազան, ահագին, երկար ժանիքներով, ահռելի բերանով և սարսափելի աչքերով: Կարծես, այդ բերանը ահա ահա պետք է բացվեր և կլաներ թե Սոնային և թե նրա մորը:
– Վախենում եմ, վախենում եմ, – արտասանեց Սոնան, հեռու ու հեռու խույս տալով իր հորից:
Նա վազեց, մտավ պատի մեծ խորշը և գլուխը թաքցրեց անկողինների մեջ: Հացթուխը շվարել էր: Մոտեցավ աղջկան, բռնեց նրա գլուխը, նայեց երեսին: Հետո վազեց դուրս, սառը ջուր բերեց, սրսկեց երեսին:
Սոնան մի փոքր սթափվեց: Բայց ի՛նչպես գունատ էր, և ի՛նչպես դողում էր: Նա ընկավ մոր գիրկը, երկու ձեռներով ամուր սեղմեց նրա պարանոցը, կրկնելով.
– Մի՛ հե ռանար, մի՛ հեռանար ինձանից…
– Անե’ ծք քեզ, չար սատանա, անե’ ծք քեզ, չար սատանա, – կրկնում էր հացթուխը, խաչակնքելով մերթ իր, մերթ աղջկա երեսը: – Կորի՛ր, – դարձավ ամուսնուն – կորի՛ ր այս տնից, անաստված, անսիրտ, անհոգի, դու սպանեցիր երեխայիս…
«Ոտաբոբիկ թափառում եմ սար ու ձոր,
«Ես Քյարամն եմ, ինձ ղրկեցին Ասլիից:
«Խաբար տարեք խեղճ աշուղիս հոր ու մոր,
«Սազս ղըրկեն, ես վւախչում եմ դունյայից…»
Այս ձայնը սթափեցրեց Սոնային: Նա մի վայրկյան գլուխը բարձրացրեց մոր կրծքից, ականջ դրեց ինչպես մի սոխակ, երբ քաղցր սուլոցի ձայն է լսում, հետո վազեց դուրս: Կարծես այնտեղից գալիս էր նրա համար մի երկնային օգնություն:
– Սոնա խաթուն, ե՛կ, ե՛կ, քեզ համար նշխարք եմ բերել:
Գիժ-Դանելը մի կտոր թղթի միջից հանեց նշխարքի մի փշրանք, դրեց իր շրթունքներին, հետո ճակատին և ապա տվեց Սոնային, ասելով.
– Հիսուս Քրիստոսի զորությունը քեզ պահի, պահպանի,,, Բա՛հ, աղջի, ինչո՞ ւ ես դողում, սպրդնել ես… Շուշան բաջի, Սոնա բալիս ի՞նչ է պատահել:
Հացթուխը, արտասուքը աչքերին, կանգնած էր խրճիթի շեմքի վրա և նայում էր Սոնային ու խենթին:
– Գնա՛նք ներս, – ասաց խենթը, բռնելով Սոնայի ձեռից:
Աղջիկը խլեց նրանից իր ձեռը և հեռացավ խրճիթից:
– Բա՛հ, ումի՞ց ես վախենում, ասա, ես ցույց կտամ քեզ վախեցնողին, պատառ-պատառ կանեմ, հում-հում կուտեմ:
Հացթուխը բռնեց խենթի թևից և ներս տանելով ասաց.
– Նրանից է վախենում:
Սենյակի իրիկնային կիսախավարի մեջ գիժ-Դանելը ճանաչեց իր քելեխասեր բարեկամին:
– Կոնծել է ու ընկել. էհե’. համը տանում է, էլ ես նրան քելեխի չեմ տանիլ: Շուշան բաջի, երազ եմ տեսել: Տասնութ աժդահա դուրս եկան առաջս: Քյոռօղլին կանգնեց բուրջի գլխին: Ղռաթի բերանից կրակ էր դուրս գալիս: Ա’յ այսպիսի մազեր ուներ, անունը Սոնա չէր, Մանիշակ… մեծ-մեծ քարեր էին ընկել, մեկը ճակատին, մյուսը – կրծքին: Մայրը հորումն էր: Գլխից արյուն էր գալիս: Ասլան Դանելը խեղճ մարդ էր, գլուխը քաշ դարզություն էր անում: Ասեղս առան, աչքս կոխեցին. СКАЧАТЬ