Название: Չար ոգին
Автор: Ալեքսանդր Շիրվանզադե
Издательство: Автор
Жанр: Зарубежные любовные романы
isbn: 9781772467000
isbn:
Շատ անգամ երեկոները Սոնան, ճրագի առջև նստած, գուլպա էր հյուսում մինչև ուշ գիշեր: Մայրը թախանձում էր նրան չհոգնեցնել իր աչքերը: Իսկ հայրը պատվիրրում էր հյուսել ու հյուսել, որ շուտով զույգը վերջանա: Եվ այս դեպքում աղջիկը հոր պատվերն էր կատարում: Վաղն ուրախ – ուրախ կհանձնի նրան մի զույգ նոր գուլպա, որ տանի շուկայում ծախի: Ի’նչ անենք, որ գուլպաների գինը սովորաբար օղեվաճառին էր տրվում: Այդ Սոնայի գործը չէր:
Եվ այսպես, արբշիռ պայտագործը հարստահարում էր հիվանդոտ աղջկա աշխատանքը դեռ այն ժամանակ, երբ նրա մատները հազիվ հազ սովորել էին կտրել ու հյուսել: Քանի-քանի՛ անգամ այս պատճառով ընդհարումներ էին ունեցել մարդ ու կին:
– Չէ, դու խղճմտանք չունիս: Երեխաս մի շալ չունի ուսերին գցելու, ցրտից սրսռում է, դու ամեն օր խմում ես նրա աշխատած փողով…
– Քո բանը չի, Սոնան իմս է, – պատասխանում էր պայտագործը: – Այնպես չէ՞, Սոնա, դու հորդ սիրում ես, չես թողնիլ, որ մի բանի կարոտություն քաշի:
Մանկահասակ աղջիկը, հավասար սիրով և գգվանքով համբուրելով թե՛ մեկին և թե՛ մյուսին, վերջ էր տալիս իր ծնողների վեճին: Այնինչ այն օրից, երբ պայտագործի համար բացվեց եկամտի մի նոր աղբյուր – իր աղջկա ձեռքի վաստակը – նա ավելի ու ավելի ծուլանում էր: Միևնույն ժամանակ, ավելի ու ավելի պահանջող, քմահաճ և կոպիտ էի դառնում: Շատ անգամ տուն էր վերադառնում դատարկ ձեռներով և հրամայում իսկույն ուտելիք պատրաստել: Կինը երբեմն պատասխանում էր, թե տանը ոչինչ չկա, թե ինքն այսօր ոչինչ չի վաստակել:
– Պատճա՞ռը, – գոռում էր պայտագործը:
– Այսօր ինձ ոչ ոք հաց թխելու չի կանչել:
– Հոգիդ դուրս գա, գնա’, ողորմություն հավաքիր, խոմ քաղցած ապրել չի կարելի: Հը՛մ, դու ասա, Սոնա ջան, մարդ քաղցած փորով կարո՞ղ է ապրել: Տեսնում ես, մայրդ ինչ աներես ու քարասիրտ է: Համ ասում է տանն ուտելու բան չկա, համ էլ ինձ չի թողնում գերեզմանատուն գնամ մեռելահաց ուտելու…
– Օրիցս դեն ուր ուզում ես – գնա’, կե’ր, խմի’ր, քո բանը պրծած է:
– Որ մեռել չկա, ո՞ւր գնամ:
Այս խոսքերը պայտագործը արտասանում էր այնպիսի եղանակով, որ կարծես, մարդիկ չէին մեռնում հենց նրան քաղցած թողնելու համար:
Մի անձրևային օր նա ճաշի միջոցին ներս մտավ աչքունքը կիտած: Երեք օր էր չէր խմել, ուստի սաստիկ վատ տրամադրության մեջ էր: Իսկ քրիստոնյաները երդվել էին չմեռնել, և Ոսկանը անիծում էր բոլոր կենդանի հարուստներին: Սոնան խրճիթի առջև ծալապատիկ նստած, կարկատում էր հոր հնամաշ արխալուղը: Ուրախացավ հորն արթուն տեսնելով:
__ Մայրդ տա՞նը չի:
__ Չէ՛:
– Վե՛ րկաց տեսնեմ, ի ՞ նչ ես տալիս ուտելու:
Սոնան մտավ խրճիթ և այնտեղից բերեց, հաց, պանիր և մի քիչ կարագ:
– Դա ի՞նչ է, – ասաց պայտագործը, ծուռ-ծուռ նայելով Սոնայի բռնած սկուտեղին, – շատ հարկավորս է քո կարագը: Փա’հ, երեք օր է չեմ խմել, սիրտս էլ չոր-չոր բան է ուզում, մի կտոր ձուկ կամ միս, իսկ դա ինձ կարագ է տալիս, այն էլ ծտի աչքի չափ: Դե՛նը տար…
Սոնան СКАЧАТЬ