Պատմվածքներ. Մուրացան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պատմվածքներ - Մուրացան страница 9

Название: Պատմվածքներ

Автор: Մուրացան

Издательство: Автор

Жанр: Современная зарубежная литература

Серия:

isbn: 9781772467932

isbn:

СКАЧАТЬ են սովորական զգացմունքները, նրա սիրտը, այլևս համահավասար չէ տրոփում այդ ընտանյաց սրտի հետ: Հայրական սեր, մայրենի գորով, հարազատաց խանդադատանք, այդ բոլորը նրա համար կորցնում են իրանց բարերար ազդեցությունը: Նա ծաղրում է ամեն բան, նա ծիծաղում է և ընտանյաց բոլոր հնավանդ սրբությանց վերա…

      Այսպիսի օրինակները բազմաթիվ են նամանավանդ մեզ ծանոթ արհեստավորանց թաղի մեջ, այդ խավարի ու տգիտության կենտրոնատեղում: Այդտեղ կային լութերականացած հայրեր, որոնք խռով էին ապրում իրենց կնոջից և զավակներից, երիտասարդներ, որոնք օրն ի բուն անարգում և թշնամանում էին իրանց խորթ հավատը չդավանող ծնողներին: Այս բոլորին Մարիամը ծանոթ էր, նա այս մասին ավելի շատ տխուր պատմություններ գիտեր և ահա սրանք էին նրան այնքան վիշտ ու արտասուք պատճառողները: Եվ նրա նախազգացումը իրան չխաբեց:

      Գրիգորը Կարոյի տունը գալով այնտեղ հավաքված գտավ բոլոր «եղբայրներին» և նրանց, որոնք անցած օրը խոստացած էին Ավետիքի «հոգեշահ» քարոզներին հաճախելու: Ընթրիքից առաջ քարոզիչը երկար խոսեց Կարոյի հյուրերի հետ: Նա յուր ատենաբանության նյութ էր առել դարձյալ հայոց լուսավորչական կրոնը և նրանց հոգևորականությունը: Նա այնքան ճարպկությամբ հարմարեցնում էր յուր խոսակցությունը՝ նամանավանդ առաջին անգամ ներկա գտնվող հյուրերի հասկացողության և հոգեկան տրամադրությանը, որ նրանցից և ոչ մեկի մեջ չէր հուզում հակառակ զգացումներ:

      Նորա առաջ նստած էին խեղճ և աղքատ արհեստավորներ, որոնք իրանց սրբազան կրոնը և եկեղեցին ճանաչում էին միայն այնքան, որքան իրանց ծնողներից սովորել էին: Ղեռ հազար հինգ հարյուր տարուց առաջ «եղբայրություն և հավասարություն» քարոզող լուսավորչական եկեղեցու այդ հարազատ զավակները, մինչև անգամ գաղափար չունեին թե մի եկեղեցի կարող է պակասություններ ունենալ կամ մեկը կարող է մյուսից առավելություններով գերազանցել: Նորանց համար անծանոթ էին աստվածաբանների քրիստոնեության համար արած քմահաճ մեկնաբանությունները կամ ավետարանի յուրաքանչյուր բառի և դարձվածի վրա մինչև այսօր էլ տեղի ունեցող անվերջանալի վիճաբանությունները և ահա այս պատճառով, ինչպես իրանց ավանդված էր, նոքա բոլոր եկեղեցիները հավասար սուրբ և հավասար ուղղափառ էին Համարում: Կարծիք չկա, որ այս մարդկանց համար քարոզչի խոսածները հետաքրքիր կլինեին: Մարդիկ բնականաբար միշտ տրամադիր են նորություններ լսելու, իսկ քարոզչի խոսածները բոլորն էլ նորություններ էին նոցա համար. այդ քարոզները քանդում և ոչնչացնում էին իրանց մինչև այսօր ունեցած համոզմունքները և գաղափարները: Այն եկեղեցին, որին նոքա մինչև այսօր սուրբ և առաքելական էին համարում, հանկարծ քարոզիչը պիղծ է անվանում, լուսավորչի այն հավատը, որին նոքա մինչև այսօր Հիսուս Քրիստոսից և յուր առաքյալներից ավանդված էին ընդունում, քարոզիչը մոլորեցնող աղանդ է կոչում: Եվ այս ամենը նա, իհարկե, կարողանում էր հաստատել յուր խեղճ և տգետ ունկնդիրների առաջ, այնպիսի մի տեղ, ուր նորա ստախոսությունները հասկացող և երևան հանող մեկը չկար: Խեղճ արհեստավորները թեպետ եկեղեցվո և կրոնի մասին քարոզչի խոսածներում սուտը և ճշմարիտը զանազանել չէին կարողանում, բայց իրանց հոգևորականաց պակասությանց մասին խոսածների մեջ ճշմարտություններ տեսնում էին: Այդ պակասություններից շատերը իրենց հայտնի էին, այդ պակասությանց վրա իրանք շատ անգամ մատնացույց են արել և ահա հենց այս մեկ հանգամանքը օգնում էր քարոզչին յուր ունկնդիրներին հեշտությամբ СКАЧАТЬ