Պատմվածքներ. Մուրացան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պատմվածքներ - Մուրացան страница 13

Название: Պատմվածքներ

Автор: Մուրացան

Издательство: Автор

Жанр: Современная зарубежная литература

Серия:

isbn: 9781772467932

isbn:

СКАЧАТЬ միակ ժամերը, քո ընտանյաց մեջ անցրու, գգվիր քո զավակներին առաջվա պես, ուրախացիր նրանցով, ուրախացրո՛ւ նրանց և այդ բոլորի հետ միասին մխիթարիր քո ամուսնուն: Մի ամբողջ տարի է, սկսված այն դժբախտ օրից երբ այդ անկոչ հյուրին մեր տան մեջ ընդունեցիր (նա խոսում էր քարոզիչ Ավետիքի մասին), մենք այլևս միմյանց չենք ճանաչում: Դու սառն և անտարբեր ես դեպի քո կինը և քո զավակները և մենք բոլորս՝ դեպի քեզ: Տեսնում ես, բոլորիս դեմքն էլ վշտահար, բոլորիս սիրտն էլ կոտրված, մեր ամբողջ տունը քայքայման մեջ, բայց ինչո՞ւ համար այս ամենը և մինչև ե՞րբ այսպես…

      Գրիգորը տեսնում էր, որ չէր կարողանում անտարբերությամբ լսել կնոջ խոսքերը: Նրա դողացող և սրտաշարժ ձայնը թափանցում էր յուր սրտի խորքերը, նրա աղաչավոր և արտասվալից աչքերը կարծես շանթեր էին թափում յուր երեսին, նա իրեն զգում էր հաղթահարելու մոտ… Բայց այս հանգամանքը նպաստավոր չէր յուր նպատակին, ուստի կնոջ հուզմունքը և անհաջող սկսված խոսակցությունը առ ժամն դադարեցնելու համար, ասաց.

      – Մարիամ, անցյալը հիշելուց և նրա վերա խոսելուց դադարենք: Մենք պետք է հաշտ լինենք, այս վճռված է, բայց թե ի՞նչ պայմաններով, այդ մասին դեռ պետք է խոսեմ քեզ հետ: Այժմ գնա դու ճաշ բեր մեզ համար, եթե պատրաստ է, ես սաստիկ քաղցած եմ, իսկ դրանից, ետ մենք շատ կարող ենք խոսել:

      – Շատ լավ, – ասաց Մարիամը և ուրախությամբ դուրս գնաց սենյակից:

      Մառանի դռան մոտ նա պատահեց Մանիշակին: Նա զարմացավ յուր մորը մի անսովոր ուրախության մեջ տեսնելով:

      – Ի՞նչ է պատահել քեզ, մայրիկ, – անհանգստությամբ հարցրավ նա:

      – Վերջապես աստված խղճում է մեզ, զավակս, – ասաց նա գրկելով գեղեցիկ աղջկանը, – նա քո հոր սիրտը և գութը շարժեց, վերջապես նա մեզ հետ հաշտվում է:

      – Աստված, որքան ուրախ եմ, մայրիկս, ուրեմն այսուհետև մեր տանը կռիվներ չեն լինիլ, այնպես չէ՞:

      – Իհարկե, դստրիկս:

      – Օ՛հ չգիտես, մայրիկս, թե որքան քեզնից ծածուկ լաց էի լինում յուրաքանչյուր անգամ, երբ հայրս քեզ հետ կռվում էր:

      – Խե՛ղճ աղջիկ, ի՛հարկե, լաց կլինեիր:

      – Մայրի՛կ, ուրեմն հայրս այլևս լութերական չէ, այնպես չէ՞ :

      «Լութերական» բառը լսելուց մայրը մի րոպեական սարսուռ զգաց ամբողջ մարմնի մեջ. նա չկարողացավ յուր դրստեր հարցին ուղղակի պատասխանել:

      – Լավ, այդ մասին հետո, – ասաց նրան, աշխատելով հեռանալ նորանից, – առայժմ դու գնա սեղանը պատրաստիր, իսկ ես իջնում եմ խոհանոցը, հայրդ քաղցած է, պետք է ճաշ տալ նրան…

      Այս ասելով նա սանդուղքից ցած իջավ, իսկ Մանիշակը գնաց սեղանը պատրաստելու:

      Բայց այնտեղ Գրիգորին տանջում էին ուրիշ մտածմունքներ: Նա չգիտեր, թե ի՞նչ հնարներով պետք է կարողանար համոզել յուր կնոջը՝ յուր նոր հավատը ընդունելու: Նրա աչքի առջևից դեռ չէին հեռացել Մարիամի վշտահար դեմքը, նրա արտասվող աչքերը, նա դեռ լսում էր նրա աղաչավոր ձայնը…

      «Բայց ինչու՞ համար այս ամենը, – զարմացմամբ հարցնում էր ինքն իրեն նա, – ինչու՞ կորցնել իմ կնոջը, իմ երեխաներին, իմ տան խաղաղությունը… Այս բոլորը որքան և ուրիշների համար փոքր բաներ լինեին այսուամենայնիվ նրանք կազմում էին իմ տան կատարյալ երջանկությունը: Բայց մի՞թե այսուհետև ես չեմ կարող դառնալ իմ առաջի դրությանը, մի՞թե չեմ կարող բոլորը մոռանալ և ճանաչել միմիայն իմ ընտանիքը…»:

      Այս խորհրդածություններից СКАЧАТЬ