Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո) страница 7

Название: Անցյալից

Автор: Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Издательство: Автор

Жанр: История

Серия:

isbn: 9781772467406

isbn:

СКАЧАТЬ սպասեին Հայոց հարցի պատճառած ցավից։ Պակասեցնել հայերի թիվը ոչ միայն թղթի վրա, այլեւ իրականության մեջ. սա դառնում էր մի քաղաքական սիստեմ, որ թուրք կառավարությունը ծրագրում էր իրագործել քրդերի ձեռքով։

      Թուրքիան երկու ձեռքով բռնեց 1880-ին ծայր տված քրդական շարժումից։ Կ.Պոլսի թուրք մամուլը հրճվանքի մեջ էր. Եվրոպային սպառնում էր քրդական շարժումով։ Եվ բոլորովին հարկավոր չհամարելով որեւէ գաղտնապահություն` բացարձակ կերպով հայտարարում էր, թե Թուրքիան 61-րդ հոդվածը կոչնչացնի քրդերի նիզակներով, թե հայերը պիտի լռեն, իրենց համար առանձին պահանջներ չպիտի անեն, ապա թե ոչ՝ նրանց դեմ կկանգնեցվի ամբողջ միացած քրդությունը։ Հայերն, իհարկե, կարդում էին թուրք կառավարության ներշնչումներով շաղախված այս ահավոր սպառնալիքները… Ոչ միայն կարդում էին, այլեւ հայ լրագրերը վիճում էին թուրք լրագրերի հետ։ Գոյություն ստացավ մի երկարատեւ եւ կրքոտ բանավեճ, որ այսօր էլ վկայում է, թե որքան միամիտ ու անպատրաստ էին հայերն այս վերին աստիճանի լուրջ կենսական հարցի մեջ։ Հայ-թուրքական հարաբերությունների մեջ առաջնակարգ եւ վճռական դեր էր հատկացվում քրդերին։ Թուրք պաշտոնյաներն անդադար պրոպագանդա էին մղում նրանց մեջ` գրգռելով նրանց կատաղի ատելությունը հայերի դեմ։ Հայկական հարցը բացատրվում էր նրանց այն մտքով, թե հայերն ուզում են իրենց համար թագավորություն ստեղծել ու ստրկացնել քրդերին, թե այս վտանգից ազատվելու մի ճանապարհ միայն ունեն քրդերը՝ կոտորել հայերին։

      Այս հանգամանքը թաքուն չէր մնում հայ ղեկավարող մտավորականությունից։ Տեսնում էին քրդության լեռնացող վտանգը` իբրեւ գործիք թուրք կառավարության ձեռքին, բայց ի՞նչ էին անում։ Երբեմն լսվում էին նրանց միջից ձայներ, թե հայերը կոպիտ, զինական կռիվ չպիտի մղեն քրդերի դեմ, այլ պիտի նրանց վրա ներգործեն կուլտուրական միջոցներով, պիտի դաստիարակեն նրանց, ուսում տարածեն նրանց մեջ։ Սա, իհարկե, ուժեղ եւ էական միջոցն էր քրդերին չեզոքացնելու համար։ Բայց ցավն այն էր, որ հայ ազգայնականները հայ-քրդական բարեկամությունն այն մտքով չէին հասկանում, թե երկու դարավոր դրացի ազգերը համահավասար անդամներ պիտի լինեն այդ մերձեցման մեջ, թե պիտի հարգվեն ազգային առանձնահատուկ արժեքները։

      Ո՛չ, քրդերին ուզում էին ենթարկել հայկական կուլտուրային՝ նրանց այս միջոցով ապազգայնացնելու, հայերի հետ ձուլելու համար։ Այս խոսքերը խոսք էլ մնացին։ Ոչինչ գործ չկազմակերպվեց։ Քրդությունը թուրք կառավարությանն էր պատկանում։ Իսկ հայերն այս ահեղ օյինի դեմ հանում էին միեւնույն խղճուկ միջոցները` դիմում Եվրոպային եւ հայդուկային կռիվ։ 1880-ին Վանի առաջնորդ Խրիմյան Մկրտիչ33 արքեպիսկոպոսն անգլիական հյուպատոսին ուղարկած իր նամակի մեջ ասում էր, թե այժմ այլեւս ոչ մի կասկած չկա, որ Հայկական հարցի հետ բարձրանում է քրդական հարցը, որ կառավարության խրախուսանքներով ձուլվում է մի քրդական ընդհանուր շարժում` ընդդեմ հայերի։

      Այս թուղթը` հուսահատական մի ճիչ, արժանանում էր միայն անգլիական «Կապույտ գրքի»34 մեջ տպվելու պատվին։ Մի հանգամանք, որն իհարկե չէր ազատում գավառական թշվառ եւ անզեն հայությանը մինչեւ ատամները զինված քրդության դեմ հանդիման կանգնած լինելու դժբախտությունից։

      Հայ ղեկավարող մտավորականությունն, СКАЧАТЬ



<p>33</p>

Մկրտիչ Ա Վանեցի Խրիմյան Հայրիկ (1820-1907) – Ժողովրդի կողմից ամենասիրված Ամենայն հայոց կաթողիկոսը Հայ եկեղեցու ողջ պատմության ընթացքում, մեծարվել է «Հայրիկ» պատվանվամբ։ 1868-ին օծվել է եպիսկոպոս, 1869-73թթ. եղել է Կ.Պոլսի պատրիարքը, 1892/93-ից՝ Ամենայն հայոց կաթողիկոս։ Ղեկավարել է Բեռլինի կոնգրեսին մասնակցելու մեկնած հայկական պատվիրակությունը։ Հայտնի «թղթե շերեփ» արտահայտության հեղինակն է։ Հիասթափվելով քրիստոնյա երկրների խաղերից՝ փարել է ազգային-ազատագրական շարժման գաղափարին։ Ծավալել է նաեւ ուսուցչական, հրատարակչական, քարոզչական, բարեգործական բուռն գործունեություն։

<p>34</p>

Արտաքին աշխարհին վերաբերող անգլիական պաշտոնական տեղեկագիր-ժողովածու։ Ֆրանսիականը՝ «Դեղին գիրք», ռուսականը՝ «Նարնջագույն գիրք»։