Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո) страница 24

Название: Անցյալից

Автор: Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Издательство: Автор

Жанр: История

Серия:

isbn: 9781772467406

isbn:

СКАЧАТЬ մեջ, թե հայ հեղափոխականները ցնորամիտ երեխաներ են, օտարների գործիք։ Բայց այդպիսի մի խոշոր հեղաշրջում հասարակության հասկացողությունների մեջ չէր կարող կատարել մի անժողովրդական կղերական` լոկ պատրիարքական իշխանությունն ունենալով իբրեւ պրոպագանդայի հիմնավորության առհավատչյա։ Նրան չէին հավատում, նրան համարում էին հայ ժողովրդի իրավունքները Թուրքիային վաճառող դավաճան։ Գուցե նրա քարոզած քաղաքականությանը փոքրիշատե հեղինակություն տար Աբդուլ-Համիդը, եթե նա լիներ մի հասկացող կառավարիչ եւ ոչ թե մի ճիվաղ բռնակալ։ Աշըգյանի խոսքին նա կարող էր հեղինակություն տալ իր զիջումներով։ Բայց նա զիջումներ չէր ճանաչում, եւ մինչ Աշըգյանն իր կոնդակների ու ճառերի մեջ մինչեւ երկինք էր բարձրացնում սուլթանի մարդասիրությունը, հպատակասիրությունը եւ նույնիսկ հայասիրությունը, Աբդուլ-Համիդը արգելեց նույնիսկ հայերի Ազգային սահմանադրությունը72` երեսուն տարվա մի հիմնարկություն, որ տեղի թե անտեղի հայ ժողովրդի սիրո եւ պարծանքի առարկան էր։ Այս հարվածը սաստկապես հարվածեց Աշըգյանին։

      Ահա, թե որքան դժբախտ հանգամանքներ էին ստեղծվում գավառների մեջ հեծող հայ աշխատավոր ժողովրդի համար։

      Ճգնաժամն աճում էր։

      Գ

      Էրզրումի եւ Գում-Գափուի դեպքերը, որոնց մեջ գործող հանդիսանում էին թուրքահայերը, բայց համարյա թե միմիայն ռուսահայերի ղեկավարությամբ` խոշոր ազդեցություն գործեցին եւ՛ Կովկասի հայկական կենտրոններում, եւ՛ գլխավորապես, իհարկե, Թիֆլիսում, ուր հավաքված էր հայ ինտելիգենտ երիտասարդության մեծագույն մասը։ Հայդուկային ազատամարտը, ինչպես տեսանք, սկզբից եւեթ ռուսահայերի մեջ էր ժողովրդականացել իբրեւ թուրքահայերի համար ազատություն ձեռք բերելու ամենալավ միջոց։ Տեղի ունեցած դեպքերի թարմ տպավորության տակ Թիֆլիսում էլ գոյություն ստացավ հայդուկային կռվի մի կազմակերպություն՝ «Երիտասարդ Հայաստան» անունով։

      1890թ. ամռանը Թիֆլիսում էին գտնվում վերեւում հիշատակված մշեցի Սարկավագը73 եւ ալաշկերտցի Հարություն-աղան, որոնք եկել էին ռուսահայերից զինվորներ հավաքելու իրենց խմբերի համար։ Պետերբուրգից Թիֆլիս էր եկել եւ երիտասարդ ուսանող Սարգիս Կուկունյանցը74` մի ուտիացի հայ, Նուխիի գավառի Նիժ գյուղից։ Լսելով Սարկավագի եւ Հարություն-աղայի քարոզներն ու ծրագրերը` երիտասարդ Սարգիսն այնքան է ոգեւորվում, որ վճռում է թողնել ուսումը եւ, անմիջապես խումբ կազմելով, անցնել Թուրքահայաստան։ Նորակազմ «Երիտասարդ Հայաստանը» նրան աջակցում է։ Դրամական միջոցներ հավաքում է Գրիգոր Արծրունին։ Կուկունյանցը մարզում, հագցնում ու զինում է իր հավաքած խումբը, եւ նույն թվի սեպտեմբերին արդեն գտնվում էր Կարսում։ Նրա հետ էր եւ Սարկավագը։

      Սկսվում է Կուկունյանցի հռչակավոր արշավանքը` մի կատարյալ երեխայական ձեռնարկություն, որ միանգամայն համապատասխանում էր այն ժամանակվա երեխայական հասկացողություններին եւ տրամադրություններին ու հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ զարդարված էր գաղափարական ինքնազոհության լուսապսակով։

      Ես կհիշեմ այդ արշավանքի մանրամասնություններն այնպես, ինչպես նրանք պատմվում էին թե՛ բերանացի եւ թե՛ գրավոր հիշատակարաններում։ СКАЧАТЬ



<p>72</p>

Խոսքը 1860թ. ընդունված եւ 1863-ին սուլթանի կողմից փոփոխություններով հաստատված արեւմտահայերի Ազգային սահմանադրության մասին է, որ 1896-ին արգելվել է՝ կրկին գործել սկսելով 1908-ից։ Այն բավականին առաջադիմական մոտեցմամբ կարգավորում էր ներհայկական հարցերը, ինչպես նաեւ հարաբերությունները պետության հետ։ Իրականում հաստատվել է որպես «Հայ ազգի կանոնադրություն»։

<p>73</p>

Տեքստում թյուրիմացաբար գրված է «Սարգիս»։

<p>74</p>

Սարգիս Կուկունյան(ց) (1866-1914) – Ճեմարանական եւ համալսարանական կրթությամբ հայ ազատագրական շարժման գործիչ. նախապես գտնվել է հայ պահպանողականների ազդեցության տակ, այնուհետեւ ընկել ռուս նարոդնիկների եւ Գ.Արծրունու ազդեցության տակ։ Իր հայտնի արշավանքից հետո դատապարտվել է 20 տարվա բանտարկության եւ ուղարկվել Սախալին։ 1905-ին համաներմամբ ազատվելուց հետո Կովկասում դարձյալ շարունակել է գործունեությունը եւ կրկին ձերբակալվել 1909-ի փետրվարին (կարճ ժամանակ անց փախել է բանտից դաշնակցականների օգնությամբ), ապա՝ 1910-ի հոկտեմբերին (այդ ժամանակ՝ 1911-ին ինքն է Կամոյին օգնել փախչել Մետեխի բանտից)։ Այնուհետեւ տարվել է Օրյոլի բանտ, ուր եւ մահացել է։ Կուկունյանցի մասին կան դաշնակցական երգեր։