Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո) страница 14

Название: Անցյալից

Автор: Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Издательство: Автор

Жанр: История

Серия:

isbn: 9781772467406

isbn:

СКАЧАТЬ չպետք է փրկություն սպասել, ուստիեւ իր պատրիարքության վերջին երկու տարիներում փոխել էր իր ուղղությունը։ Նրա մահից տարիներ անցած՝ տպվեց նրա քաղաքական կտակը, որի մեջ նա պատվիրում էր իր հաջորդներին, որ հայերը հաշտվեն թուրքերի հետ եւ համաձայնության մեջ ապրեն պետության հետ` հույս չդնելով օտար պետությունների վրա։ Հայ ազգասիրությունը, մանավանդ այն, որ պաշտամունք էր դարձրել 16 եւ 61 հոդվածները, կեղծ հայտարարեց այդ կտակը։ Սակայն այդպիսի մի թղթի կարիք էլ չկա հասկանալու համար, թե ինչ էր Ներսեսի քաղաքականությունը 1883 եւ 1884 թվականներին։

      Խրատված եվրոպական դիվանագիտության սուտ ու խաբեբա վարվեցողությունից` նա ընդառաջ գնաց Աբդուլ-Համիդի ցանկությանը, հետ վերցրեց իր հրաժարականը եւ սկսեց բացարձակ քարոզել, թե հայերն ուրիշ անելիք չունեն, բայց միայն հաշտ ապրել Օսմանյան կայսրության հետ։ Եվ այս փոփոխությունը չհամարվեց դավաճանություն, այլ միայն քաղաքագիտական քայլ։ Դավաճանություն չհամարվեց եւ այն, որ Ներսեսն ընդունեց սուլթանի ընծայած գեղեցիկ ապարանքն Օրթաքիո արվարձանում։ Նկատենք, որ հակահայկական հալածանքները Թուրքիայում չէին դադարում, որ սուլթանն սկսել էր նույնիսկ պատրիարքական առանձնաշնորհումները կրճատել։ Ներսեսը տեսնում էր այդ բոլորը եւ բավականանում էր գրավոր բողոքներ ներկայացնելով։ Ուրիշ ճար նա չէր գտնում, բացի միայն թուրք կառավարության հետ համաձայնության գալուց։ Իսկ եթե դրսում կարծում էին, թե պակասում է մի հատ կաթողիկոսական աթոռ, որպեսզի Ներսեսը նախկին ուժեղն ու հեղինակավորը դառնա, դեռ է՛լ ավելի, այդ միայն վկայում էր, թե որ աստիճանի է հասել հանրային անճարությունը, եւ եվրոպական միջամտության ցնորքով ապրող գաղափարախոսությունն ինչ սնանկության է դատապարտվել։ Հայոց հարցը խրվել էր դիվանագիտական մի փակուղու մեջ, եւ նրան այնտեղից դուրս բերելը չափազանց արդեն դժվարացել էր։

      Ներսեսի հաջորդները` Վեհապետյան եւ Աշըգյան50, անկարող լինելով ցույց տալ այնպիսի մարտական գործունեություն, որպիսին զարգացրել էր հանգուցյալը, հետեւեցին նրա վերջին տարիների, այն է՝ հաշտ քաղաքականությանը։ Բայց այս այլեւս չթույլատրվեց նրանց։ Սուլթանական մութ ռեակցիան ճնշում էր ամենքին, բայց ավելի շատ՝ հայերին։ Գավառներում կառավարությունը սանձից արձակել էր քրդերին, իսկ հայերին դրել էր օրենքից դուրս, անտանելի դրության մեջ։ Ամեն կողմից օգնություն կանչող աղաղակներ էին լսվում։ Իսկ այդ դրությամբ վրդովվող տարրերն անճարությունից, իհարկե, մեղավոր էին համարում Վեհապետյանին, հետո եւ Աշըգյանին, գտնում էին, որ նրանք չափազանց թուրքամոլ են եւ համակերպվող ու դրանով դավաճանում են ազգային դատին։ Իսկ թե ինչ կարող էին անել այդ «դավաճանները» եւ չարեցին, այս չէին ասում։

      Եվ դժգոհ տարրերի ուշադրությունը մի ծայրահեղ անճարությունից անցնում էր մյուսին՝ արմենական խղճուկ կազմակերպության, որ այսպես թե այնպես մարտական նշանաբաններ ուներ եւ խոստանում էր ազատություն բերել Հայաստանին։ Բայց Եվրոպայում ապրող հայության մեջ գրեթե միաժամանակ առաջ եկավ մի տարբեր ուղղություն։ Մի խումբ հայեր Լոնդոնում կազմակերպեցին Անգլո-հայկական մի ընկերություն, որի վարչության մեջ, բացի հայերից, մտան եւ անգլիացի քաղաքական գործիչներ։ Այսպես, քարտուղարն էր սըր Էդուարդ Գրեյը51` արտաքին գործերի բազմահամբավ СКАЧАТЬ



<p>50</p>

Տե՛ս համապատասխան Հավելվածը։

<p>51</p>

Գրեյ օֆ Ֆալլոդոն Էդուարդ (1862-1933) – Աջ լիբերալ անգլիացի քաղաքական գործիչ, 1892-95թթ. փոխարտգործնախարար, 1905-1916թթ.՝ արտգործնախարար։ Ռուսների հետ Պարսկաստանը կիսեց ազդեցության երեք գոտու, Անտանտի հիմնադիրներից եւ գաղափարախոսներից։ Առաջին համաշխարհայինի սկսվելու կապակցությամբ ասաց հետեւյալ բառերը. «Այսօր ամբողջ Եվրոպայի վրա իջավ մայրամուտ»։