Վերք Հայաստանի. Խաչատուր Աբովյան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Վերք Հայաստանի - Խաչատուր Աբովյան страница 8

Название: Վերք Հայաստանի

Автор: Խաչատուր Աբովյան

Издательство: Автор

Жанр: История

Серия:

isbn: 9781772467864

isbn:

СКАЧАТЬ որ նրան իր փեսա շինի, նրա գլխովը պտիտ գա: Ջահել աղջկերքը, նրա ձենը կամ անունը լսելիս, ուզում էին, որ հոգիները տան: Շատ անգամ, ջրի ճամփին կամ տան կտրներին կանգնած տեղը, որ Աղասուն անց կենալիս չէին տեսնում, էնպես էին կարծում, թե հրեշտակ է անց կենում, մնում էին քար դառած, մայիլ էլած: Նրա ձենը լսելիս, նրա բոյը տեսնելիս, սիրտըները կրակ էի ընկնում, խելքըները գնում. ուզում էին իրանց հոգին հանեն, նրան տան: Ջանգյուլում ասելիս կամ ֆալ քցելիս կամ թիզ բաց անելիս ամենն էլ իրանց մտքումը նրան էին դնում, երազում նրան տեսնում, վեր կենում նրա սիրուն ա՜խ, ո՜խ քաշում: Նրա ձեռի խնձորը կամ վարդը որ մեկի ձեռն էր ընկնում, որ փտում էլ էր կամ չորանում, էլի նա ծոցիցը չէ՛ր հեռացնում, քնելիս՝ բարձին դնում, զարթնելիս՝ դոշին, երեսին կամ քթին: Մեկ տեղ ղոնաղ ըլելիս, հազար տեղից պատի արանքից, դռի շեմից, տան պուճախից, հենց նրան էին մտիկ տալիս, ու շատը ուզում էր, թե հենց էն սհաթը յա Աղասու ձեռը նրա ձեռին դիպչի կամ շունչը՝ շնչին, յա թուրը սիրտը մտնի, որ շուտով նրա արևին մատաղ ըլի, որ Աղասին նրան թաղի, Աղասու սիրտը նրա համար մրմնջա, Աղասու աչքը նրա վրա լա, բայց ա՜խ, Աղասին վաղուց էր իր մուրազին հասել ու նրանց մուրազը փորըներումը թողել: Սաղ գեղը է՛նքան էր նրա սիրովը վառվել, որ մինչև նրա վրա խաղ էլ էին հանել՝ իրանք ասում, էրեխեքանցը սովորցնում:

      Աղասի ջա՛ն, գլխիդ ղուրբան,

      Դու ես մեր թագն ու պարծանքը.

      Աշխարքս որ բոլոր ման գան,

      Ո՞վ կլի հատդ, դու մեր կյանքը:

      Գլխովդ միշտ պտիտ կըգանք,

      Ա՛ռ մեր հոգին, դու մեր հրեշտակ.

      Թե թաղես էլ մեզ, ձեն կտա՞նք,

      Էլ քեզ կօրհնենք, քեզ դուրբան գնանք:

      Երկնքին դու լիս ես տալիս,

      Ծաղկերին՝ հոտ, համ ու հոգի.

      Դաշտ, սար ու ձոր քեզ տեսնելիս՝

      Գլուխ վեր բերում քո առաջի:

      Բյուլբյուլն մեռած՝ սազիդ ձենին,

      Վարդն թոռոմած՝ սերդ հիշելիս,

      Ա՛խ են քաշում, տալիս գլխին,

      Վա՜յ են ասում՝ դու մտիկ չտալիս:

      Քանի սաղ ենք, քեզ ըլինք ղուրբան,

      Քո շվաքիդ տակին մնանք.

      Ա՜խ, թե մեռնինք, մեր գերեզման

      Էլ գաս, կոխես, որ դինջանանք:

      Թագավորներ հասրաթդ քաշեն,

      Որ ունենան քեզ պես որդի.

      Քո անունը երբ լսում են,

      Թոզ են դառնում քո թշնամիք:

      Արեգակն իր լիսն երեսիդ,

      Ամպերն իրանց թևերը փռած՝

      Քեզ են նայում, որ արևիդ

      Ղուրբան ըլինք, մնում կանգնած:

      Տանիցը որ դուս ես գալիս՝

      Ամենիս աչքն վրեդ մայիլ.

      Քաղցր լեզուդ մենք լսելիս՝

      Ոտիդ տակին ուզում մեռնիլ:

      Ղալամով աչքերդ ա քաշած,

      Սուրահի բոյդ մեկ չինարի.

      Աշխարքի աչքն քո վրեն մեռած,

      Աղասի ջա՛ն, մեզ մոտ արի:

      Բայց ինչ կուզե որ աներ, Աղասին իրանց տանն էնպես էր, ինչպես մեկ հարսը: Ղորդ ա, մի քիչ ոտին-գլխին արեց, ամա էն էլ բարիկենդանի հունարն էր: Շիրախանի բալանիքն ասես թե մառանի, մոր ջիբումն էր: Սա էլ հո էնպես կապ էր ընկել, պպին կանգնել, թե ընչանք ժամը դուս չի գա, նրան, որ մեռնի էլ, մեկ կաթը ջուր չի տալ: Աղասու նշանածն էլ լավ ոտին-գլխին էր անում, ամա ի՞նչ աներ ջրատարը, ձեռիցը մեկ բան չէ՛ր գալիս: Անաստված կեսուրը ո՛չ մեկի դնչին էլ չէ՛ր նայում, չէ՛ր մռում: Ամեն բանը իր ձեռովն СКАЧАТЬ