Название: Վերք Հայաստանի
Автор: Խաչատուր Աբովյան
Издательство: Автор
Жанр: История
isbn: 9781772467864
isbn:
Աստուծո ողորմությունը հասավ. ծուխը ետ քաշվեցավ. քամին ետ առավ, ջրի գնացողները Էկան, տղերքն էլ հավաքվեցան. արեգակը մեկ ջիդաբոյ էկավ, բարձրացավ, բայց դեո Ողորմի աստծու ձեն չլսած, ժամավորները չէկած` ո՞վ էր կարող, որ բերանը նշխարք դնի: Առվոտա սհաթի ութը դեռ չէ՛ր ըլիլ, էս որ ասում եմ:
– Է՜հ, ժամ չի՛ դառավ մեր գլխին, մեկ իշի հարսանիք դառավ, տո, – սկսեց տանուտեր 0հանեսի մեծ տղա Աղասին բերանը բաց անիլ ու ինքն իրան թոնթորալ, բարկանալ, որ իր բոզ ձին թամքել, հազիր էր արել, որ էսօր դուս գնա, ջիրիդ խաղա ու ուզում էր, մոնց որ ըլի, մեկ փոքր նհար անի, ձիու քամակն ընկնի ու գնա, իր թայդաշ (տոլ) տղերքանց հետ իր քեֆն արամիշ անի: – Տո՛, ձեր տունը չքանդվի, ախր ի՞նչ խաբար ա էսքան պոչը ձգել, երկարացնել: Մեկ-էրկու ծունր դի՛ր, երեսիդ մեկ-քանի խաչ հանի՛ր, պրծանք, գնաց. ժամի դուոը պաչ արա՛, էլ ետ արի՛, քո բանդ տե՛ս: Ի՞նչ ա, էսպես օրն էլ ժամի տուտը բռնիլ, ե՜րկար մտիկ անիլ, որ հա կա՛ց ու բերանդ բաց ու խուփ արա՛, թե Օրհնյալ եղերուքն ասեն, որ բերանդ հացի համ տեսնի: Խաչը գիտենա, էս հալևորներն ու պառավները քանի մեծանում են, խելքըներն էլ հետըները կորցնում: Կուզես բարկացի՛ր,կուզես սաոը ջուր խմի՛ր, որ մեռնիս էլ, Էնքան պետք է մտիկ անես, որ ժամավորները գան, Ողորմի աստված ասեն, որ բալքի թե աչքդ մի բան տեսնի: Մարդի աչքը ջուր ա կտրում, լերդը չորանում: Էսօր էլ հո մատաղ չե՞ ն մորթել ու ժամի դռանը բաժանում, որ հա թե մտիկ էլ անես, էլի աչքդ մի բան տեսնի, բերանդ մսի համ, քիթդ մսի հոտ առնի: Տերտերների գլուխն էլ հո Էսօր լավ տաքացած` ի՞նչ են մտիկ անում, թե գելը ոչխարը տարավ: էլ տուտը չե՛ն կտրում, լավ-օսալ մի քիչ ոտը բարձրացնում, որ աղունը շուտով վեր գա, ամեն մարդ իր տուն գնա: Էչ չե՛ն միտք անում, թե Էսօր ի՞նչ օր ա: Էս կարգ դնողին ի՞նչ ասեմ. նրա հորն ողորմի, ինքը հացի տեղ խոտ կըլի կերած, բա՜ս… Փորս վեց-վեց անում, ղլվլոց ա ընկել, էլի հա կա՛ց ու գյխիդ վայ տո՛ւր, թե ժամը պետք է արձակվի, որ արքայություն ըլի:
– Տո՛, խա՛նի խարաբ, ի՞նչ էլավ քեզ. մի քիչ որ համբերես, լեզուդ քեզ անես, լավ չլի՞լ. Ի՞նչ ես առավոտ-առավոտ էլ բերնիդ կապը կտրել, հո կրակ չի՞ ընկել փորդ ու СКАЧАТЬ