Տնային փեսա. Րաֆֆի
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Տնային փեսա - Րաֆֆի страница 2

Название: Տնային փեսա

Автор: Րաֆֆի

Издательство: Автор

Жанр: Зарубежная классика

Серия:

isbn: 9781772466966

isbn:

СКАЧАТЬ նրան հայրը, շարունակելով յուր գործը:

      Նատոն լռեց և, առնելով մի փոքրիկ մուրճ, սկսեց օգնել յուբ հորը:

      Գ

      Օրը կիրակի էր: Արեգակի ճառագայթներն ուրախ ժպիտով խաղում էին Շուշանի տան կոտրատված ապակիների հետ: Վաղորդյան զեփյուռը ծավալվում էր փափուկ և հովասուն թարմությամբ:

      Մանկահասակ աղջիկները, զարդարված տոնական հագուստով, որը կանգնած էր իրանց դռան շեմքի վրա՝ գաղտուկ նայում էր փողոցում անցուդարձ անողներին, ժպտում էր և թաքցնում էր յուր գլուխն, երբ որ մի տղամարդ էր գալիս: Որը դեռ չէր հեռացել հայելուց, կոկում էր յուր դեմքը և դարդարում էր իրան: Ոմանք՝ հավաքելով իրանց կտուրների վրա, կամ նեղ բակերի մեջ` մի խումբ մեծ և փոքր աղջիկներ, դայիրա և դիպիլիպիտոն էին ածում, տաշի խփում և հերթով պար էին գալիս: Ամեն տեղ տիրում էր ուրախություն, լսելի էին լինում ծիծաղ և հանաքներ: Իսկ Նատոն միայնակ և լուռ նստած էր յուր փոքրիկ սենյակում, նրա տխրամած դեմքը չէր ցույց տալիս ոչինչ ուրախություն:

      Նույն միջոցին ժամիցը ետ դարձավ նրա մայրը, Շուշանը, և տալով աղջկան մի պատառ նշխարք, ասաց.

      – Վա՜, աղջի, ջեր շուրերդ չե՞ս հագի:

      – Է՜հ, ինչի համար հագնեմ… – պատասխանեց օրիորդն երեսը շրջելով:

      – Դու էլի լացել ես, աչքերդ կարմրել են:

      – Չեմ լաց էլի, գլուխս է ցավում:

      – Հիմա էլ աչքերումդ արտասուք կա, ինչու՞ ես ինձ խաբում:

      – Չեմ գիտում… – պատասխանեց օրիորդը տխրությամբ:

      – էլի իծանիրդ մո՞տ ին էլի:

      Նատոն ոչինչ չպատասխանեց և կամենում էր սենյակից դուրս գնալ:

      – Արի՜ չարսավս ա՜ռ, – կանչեց նրա մայրը:

      Նատոն առեց չարսավը, ծալեց մի կողմ դրեց և սկսավ մոր համար թեյ ածել: Շուշանը նստած էր փոքրիկ տախտի վրա լուսամուտի հանդեպ:

      – Ջումշուդ՜բեկը Էսօր չէ՞ եկել, – հարցրուց նա: Այդպես կոչվում էր նրանց ղարաբաղցի փեսացուի անունըէ Իսկ Նատոն, փոխանակ ուղղակի պատասխանելու, հարցրուց. – Դեդի, ինչ կլի ե՞փ Էդ տղեն մեր տուն պիտի գա ու գնա:

      – Հուղե՜մ քու տուտուց գլուխը, – պատասխանեց Շուշանը հեգնական ժպիտով. – միթոմ դու ուրախ չե՜ս, վուր նա գալիս ու գնում է…

      – Ի՞նչ ունիմ ուրախանալու… հարևաններն ինչ ասիս ինձ վրա ին ասում… ամենի բերնի՜ մաստաքն ես իմ դառի…

      – Նրանց աչքն էլ տրաքի՜, – բարկանալով պատասխանեց Շուշանը:

      Այդ խոսակցությանը վրա հասավ ուստա Գրիգորը: – Լավ ես ասում, ա՜ կնիկ, ախար բանը բանի նման չէ, է , հարևաններն ի՞նչ մեղք ունեն, որ բամբասում են…

      Շուշանն ավելի բարկանալով կտրեց ամուսնի խոսքը.

      – Ա՜ մարդ, էդ քու խելքի բանր չէ՜, ծիտը ձլիվ մե դափասիս մեջն իմ ձգել, հիմի դուն ուզում իս թռցնի՞ …

      – Դուն, դեդի, – մեջ մտավ նատոն արտասուքը սրբելով, – դուն իմ բողազը պիտիս դուս կտրի վունց որ տեհնում եմ…

      Օրիորդը էլ չսպասեց պատասխանի, սենյակից դուրս եկավ:

      – Իմ հոգին գիտենա, դրուստ է ասում Նատոն, – ասաց ուստա Գրիգորն աղջկա դուրս գնալուց հետո: – Ջեր չնշնած տղին ախար վո՞ւնց կուլի տուն թողնել, գանա էդ քաղաքի նամուսը ձլիվ գնացե՞լ է:

      – Լավ ես ասում, Գրիգոր, – կտրեց Շուշանն ամուսնի խոսքն. – ես էլ գիտեմ, վուր էդենց է, ամա անիծվի՜ հիմիկվա ադաթը… Ի՞նչ անեմ, վո՞ւր ջուրը նընկնեմ… Աղջիկս հասիլ է, մոտ տասնութը СКАЧАТЬ