Զահրումար. Րաֆֆի
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Զահրումար - Րաֆֆի страница 2

Название: Զահրումար

Автор: Րաֆֆի

Издательство: Автор

Жанр: Зарубежная классика

Серия:

isbn: 9781772466911

isbn:

СКАЧАТЬ երանգից: Նրա չաքմեքը (կոշիկները), խարազի հմուտ գործ, կարծես թե ամեն մինը մի երեխայի գերեզման լիներ: Նրանց նալերը (պայտերը), որք երկայն մեխերով ամրացած էին կոշիկների կրունկներին, իրանց մեծությամբ պակաս չէին իշի նալերից: Իսկ դրանք անհրաժեշտ պետք էին, որովհետև նրանց մեխերր բավականին օգնում էին Ճանճուր Իվանիչին յուր ահագին մարմինը անսայթաք ման ածել ցեխոտ և սառած գետնի վրա:

      Նրա սև բուխարու մորթե գդակը հայտնի չէ որքան ժամանակ ծածկում էր Ճանճուր Իվանիչի ահագին գլուխը: Միայն հարկավոր է մտածել, թե ամբողջ տասնյակ տարիների ընթացքը միայն կարող էր ներգործել նրա վրա այն վնասակար ազդեցությունը, որով մորթը զրկվել էր յուր գույնից և մազերից, երևացնելով գդակի վրա անհամար թվով լերկ աստղիկներ, որոնք ծածկելու համար Ճանճուր Իվանիչը ներկել էր թանաքով:

      Տարվա բոլոր եղանակներում այդ նվիրական գդակը տեսանելի էր Ճանճուր Իվանիչի գլխին: Միայն դժվար է լուծել խնդիրը, թե ի՞նչպես նա ամառային սաստիկ տոթերում չէր զգում որևիցե նեղություն այդ ահագին թարաքամայի մոթալի թանձրությունից: Բայց կարելի է համաձայնել, թե նրա համար տանելի էր այդ ծանրությունը, որովհետև զգացողություն ասած բանը վաղուց արդեն անհետացել էր Ճանճուր Իվանիչի սրտից:

      Բայց տեսանելի էր, շատ անգամ Ճանճուր Իվանիչը ամարային տոթ օրերում, հոգնած և փոշոտած դառնում էր փողոցից յուր տունը, և նստելով թախտի վրա, երբ գդակը առնում էր, նույն րոպեին, կրակի վրա ջուր ածելու նման, թանձր շոգիք էին բարձրացնում նրա գլխից: Այն ժամանակ նա յուր աջ ձեռքի ցուցամատը քարշում էր ճաղատ ճակատին, քրտինքի աղբերակների մակընթացությունը գետանում էր խորշոմների միջից, և իսկույն կազմվում էր մի փոքրիկ ջրվեժ, որ հեղվում էր նրա գլխից դեպի գետին: Այնուհետև Ճանճուր Իվանիչը սրբում էր թաց եղած ձեռքը և ճակատը յուր կաբայի փեշով, ջրվեժը դադարում էր հոսելուց:

      Միայն հարկավոր եմ համարում խոստովանաբար ասել իմ ընթերցողին, որ թաշկինակ կամ աղլուխ ասած բանը վաղուց արդեն անծանոթ էին Ճանճուր Իվանիչին: Միայն նա ուներ յուր գրպանում մի կեղտոտ լաթի կտոր, որով և քիթն էր սրբում, և առավոտյան լվացվելուց հետո երեսը, որի մեջ երբեմն միրգ ածած բազարից բերում էր յուր երեխաներին:

      Բ

      Այսքան բավական է Ճանճուր Իվանիչի արտաքին կերպարանքի մասին, դառնանք այժմ դեպի նրա ներքին աշխարհի նկարագրությունը, այսինքն նրա հոգվո, մտքի, հանճարի և բարոյական կրթության պատկերները:

      Բայց ի՞նչ բարություններ, ի՞նչ արդարություն, ի՞նչ ազնվություն, մի խոսքով ի՞նչ առաքինություններ կարելի է պահանջել այն մարդուց, որ խիստ մոտ էր սողում գետնին: Այսինքն մի ցած մարդ, որ պատրաստ էր իրան հարմարեցնել ամենայն ստոր և կեղտոտ հանգամանքների, ուր կային անձնական շահի նպատակներ: Այդ պատճառով կեղծավորությունը, ստախոսությունը, երդումը, հաճոյամոլությունը, օտարի բարին հափշտակելը Ճանճուր Իվանիչը անխայթ խղճմտանքով ներելի էր կացուցել իրան, համոզվելով, թե առանց դրանց ո՛չ միայն չի կարելի փող դատել, այլև կյանք վարել կամ ապրել: Կշեռքում ծանր առնել և թեթև տալ նրա հին արհեստն էր՝ սկսյալ յուր կինտոյության կյանքից: Արշինում պակաս չափելը նա ուսած էր բազազխանում աշկերտության օրերից: Իսկ կապալներում պես-պես խարդախություններ գործ դնել, ինժեներին СКАЧАТЬ