Ազգային ջոջեր. Հակոբ Պարոնյան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Ազգային ջոջեր - Հակոբ Պարոնյան страница 3

Название: Ազգային ջոջեր

Автор: Հակոբ Պարոնյան

Издательство: Автор

Жанр: История

Серия:

isbn: 9781772468052

isbn:

СКАЧАТЬ առաջին կինն թողած ըլլալով` ուրիշ կնիկի մը հետ ամուսնացած էր: Այս բանադրանքը շատերը բավական խնդացուց: Քանի մը օր ետքն ալ Հայաստանյայց եկեղեցվո համաձայն հրատարակեց ճիշտ առաջինին նման ամուսնություն մը` որով ուրիշ մեկն յուր կինը թողած` ուրիշ կնիկ մը առած էր: Աս համաձայնը շատ խնդացուց ժողովուրդն: Այս հակասական վճիռներն մինչև այսօր իրարու դեմ հրացան կը քաշեն Կրոն. ժողովո արձանագրություններու մեջ:

      1878-ին իբրև ազգային նվիրակ Խրիմյանի հետ Պերլինի Ավագաժողովը ղրկվեցավ: Թեպետև չգիտցվեցավ թե ինչու չկրցին Ավագաժողովին ներկայանալ, սակայն շատերը պնդեցին այն ատեն, թե ազգը մեծ օգուտ քաղեց անոնց ուղևորությունեն, թե ձայն հանելու չէ, այդ օգուտին ինչ ըլլալը վերջեն պիտի հասկցվի: Ասոր համար է, որ շատերն իրենց բերանը բացած` գործերուն վերջը դիտելու կը պատրաստվին: Եթե այս օգուտներուն երևակայականն մեկդի նետելով իրականին դառնանք` սա օգուտը կը գտնենք, որ առաջ գավառներու մեջ եթե տարին հարյուր հոգի կսպաննվեին` այսօր հազար կսպաննվին և այս ալ մեծ օգուտ է անշուշտ անոնց, որք բազմութենե չեն ախորժիր:

      Պետք չէ մոռնալ այն մեծ ծառայություններն, զորս մատուցած է ազգին երեսփոխանական ժողովո մեջ: Յուր ատենաբանություններն շատ ներդաշնակ էին, երեժշտական խումբ մը կը պակսեր զանոնք ավելի ազդու գործելու համար: Յուր ճառերն նույն ազդեցությունը կընեին երեսփոխաններու վրա, ինչ ազդեցություն որ կընեն հատընտիր քաղվածք դպրոցական աշակերտներու վրա:

      Չափազանցություն ըրած չենք ըլլար եթե ըսենք թե` իբրև մատենագիր ավելի ծառայած է ազգին քան իբրև կուսակրոն:

      Յուր աշխատասիրություններուն մեկ մասը 1879-ին Բերայի հրդեհին հրո ճարակ եղան, ինչպես որ կըլլան դժբախտաբար ամեն երկասիրություններն, որք տպված չեն… գրված չեն:

      Այդ գործերու մոխիր դառնալն մեծ կորուստ մ’է անշուշտ ազգին համար, բայց կրնանք մխիթարվիլ յուր հրատարակած գործերով, որոնք քիչ բացառությամբ, արժանիք ունեին… մոխիր դառնալու: Խորեն եպիսկոպոս ունի այսօր տասներկու գործեր: Ասոնց մեջն է Ալաֆրանկա կատակերգությունն, որ կապիկի պես ամեն բանի մեջ ուրիշի նմանելե հառաջ եկած վնասները կը հարվածե: Վարդենիք, անմեղ սերե ներշնչված գողտրիկ ոտանավորներ: Դաշնակք Լամարթինի անմահ բանաստեղծին ոտանավորներում գրաբար թարգմանությունը` զոր հասկանալու համար այն ատենները չորս հոգիե բաղկացյալ մասնաժողով մը կազմվեցավ, որն որ անկարող ըլլալով զայն լուծել թարգմանիչին դիմեց, որ ներումն խնդրելով պատասխանեց թե` վրայեն բավական ժամանակ անցած ըլլալուն պատճառավ ինք ալ չէր կարող հասկնալ: Քրիստոնեական, որ կը պատվիրե էրիկներուն ներել իրենց կիներուն, որքան ալ անպարկեշտ ըլլան, որքան ալ մեծ ըլլա անոնց սիրականներուն թիվը: Նախակրթական ֆրանսերեն լեզվի, ի պետս անոնց, որք փափաք չունին ֆրանսերեն սովրելու: Ստվերք հայկականք, որոնց մեջ առաջին տեղը կը գրավե զհայրենյաց ասա մեզ բան: Օտար լրագիրներու մեջ անդրալեռնականներու դեմ պաշտպանած է Հայաստանյայց եկեղեցին և ժողովրդյան համակրությունը գրաված է:

      Խորեն եպիսկոպոս անուշ բնավորություն մ’ունի. ամենուն հետ այսպես կը վարվի, ինչպես որ խմբագիր մը կը վարվի այն մարդուն հետ, որ տարվան մը բաժանորդ կը գրվի և բաժանորդագինն ալ կանխիկ կը վճարե: Վարքեն կրնանք գուշակել թե յուր հարգած սկզբունքներն հետևյալներն ըլլալու են.

      “Սիրե հայրդ ու մայրդ… եթե հարուստ են,

      “Սիրե թշնամիներդ … երեսանց,

      “Սուտ СКАЧАТЬ