Название: Մեծապատիվ Մուրացկաններ
Автор: Հակոբ Պարոնյան
Издательство: Автор
Жанр: Зарубежная классика
isbn: 9781772467093
isbn:
– Շատ աղեկ ուրեմն․ երթամ պատվական միս մ՚ առնեմ ու գամ։
Մանուկ աղան անմիջապես տունեն դուրս ելավ և հազիվ թե քանի մը քայլ առած էր, կինը ետևեն պոռալ սկսավ․
– Մա՛նուկ աղա, Մա՛նուկ աղա․․․ Մանուկ աղան ետ դարձավ․
– Միսն ինչո՞վ պիտի եփենք, – հարցուց կինը։
– Կուզես գետնախնձորով եփե՛, կուզես լուբիայով։
– Ատ չէ իմ ըսածս․ ածուխ չունինք, քիչ մ՚ ալ ածուխ առնեիր։
– Շատ աղեկ, – պատասխանեց Մանուկ աղան և սկսավ երթալ։
– Մա՛նուկ աղա, Մա՛նուկ աղա, – կանչեց տիկինը նորեն։
Ետ դարձավ Մանուկ աղան։
– Աղեկ ա՛, մինակ միսով չըլլար, քիչ մ՚ ալ բրինձ ա՛ռ, որ ապուր մ՚ ալ շինենք։
– Աղեկ ըսիր, կնի՛կ, քիչ մ՚ ալ բրինձ առնենք։
Մանուկ աղան այս անգամ վազելով սկսավ երթալ․ փողոցը դառնալու վրա էր, երբ կինն բոլոր ձայնովն ետևեն զայն կանչեց․
– Մա՛նուկ աղա, Մա՛նուկ աղա․․․ Ման․․․
Կանգ առավ էրիկն և վերստին ետ դարձավ՝ այս անգամ դեմքին զվարթության վրա քիչ մը գեղջ ընելով։
– Ի՞նչ կուզես․․․
– Մարդ աստուծո, շոգեկառքի պես կը վազես, ձայնս մարեցավ։ Սոխ չունինք, աղ ալ չունինք, քիչ մ՚ ալ գազ կամ ճրագ առնելու է, որ վառենք․ մարդը մութո՞ւն պիտի նստեցունենք։
– Աղեկ ա՛, ամենը մեկեն ըսե, որ նպարավաճառին երթամ և պետք եղածներն առնեմ․ հարյուր անգամ ետևես կանչեցիր։
– Ջուրի շիշ ալ չունինք․․․ գլուխս կապելու բան մը չունիմ, ոտքս հագնելու կոշիկ չկա․ այս վիճակին մեջ ի՞նչպես Աբիսողոմ աղային դեմը ելնեմ։
– Հիմա ուտելիքը առնենք, վաղն ալ հագնելիքը կը մտմտանք, – ըսավ Մանուկ աղան և դուռն ուժով մը քաշելով դուրս ելավ։
– Մանո՛ւկ աղա, Մանո՛ւկ աղա․․․
– Ուզածիդ չափ պոռա՛, ա՛լ ետ չեմ դառնար, – մռմռաց Մանուկ աղան և ճամփան շարունակեց։
Մանուկ աղան քանի մը փողոց դարձած էր, երբ կնկան ձայն մը առավ, որ զինք կը կանչեր։
– Գործ չունիս նե, պոռալով ետևես վազե, – ըսավ ինքնիրեն Մանուկ աղան՝ առանց գլուխն ետ դարձնելու՝ տեսնելու համար, թե ով էր զինք կանչողը։
– Մանուկ աղա, Մանուկ աղա, – կրկնեց ձայնը, որ տիրացու Մարտիրոսին տասնամյա աղջկանն էր։
Մանուկ աղան շարունակեց յուր ճամփան․ և տիրացու Մարտիրոսին աղջիկն՝ քայլերն փութացնելով՝ տասը քայլ հեռավորությամբ մոտեցավ անոր։ Խեղճին շունչը կտրած ըլլալով՝ անգամ մ’ալ կրցավ պոռալ.
– Մա՛նուկ աղա։
Դարձյալ պատասխան չառավ և ստիպվեցավ քիչ մ’ալ քալելով Մանուկ աղային հագուստի ծայրեն քաշելու։
– Թող տուր, կնի՛կ, – ըսավ Մանուկ աղան՝ առանց ետևը նայելու։
– Բան մը պիտի ըսեմ։
– Մտիկ ընելու ժամանակ չունիմ․ ըսածներդ արդեն չեմ կրնար միտքս բռնել, հիմա ելեր, ուրիշ բաներ ալ պիտի ըսես․․․
– Դայակին տունը պիտի հարցունեի․․․
Դայակ բառը լսելուն պես արթնցավ Մանուկ աղան և ետևը տիրացու Մարտիրոսին աղջիկն տեսնելով՝
– Աղավնի, դո՞ւն էիր ետևես վազողը, – հարցուց անոր։
– Ա․․․յո․․․ես․․․ – պատասխանեց СКАЧАТЬ