Չար ոգին. Ալեքսանդր Շիրվանզադե
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Չար ոգին - Ալեքսանդր Շիրվանզադե страница 6

Название: Չար ոգին

Автор: Ալեքսանդր Շիրվանզադե

Издательство: Автор

Жанр: Зарубежные любовные романы

Серия:

isbn: 9781772467000

isbn:

СКАЧАТЬ ու ծարավ թողնել: Դուք ինձ խաբում եք, տանջում եք: Որ այդպես է, Է’լ իմ երեսը չեք տեսնիլ: Գնա՛, Սոնա ջան, գնա’ քեզ համար ինձանից լավ հայր ճարիր:

      Նա քայլերը բարկացած ուղղեց դեպի դուռը: Դա մի խորամանկություն էր, որ իսկույն ունեցավ ցանկալի հետևանք: Ո’չ. Սոնան ուրիշ հայր չի ուզում: Աշխարհի երեսին պայտագործից ավելի լավ հայր չկա: Նա մոտեցավ Ոսկանին, իր փոքրիկ ձեռներով բռնեց նրա կոշտ, սևացած ձեռը, համբուրեց և արտասվեց: Հետո մոտեցավ պատի խորշին, կանգնեց մի քանի վայրկյան անշարժ և նայեց հորը: Ա՛խ, վատ բան էր ուզում անել, այդ ինքն էլ գիտեր և երկյուղից դողում էր: Բայց այնտեղ, սենյակի մեջտեղում, կանգնած էր հայրը, աչքերը ագահաբար հառած նրա երեսին: Եվ ի’նչպես փայլում Էին այդ աչքերը: Երևի պայտագործը արդեն զգում էր օղիի սքանչելի հոտը և վաղօրոք ճաշակում քաղցրություն:

      – Մի՛ վախենար, Սոնա ջան, մի՛ վախենար, ես մտիկ եմ տալիս, հենց որ եկավ – կասեմ:

      Սոնան սկսեց խորշի մեջ որոնել այն ցնցոտին, որ մայրը խնամքով թաքցրել էր անկողինների տակ:

      – Ի՛նքդ վերցրու, – ասաց դողդոջուն ձայնով և գունատվեց, – ես վախենում եմ: Ա’յ, այն կապույտ կապոցի մեջ է:

      Պայտագործը շտապեց վերցնել կապոցը, ծանր ու թեթև արեց ձեռի ափի մեջ և դրեց արխալուղի գրպանը:

      – Քեզ համար ծամոն կբերեմ, – ասաց համբուրելով աղջկան, և շտապեց դուրս:

      Երբ նա անհետացավ, Սոնան վազեց սենյակի անկյունը, ընկավ երեսի վրա և սկսեց հեկեկալ: Նրա գեղեցիկ թիկունքները չթյա արխալուղի տակ ուժգին բարձրանում էին և ցած իջնում ալիքների պես: Նրա սպիտակ պարանոցը ուռել ու դողդողում էր: Նա կողոպտեց իր սիրելի և խեղճ մորը, որ օրը մինչև երեկո արյուն-քրտինք է թափում մի քանի հատ հաց կամ մի քանի պղնձի դրամներ վաստակելու: Նա գողություն արեց, ինչո՞ ւ, ո՞ւմ համար: Ա’խ, մի՞թե բոլոր աղջիկների հայրերն այդպես են…

      Արտասուքը սպառվեց, բայց վիշտն ավելի համակեց Սոնայի սիրտը: Նա խորհում էր իր անելիքի մասին:

      Գիշերը ցերեկ կանի, չի ուտիլ, չի քնիլ, գուլպա կհյուսի, հորը կտա ծախելու, փողերը կդնի այնտեղ: Չէ՛, չէ՛ , մայրիկին չի ասիլ, նա լաց կլինի. Սոնան թակվելուց չի վախենում, մայրը լաց կլինի: Ի’նչ վատ բան է, տեր աստված, ի’ նչ վատ բան է գողությունը…

      – Այս դռներն ո՞վ բաց արավ, – քեց Սոնան իր մոր ձայնը և սոսկալով ոտքի թռավ:

      Հացթուխը կռնատակին դրած էր սովորական երկու թաժա հացերը և ափի մեջ ամուր սեղմած մի քանի պղնձի դրամներ: Նա ներս մտավ թե չէ` պառկեց հատակի վրա, ծանր հառաչելով և արտասանելով.

      – Փառք քեզ, աստված, որ ինձ նման խեղճերն էլ կարող են պառկել, հոգիս դուրս եկավ…

      Ահա՛ նա, այդ խեղճ կինը, ի՛նչպես երեսն ու ձեռները այրվել են թոնրի կրակից, ահա՛, ում կողոպտեց Սոնան:

      – Ինչո՛ւ ես տխուր նստել, մո՛տ եկ, Սոնա, ե’կ մի քիչ ուսերս տրորիր…

      Սոնան լուռ մոտեցավ մորը:

      – Հայրդ եկե՛լ էր, էլի գնա՞ց, բան կերա՛վ: Սոնան հառաչեց:

      – Ինչո՞ւ ես հառաչում: Երևի, հորդ քեֆը լավ էր:

      – ՉԷ, խմած չէր, քաղցած էր…

      – Բաս ո՞ րտեղ գնաց քաղցած փորով:

      – Չեմ իմանում:

      – Աղջի, դու լա՞ց ես եղել:

      – Չէ, չէ, – կրկնեց Սոնան շտապով, երեսը մի կողմ դարձնելով:

      Մայրը զգաց, որ անշուշտ մի բան է պատահել, և, իհարկե, կասկածեց, – թե ինչ կարող է պատահած լինել: Բայց նա մի խորը СКАЧАТЬ