Название: Չհաս է
Автор: Մուրացան
Издательство: Автор
Жанр: Зарубежная классика
isbn: 9781772467048
isbn:
– Բարով, բարով, հազար բարով եկաք դուք մեզ մոտ. այս որ խաչից է, ումնից պետք է շնորհակալ լինինք, – ուրախ դեմքով ու ձայնով դիմավորեց Մելքոն-աղան պ. Թովմասին, երբ վերջինս ներս մտավ պարտեզի դռնով:
Թովմասը, որ այսպիսի ընդունելություն չէր սպասում Մելքոն-աղայից, մի քանի րոպե ուրախությունից ինքն իրեն կորցրեց: Բայց շուտով խելաբերելով, որ ինքը նույնպես Մելքոն-աղայից պակաս մարդ չէ և որ այդ ընդունելությունը հենց իրեն նման պատվավոր մարդու էլ կվայելեր, լուրջ կերպարանք առավ:
– Վաղուց ցանկանում էի այցելություն անել ձեզ, – ասավ նա Մելքոն-աղային. – դուք ամեն բանի մեջ փորձված եք, և մանավանդ իբրև վաճառական, դուք աննման եք: Ով որ մոտիկ բարեկամ է ձեզ և կարող է օգուտ քաղել ձեր իմաստուն խորհուրդներից, իմ կարծիքով նա ամենաբախտավոր մարդն է մեր աշխարհում: Տեսնելով որ ես միայնակ եմ և շատ գործերի մեջ կարոտ եմ մի իմաստուն խորհրդականի, որոշեցի, ինչպես որ լինի, վաստակել ձեր բարեկամությունը: Ահա այս նպատակով էլ ես այսօր այցելում եմ ձեզ: Հույս ունիմ, որ դուք չեք մերժիլ այդ բարեկամությունը, որ ես խոնարհաբար առաջարկում եմ ձեզ:
– Շատ ուրախ եմ, շատ ուրախ, – պատասխանեց Մելքոն-աղան: – Սկզբից էլ ես այնքան հավանել եմ ձեզ, թե՛ իբրև մասնավոր մարդու և թե՛ իբրև վաճառականի, որ ես ամենամեծ ուրախությամբ կընդունեմ ձեր բարեկամությունը: Ինչով կարող եմ օգնել ձեզ, ասացեք, ես պատրաստ եմ ձեզ ծառայելու:
– Շնորհակալ եմ, դուք չափազանց բարեսիրտ եք, այո, ես ձեզանից մի շնորհ խնդրելու եկա. բայց այդ շնորհը այնքան մեծ է, որ ես արդարև ամաչում եմ ձեզ հայտնելու: Իմ խնդրածս իսկապես շնորհ էլ չէ, այլ մի զոհաբերություն… Եվ այս է պատճառը, որ ես չեմ կարողանում վստահությամբ հայտնել ձեզ իմ խնդիրը:
– Խնդրեմ, խնդրեմ, դուք իրավունք ունիք ամենայն վստահությամբ ինձ հետ խոսելու: Ինչ էլ որ լինի ձեր խնդիրը, ես հոժարությամբ կկատարեմ, միայն թե կարողանամ:
– Կարողանալը՝ կարող եք, բայց չգիտեմ, իրավունք ունիմ արդյոք այս տեսակ խնդիր ձեզ առաջարկելու:
– Դեռ հայտնեցեք ձեր խնդրի տեսակը, այն ժամանակ կտեսնենք՝ կարող ենք, թե ոչ, – ծիծաղելով նկատեց Մելքոն-աղան:
– Շատ լավ. ահա թե բանը ինչումն է: Առաջիկա շաբաթ, զորքի մեծավորի տանը…
– Այո, գնդապետ Բոլատկովսկու մոտ, – ընդհատեց Մելքոն-աղան:
– …Աճուրդ պետք է լինի:
– Զորքի հացը, միսը և խմիչքը կապալով տալու համար, գիտեմ, շարունակեցեք:
Պ. Թովմասը լռեց: Մելքոն-աղայի այդ աստիճան գործին տեղյակ լինելը նրա վերա վատ ազդեցություն արավ: – «Այս մարդը, որ այս աստիճան է զբաղվում այս գործով և դեռ բերանս չբացած ամեն բան գիտե, հազիվ թե զիջանե իմ խնդրին. ավելի լավ է լռեմ և իմ պատվով հեռանամ այստեղից…», – զգուշաբար մտածեց Թովմասը և մի տարակուսական հայացք ձգեց Մելքոն-աղայի վերա:
– Հա: Ինչո՞ւ չեք շարունակում, – հարցրեց վերջինս: Թովմասը լուռ էր և դարձյալ նայում էր նրա վերա:
– Դուք ինձ զարմացնում եք ձեր լռությամբ, մի՞թե մի բան պատահեց ձեզ, խոսեցեք, ինչ եղան աճուրդը, կապալը, դուք դրանց մասին էիք ուզում խոսել:
– Ես СКАЧАТЬ