Название: Անմեղ զրույցներ
Автор: Մուրացան
Издательство: Автор
Жанр: Зарубежные любовные романы
isbn: 9781772466799
isbn:
– Էսքանը, հաքիր ջան, բավական ա. մին ռումկա էլ Էն զահրմարիցը բե՛ր խմեմ, Սիմոն աղին օրհնեմ:
Մայրս, իհարկե, կատարեց ժամկոչի խնդիրը:
Վերջինս ուրախությունից դողացող ձեռքով առավ բաժակը և ժպտալով ասաց.
– Շատ բան չեմ ուզում աստծուց. հենց Էնքան ըլի, որ մինչև մահվան օրը կարամ ամեն օր Էրկու ռումկա էս անմահական ջրիցը խմիլ: Լուս դառնա Զիլփունց Ուհանջանի հոգին, ասըմ են նա ա արաղը ադաթ գցել մեր երկրումը, առաջ ըսկի ըլել չի… – Այս ասելով բաժակը դատարկեց:
– Ա մեռած, բա ասըմ էս արաղ տուր խմեմ Սիմոն աղին օրհնեմ, հմի Զիլփունց Ուհանջանին ես օրհնո՞ւմ, – ընդհատեց մայրս ժամկոչին:
– Բա՛, Շուղի-հաքիր, յանղլիշ էկա (սխալվեցա): Եկ էս մինը թավ չանենք (չհաշվենք), մինն էլ ածա՛ խմեմ Սիմոն աղին օրհնեմ:
– Չէ՛, չէ, ինձ օրհնանք չէ պետք. խմածդ բավական է, այժմ ասա՛, ինչի՞ համար ես եկել, – ընդհատեցի ժամկոչին՝ տեսնելով, որ նա ի չարն է գործ դնում մորս բարությունը:
– Ասեմ բա՛, ախր որ միտս չես գցում, – պատասխանեց Պետրոսը, կարծես նոր ուշքի գալով, – երեցփոխը խնդրում է, որ նեղություն քաշես ու մի սհաթով գաս ժամի օթախը:
– Ի՞նչ կա, – հարցրի ես:
– Ասըմ ա հաշվատեսները եկել են, պետք ա հաշիվներին ձեռք քաշեն. դե տանից էլ մինը պտի ըլի, չուն դուք էլ հաշվատես եք:
– Հայրս է ընտրված, ինձ ինչո՞ւ է կանչում:
– Դե հերդ ըստեղ չի, ասըմ են դիփ մեկ ա, դու ըլես թե նա:
– Ասողն ո՞վ է, երեցփո՞խը, – հարցրի ես, կամենալով հավաստիանալ, թե արդյոք ինձ հրավիրողը միայն նա՞ է, թե՞ նաև լիազորները:
– Երեցփոխն էլ է ասում, հավաքված հաշվատեսնին էլ, – պատասխանեց Պետրոսը: – Ուրեմն հրավերը երկու կողմից էր, հետևապես, կարող էի չմերժել:
– Լավ, կգամ, դու գնա՛, – ասացի ես:
– Դե շուտ եկ, քե մատաղ, ընենց ըլի, որ չեդանաս, երեցփոխը վրաս չրպրկանա… – Ապա դառնալով մորս, – Շողի-հաքիր, արաղդ փորումս դամ ա տալի, աստված տունդ շեն պահի, – ասաց ժամկոչը և մորթե գդակը գլուխը քաշելով դուրս գնաց սենյակից:
Բ
Ժամհարի դուրս գնալուց ետ սկսա մտածել ստացածս հրավերի մասին և տեսա, որ դա պատվաբեր բան է: Դրանով, ուրեմն, հասարակության լիազորները հայտնում Էին ինձ իրենց վստահությունը: Կնշանակե ես արդեն արժանի էի դրան… Եվ այդ վայրկենին, ի՞նչ մեղքս թաքցնեմ, սկսա ինքս ինձ ուռչել և հպարտանալ, որովհետև հասկանում էի, թե ի՞նչ է նշանակում երեցփոխանական հաշիվներ քննելու համար եկեղեցուց հրավեր ստանալ: Այդ նշանակում էր, թե ես արդեն կատարյալ մարդ եմ և պիտի նստեմ լիազորների շարքում… իսկ լիազոր ասածդ, մանավանդ այդ ժամանակներում, հասարակ մարդ չէր լինում, հապա աշխարհում երկար ապրած, շատ չար ու բարի տեսած, մեծ փորձառություն և դրա հետ միասին էլ դիրք ու անուն ձեռք բերած անձնավորություն… իսկ այդպիսիների հետ նստելով հասարակական գործի մասնակցելը, – ընդունեցեք, որ գերագույն պատիվ էր:
Այս իսկ պատճառով իսկույն հանեցի հասարակ հագուստս և փոխարենը հագա սև շորեր (ինչպես կվայելեր հասարակական ժողովի հրավիրված մարդուն), СКАЧАТЬ