Պատմվածքներ. Մուրացան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պատմվածքներ - Մուրացան страница 16

Название: Պատմվածքներ

Автор: Մուրացան

Издательство: Автор

Жанр: Современная зарубежная литература

Серия:

isbn: 9781772467932

isbn:

СКАЧАТЬ յուր կինը… Խեղճ Մանիշակը շատ անգամ մտնում էր այս վերջնակռիվների մեջ յուր մորը պաշտպանելու նպատակով, բայց հոր հարվածներից իրեն էլ բաժին առնելով վշտահար և լալով քաշվում էր մի կողմ: Մյուս երեխաները, որոնք անզոր էին իրանց մորը պաշտպանելու, լաց ու գոռոցով ողբակցում էին նրան և իրանց քրոջը: Եվ այսպես ամբողջ տունը շատ անգամ ներկայացնում էր մի աղիողորմ և սիրտ կտրատող տեսարան:

      Ահա հենց այս տեսարաններից մեկն էր, որին ընթերցողները հանդիսատես եղան այս պատմության առաջին գլխում:

      Ինչպես յուր տեղը պատմեցինք, և ինչպես կհիշեն ընթերցողները, երբ Խաթուն մայրիկը Մարիամին ու նրա երեխաներին առնելով տարավ յուր տունը, նրա ամուսնու, այն է վարպետ Սարգսի հրամանավ մի քանի երիտասարդներ ոսկերիչ Գրիգորի ձեռքերը կապելով, ժամավորների մեծ բազմությամբ տարան նրան գավառապետի մոտ:

      Ճանապարհին հետաքրքիր բազմությունը հետզհետե խռնվում էր նրանց վերա և այդպիսով բազմացնում այդ բողոքավորների խումբը: Երբ նրանք հասան գավառապետի տունը, բակում կանգնած ոստիկանական պաշտոնյաները իսկույն իմացում տվին այս տարօրինակ խնդրարկուների մասին թաղական ոստիկանապետին: Ոստիկանապետ հայազգի Դանիել – բեկը իսկույն դուրս եկավ նրանց առաջ և շփոթված սկսավ հարցնել, թե ի՞նչ պատճառավ այս մեծ ամբոխը այսքան վաղ հավաքվել էր գավառապետի բակը:

      Ամբոխի միջից դուրս եկավ վարպետ Սարգիսը, բռնած ոսկերիչի թևից և նրան առաջ քաշելով՝ «Աղա, – ասաց, – մենք եկել ենք գավառապետի մոտ նրա արդար դատաստանին մատնելու համար այդ չարագործ մարդուն, որ ահա ամբողջ երեք տարիներ է, չարչարում, տանջում է յուր կնոջը և որդիներին, որոնց այսօր էլ մենք ենք ազատել սրա ձեռքից տանջված ու գանակոծված»: Այս համառոտ բացատրությունից հետո վարպետ Սարգիսը մի քանի բան էլ պատմեց ոստիկանապետին ոսկերիչի քառամյա անցյալից և լռեց:

      Ամբոխը հետաքրքրությամբ սպասում էր ոստիկանապետի պատասխանին, բայց նա ոչինչ չպատասխանեց, այլ միայն մի խորհրդավոր ակնարկ ձգելով ոսկերիչի վրա, լուռ ու մունջ ետ դարձավ և մտավ տուն:

      Անժույժ երիտասարդներից ոմանք ատամները կրճտացնում էին ոսկերիչի վերա, ուրիշները բռունցքներն էին շարժում, իսկ ավելի հասակավորները խրատում էին նրանց՝ չափավորել իրանց զայրույթը, հուսադրելով, որ արդար դատաստանը հանցավորին կպատժե ինչպես վայել է:

      Սակայն ոսկերիչի վերա այս սպառնալիքները ոչինչ ազդեցություն չէին անում, նրա դեմքը մինչև անգամ այլայլված չէր, նա անխռով և անտարբեր նայում էր ամբոխին և երբեմն դեմքի վերա խաղացնում էր ծաղրական ժպիտներ, որոնք ավելի գրգռում էին տաքարյուն երիտասարդների զայրույթը:

      Քառորդ ժամից ետ մի ոստիկանական պաշտոնյա դուրս եկավ ոստիկանապետի գրասենյակից և ներս կանչեց ոսկերիչին: Ամբոխից մի քանի մարդիկ էլ կամեցան ներս մտնել նրա հետ, բայց պաշտոնյան արգելեց նրանց ասելով, որ հրամայված է միմիայն հանցավորին ներս տանելու: Սրանից հետո մի տասը րոպե հետո դուրս եկավ ինքը ոստիկանապետը և հայտնեց ամբոխին, որ գավառապետը քնած լինելով, իսկույն ևեթ հանցավորին դատի ենթարկել անկարելի է, ուստի երբ գավառապետը կարթնանա և ատյան կիջնի, այն ժամանակ ինքը հարցաքննել կտա հանցավորին:

      – Ես ինքս, – ավելացրավ նա, – ձեր կողմից թարգման կկանգնեմ ձեր արդարացի բողոքին, որովհետև ձեր ինձ պատմածներից ամեն բանի տեղեկացա: Գնացեք յուրաքանչյուրդ СКАЧАТЬ