ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 33

СКАЧАТЬ թե՝ հավատալի է։ Դա այդպես էլ կա… Լսիր, ապարատն ուղարկված է փորձաքննության, դու ինչպես՞ կարող ես նման բան մտածել՝ առանց իմանալու փորձաքննության եզրակացությունը։

      –Փորձաքննությունը շատ բան կպարզի, բայց ոչ բոլորը,– ասաց Ռաֆայելը։– Ասա ինձ, դու ինչպե՞ս վերաբերվեցիր այն աղմուկին, որը, ըստ էության, կարող էր որպես նախազգուշացում ծառայել ձեզ համար։

      –Գրողը տանի, քանի՞ անգամ կարելի է կրկնել,– ասաց Ստեփանը վրդովմունքով։– Ախր, ասում եմ քեզ , այդ աղմուկը ժամեր չի տևել, այլ տասը վայրկյանից ոչ ավել։ Հասկանո՞ւմ ես, տասը վայրկյան, ընդամենը տասը… Դու չես կարող պատկերացնել, թե դա ինչ է նշանակում։ Մի ակնթարթ։

      –Եթե, իհարկե, համեմատելու լինենք հավիտենականության հետ։ Մի ակնթարթում մեռնում են մարդիկ, բայց ակնթարթը կարող է և մի կյանք փրկել… Մարդկային կյանքը ևս մի ակնթարթ է և կարևորը ոչ թե այն է, թե ինչ տևողություն ունեցավ այդ աստղային ակնթարթը, այլ թե ինչպես անցավ այն, ինչպիսի հետք թողեց… -Ռաֆայելը հևասպառ լռեց, այդպես լուռ մնաց որոշ ժամանակ, հետո սիգարետի ծուխը օղակ-օղակ բաց թողնելով, արդեն հանգիստ ձայնով շարունակեց.– Եվ այսպես, այդ աղմուկը տևեց տասը վայրկյանից ոչ ավել։ Ահա քո վայրկյանները,– նա նայեց ժամացույցին՝ հետևելով վայրկյանաչափի սլաքին, և մատների վրա սկսեց հաշվել՝ մեկ-մեկ ծալելով դրանք, մեկ… երկու… երեք… չորս… հինգ… վեց… յոթ… ութ… ինը… տասը,– գլուխը անսպասելի ետ գցելով՝ Ռաֆայելը նայեց Ստեփանին, որը, ձեռքերով ականջները փակած, սարսափով նայում էր իրեն։– Եվ այս ամբողջ ժամանակ ապարատն աղմկում էր՝ սպառնալով պայթել։

      –Բավական է, – ասաց Ստեփանը ծանր շնչելով։– Լսո՞ւմ ես, բավական է, դա սարսափելի է։

      –Ինչո՞ւ։

      –Նրա համար, որ այդ րոպեին ես ուրիշ բանի մասին էի մտածում…– Ստեփանը խորը շունչ քաշեց։– Ճնշումը հանկարծակի սկսել էր բարձրանալ, և ես այդ ժամանակ ձգտում էի, որպեսզի մթնոլորտային ճնշումը չանցնի հարյուր տասից։ Ես ճնշաչափի սանդղակին էի հետևում…

      –Հանցագործությունների ութանասուն տոկոսը կատարվում են այն պատճառով, որ մարդիկ, ովքեր պարտավոր են ժամանակին կանխել այն, չեն կանխում։

      –Ահա, ի վերջո դու արտասանեցիր այդ բառը՝ հանցագործություն, և ամեն ինչ ընկավ իր տեղը,– ասաց Ստեփանը չարախինդ ծիծաղով։– Շնորհակալություն, Ռաֆայել… Իսկ հիմա ես պետք է քեզ խոստովանեմ՝ այո, ես եմ սպանել Անտոնյանին… Գիտեմ, դու հիմա չես հավատա ինձ, բայց դա այդպես է։ Ես տեսա, որ նա եկավ շատ վատ տրամադրությամբ։ Այդպիսի վիճակում, ինչպիսին Անտոնյանն էր, մարդիկ մահ են փնտրում։ Եվ ես օգտվեցի դրանից։ Ես չխանգարեցի նրան մեռնել, որովհետև ուզում էի ետ վերադարձնել Եվային։ Վերջ։ Իսկ հիմա խոսենք եղանակից։ Դասական անվնաս թեմա է։

      –Հուսանք, որ այն, ինչ ասացիր հիմա, անմիտ բարբաջանքնե էին և որ փորձագետները ինչ-որ անսպասելի բան կգտնեն քո ապարատում։ Դեհ, իսկ հիմա սկսիր եղանակի մասին։ Սպասիր։– Ինչ-որ բան մտաբերելով, Ռաֆայելն արագ նայեց ժամացույցին և ասաց.– Չէ, ներիր, ավելի լավ է, ես գնամ, շտապ պետք է զանգեմ մինիստրություն։ Իսկ քեզ մոտ եկա՝ ասելու, որ վաղը երեկոյան գաս մեզ մոտ, Ամալյայի դիպլոմը պետք է նշենք։

      –Շնորհակալություն,– ակամա ասաց Ստեփանը։

      *******

      Օրվա վերջին լաբորատորիա եկավ դիրեկտորի քարտուղարուհին և ասաց, որ Ռաֆայել Աղասիևիչը Ստեփանին շտապ կանչում է իր մոտ։ ''Տեսնես հիմա՞ ինչ СКАЧАТЬ