ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 41

СКАЧАТЬ style="font-size:15px;">      – Ասենք թե® գիտեմ®

      – Այ, եթե նա գրեր® Նրանից, միայն նրանից կուզենայի նամակ ստանալ® Ինչպիսին էլ որ լիներ այդ նամակը՝ թեկուզ վիրավորական, թեկուզ® միայն թե գրված լիներ նրա ձեռքով®

      Անսպասելի նորությամբ շշմած՝ Մուշեղը չէր համարձակվում տեղից շարժվել£ Թողնելով նրան կանգնած, Անահիտը, թանձր մազերը ծածանելով ուսերին, քարե սանդուխքներով վազեց վեր և մտավ կիսամութ միջանցք£ Նա վազելով անցավ միջանցքով՝ հետզհետե ընտելանալով մթությանը, և, ասես հետապնդում էին, նուրբ ռունգերով արագ շնչելով օդը, ներս մտավ դասարան£ Նա հայացքով փնտրելով գտավ Կարենին և վճռականորեն մոտեցավ նրան£ Կարենն իր նստարանին նստած ինչ-որ քրքրված գիրք էր կարդում£

      – Այդ ի՞նչ գիրք ես կարդում, Կարեն, – հարցրեց Անահիտը£

      Կարենն աչքերը կտրեց գրքից, զարմանքով նայեց նրան£

      – Լրտեսների մասին է£

      – Հետաքրքի՞ր է£

      – Դեռ չգիտեմ, նոր եմ սկսել£

      Նրա ուշադիր հայացքի ներքո Անահիտը՝ արտասվելու աստիճան հուզված, շիկնանքից այրվելով, չգիտես ինչու, փորձեց բացել իր հին պայուսակը£ Բայց կողպեքը, հակառակի պես, չէր բացվում, ըստ երևույթին, փչացել էր£ Եվ Անահիտը, վհատության պոռթկումով բռնված, հանկարծ, ինքն անգամ սարսափելով սեփական խոսքերից, ասաց.

      – Գիտե՞ս, ես կուզենայի, որ վերադառնային այն հին ու երանելի ժամանակները, երբ աղջիկն ինքն էր սեր խոստովանում տղային, և դա անպատվություն չէր համարվում® Բայց ոչ, ես դա չէի ուզենա, որովհետև այդ հին ժամանակներում չէիր լինի դու®

      Հիմա, տարիներ հետո, աշնանային լուսնյակ ու ցուրտ գիշերվա մեջ մեն-միայնակ կանգնած, Անահիտը մտածում էր այն հեռավոր, արդեն անդարձ օրերի մասին, և նրա համար ամոթալի ու միևնույն ժամանակ հաճելի էր վերհիշել իր այսպես ասած երեխայական արարմունքը, որին, ամենայն հավանականությամբ, մղեց նրան մի քանի րոպե առաջ Մուշեղի հետ տեղի ունեցած կարճատև խոսակցությունը£ Զարմանալին այն էր, որ Կարենն իսկույն հասկացավ նրան£ Նա մի քիչ գունատվեց, հետո ժպտաց, ինչպես նա է ընդունակ ժպտալու՝ միայն աչքերով£

      Անահիտը մինչև այսօր էլ չի կարողանում մոռանալ, թե ինչպես այդ րոպեին հոգու վրայից անսպասելիորեն չքացավ լարվածությունը, ձեռքն ակամայից ընկավ նստարանին, նրա ամբողջ էությունը համակեց տարօրինակ, ընդարմացնող նվաղկոտությունը, որից արցունքներն իրենք իրենց լցվում էին աչքերը£ Եվ նա թերևս լաց լիներ, բայց այդ պահին Կարենի ձեռքը զգույշ իջավ նրա ձեռքին և թեթևակի սեղմեց նրա մատների ծայրերը£ Անահիտը խոնարհեց կրակի պես այրվող դեմքը, բայց ձեռքը ետ չքաշեց£ Արցունքներ չկային նրա աչքերում, բայց սիրտն այպես էր բաբախում, ասես ուր որ է պիտի դուրս թռչեր կրծքից£

      Անահիտը ջրի ծորակի տակ լցրեց ջրամանը և թաց, սառը ջրամանը ձեռքին գնաց դեպի տուն£ Տուն մտնելիս նա ինչ-որ հռնդյուն լսեց, կանգ առավ£ Նրան թվաց՝ ավտոմեքենայի ձայն էր£ Բայց ավտոմեքենայի ձայն չէր դա. բարձր, սարերից ու լեռներից էլ շատ բարձր, աստղազարդ երկնքի միջով ինչ-որ օդանավ էր անցնում՝ կարմիր լույս արձակելով£ Անահիտը ներս մտավ, ջրամանը դրեց սեղանին, իր նախկին տեղը£ Նրա աչքը կրկին ընկավ խմբային նկարին£ Նկարում ինքն ու Կարենը իրարից հեռու են, իսկ այն ժամանակ անբաժան էին£ Անահիտն իրեն ամենաերջանիկ աղջիկն էր համարում արար աշխարհում£ Նրա էության յուրաքանչյուր բջիջ պարուրված էր այդ զգացմունքով£ Երեկոները նա պառկում էր քնելու այդ բերկրալից, շարունակ իրեն զարմացնող զգացումով, և մտածում էր գալիք СКАЧАТЬ