Թ Ու Խ Ճ Ա Յ Ը (Պատմվածք. Մանրաքանդակներ. Երկու վիպակ). ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Թ Ու Խ Ճ Ա Յ Ը (Պատմվածք. Մանրաքանդակներ. Երկու վիպակ) - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 11

СКАЧАТЬ մոտ, շատ մոտ էր, իսկ նա երազում էր, երազում էր… ''Ախ, երանի ''Հազարան բլբուլս'' գրած լինեի, ի՞նչ լավ կլիներ''։ ''Ախ, մի վեր կենամ, ինչե՜ր կարելի է հրապարակել, ի՜նչ հնարավորություններ կան հիմա պարապելու, գրելու, բոլորը, բոլորը կա՝ առատ, լավ, իսկ ես… ես էս օրի եմ''։ ''Խանգարեցին, չթողեցին մարդ նստի, իրեն գործով կենա։ Ինչ եմ գրել մինչև հիմա, մի քանի տող բան, էն էլ վռազ, ոտի վրա''։ Ու նորից՝ ''Ախ, թե մի առողջանայի, դռներս պինդ եմ փակելու, որ էլ մարդ չթողնեմ ներս, նստելու եմ ու պարապելու և լավ եմ պարապելու''։ ''Գարունքի հետ հենց աչքերս բացվեն, ինչեր եմ թափելու, հեքիաթների, լեգենդների հեղեղ…''։ ''Շատ բեդովլաթ ժառանգ դուրս եկա։ Լոռին ինձ ահագին կապիտալ էր տվել, ծախսեցի, փուչ արի։ Ինչպես շռայլեցի, բոլորը կորցրի…''։

      Կյանքս արի հրապարակ, ոտի կոխան ամենքի,

      Խափան, խոպան ու անպտուղ, անցավ առանց արդյունքի։

      Մահվանից առաջ կարոտով ասել է. ''Ես ավելի շատ մեր տունը կգնամ, մեր տունը

      էնքան եմ կարոտել…'' (Հիշո՞ւմ եք ''Գիքորում''. ''…ես մեր աղբրի սառը ջրիցն եմ ուզում, դեդի… ես մեր տունն եմ գնում…'')։

      Դա էլ չկատարվեց, դա էլ մնաց սրտումը։ 1923 թվի մարտի 22-ին (Դսեղում արդեն գարուն էր) Մոսկվայում մի ցուրտ, մի սառնամանիք առավոտ Թումանյան

      հարազատներին պատգամ արեց.

      – Ղոչաղ կացեք։– Ու դեռ այնքան ջահել՝ գնաց աշխարհից.

      Աղբյուրները հնչում են ու անց կենում,

      Ծարավները տենչում են ու անց կենում,

      Ու երջանիկ ակունքներին երազուն

      Պոետները կանչում են ու անց կենում…

      Հեռվում ինչ-որ տեղ մեկը երկար կանչում է։ Հովիվ է երևի, ընկերոջն է կանչում։

      Ես սթափվում եմ մտքերից։

      – Գնանք, արդեն ուշ է,– ասում է Արմենուհին։

      Արևը մոտենում է Չաթինդաղի կատարներին։ Մենք բլուրն ի վար իջնում ենք դեպ

      գյուղ։

      Երկնքում հատուկենտ աստղեր են երևում։

      Հեռվում, Ծաթերից այն կողմ, լեռների վրա երևում է լուսինը՝ կիսատ հաց՝ վրա

      մատների հետքեր։

      Հրաժեշտ ենք տալիս դսեղցիներին ու Դսեղին։ Արդեն տոմս են պատվիրել մեզ համար, դանդաղ, զրուցելով իջնում ենք դեպի Թումանյան բարձունքը։

      Գեղեցիկ է Լոռու ձորը՝ շրջված երկինք։ Լուսինը լեռների ետևից ելել ու մնացել է կանգնած. ձորը խորն է, վախենում է ձորի վրայով անցնել, իսկ աստղերը՝ ցածր, խոշոր-խոշոր, պլշած նայում են։ Ներքևում վշշում է ''տան տակի ձորի'' Դեբեդը. ''Գիշերները լռության մեջ միշտ ականջ էի դնում Դեբեդի ձայնին՝ երբեմն խուլ ու խոր, երբեմն պարզ ու ահավոր։ Եվ կարծես խոսում էր հոգուս հետ…''։ Լուսնալուսնի տակ փայլփլում ու կորչում է Դեբեդը, ասես կանչում է. ''Արի, Անուշ, արի տանեմ յարիդ մոտ''։

      Վերևում բարձր, շատ բարձր, կամիր լույս արձակելով մի օդանավ անցավ, հետո մի

      աստղ պոկվեց, գնաց, կորավ աստղերի մեջ։

      Երկնքի անհուն, հեռու խորքերի

      Անմուրազ մեռած սիրահարներ

      Աստղերը թըռած իրար են գալիս…

      – Սա Թումանյանի բարձունքն է։ Դսեղ գյուղը հիմա կոչվում է Թումանյան, հրեն Թումանյան բանավանը, Թումանյան կայարանը։ 950 աշակերտի համար դպրոց ենք կառուցում, էլի Թումանյանի անունով ենք կոչելու։ 21 կիլոմետր հեռավորությունից Փորթ-փորթ СКАЧАТЬ