Название: ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)
Автор: Լևոն Ոսկանի Ադյան
Издательство: ЛитРес: Самиздат
Жанр: Афоризмы и цитаты
isbn:
isbn:
–Իսկ, այ, դա արդեն պետք չէ£ Իմ հայրը զոհվել է մեր հասարակությանը թշնամի տարրերի հետ մարտնչելիս£ Դու ինձ հասկանո՞ւմ ես, Աբիկ£
–Այո£
Աստված իմ, սա ի՞նչ հիմարություն է, մի խելքը գլխին բան չեմ կարողանում ասել, այդ անհեթեթ «այո»-ից բացի£ Մեծերի համար, իհարկե, հեշտ է, մի վայրկյանում ուզած խոսքը կգտնեն ու կասեն£ Երբ կլինի՝ ես էլ մեծանամ®
–Դու արդեն մեծ տղա ես, Աբիկ,– կամացուկ ասում է Արգինան£– Դու ամեն ինչ պետք է հասկանաս£
Ես քիչ է մնում ճչամ՝ ախր, ես ամեն, ամեն ինչ հասկանում եմ, միայն կարգին բացատրել չեմ կարողանում£ Սակայն առաջվա պես, ասես ոնց որ լարած թութակ, կրկնում եմ.
–Այո®
Արգինան հանկարծ ջերմագորով ժպտալով, ասում է.
–Դու կուզենայի՞ր իմ եղբայրը լինել£
–Իհարկե,– ես հազիվ եմ զսպում ինձ, որպեսզի չգոռամ ուրախությունից£
Արգինան պոռթկումով ինձ առնում է իր թևերի մեջ, գլուխս սեղմում իրեն£ Նրա քնքշանքից ու անուշաբույր մարմնի մտերմիկ մոտիկությունից սիրտս երջանկությունից ուռչում, նվաղում է և, որպեսզի գոնե ինչ-որ կերպ արտահայտած լինեմ դա, ասում եմ.
–Դու անպայման կսիրես մեր գյուղը£
–Ես այն հիմա էլ սիրում եմ,– ժպտում է Արգինան£
–Իսկ դու ինչո՞ւ հատկապես մեր գյուղ եկար£
–Ինստիտուտն ավարտելուց հետո երեք տարի պարտավոր ես աշխատել որևէ շրջանում£ Դա պարտադիր է, առանց դրան դիպլոմ չեն տալիս£ Մայրիկի հետ խորհրդակցեցինք, ես հանձնաժողովից խնդրեցի ուղարկել ձեր շրջանը, իսկ հետո այստեղ, շրջժողկրթբաժնում ասացի, որ ուզում եմ աշխատել Հնձախութի դպրոցում£ Բարի մարդիկ չմերժեցին, և ահա ես այստեղ եմ£
–Ուրեմն դու կարող էիր և չգա՞լ մեզ մոտ,– վախեցած հարցնում եմ ես£
–Իհարկե, կարող էի,– պատասխանում է Արգինան ժպտալով£– Ես կարող էի ասպիրանտուրայում մնալ, չէ՞ որ գերազանցության դիպլոմով եմ ավարտել ինստիտուտը£ Մեր կուրսից շատերն են մեկնել հեռավոր գյուղեր, խոստացել ենք նամակներ գրել իրար£
Քամին թեթևակի տարուբերում է ծառերի կատարները£ Դեղին տերևները պոկվում են ծառերից, երկար օրորվում են օդում և հանդարտորեն ընկնում գետնին£ Ես մտածում եմ այն մասին, որ շուտով ձմեռ կլինի, ձյուն կգա, ձյան թանձր փաթիլները դանդաղասահ կգալարվեն օդում, հետո կնստեն ծառերին, տների տանիքներին, էլեկտրալարերի վրա, և սար ու ձոր, դաշտ ու ճամփա խոր ձյան տակ քուն կմտնեն մինչև գարուն£
4.
Մարդ չի կարողանում հասկանալ, թե ինչ արագությամբ են թռչում օրերը, թե ինչպես օրերը դառնում են շաբաթներ, իսկ շաբաթները ամիսներ£
Եվ ահա նորից աշուն է, և նորից մեր Հնձախութը դեղին շորեր է հագել£ Այստեղ-այնտեղ, ընկուզենիների վրա կռկռում են ագռավները, բերաններին ընկույզներ՝ ցածր թռչում աշնան կանաչ ցելերի վրայով£ Քամուց դարձյալ տարուբերվում են դեղձենիները£ Եվ մեր Բարակ ջուր գետը նույնպես՝ ներառնելով մայրամուտի վերջին շողերը, ցոլկտում է բաց եղրևանագույն փայլով և գալարապտույտ անցնելով անտառներով, դաշտերով ու այգիներով, առաջվա նման իր խոխոջյունն է տանում դեպի մթին ու անդնդախոր ձորերը£
Արևը բարձրացել, հասել է երկնքի ամենաբարձր կետը, որտեղից, հավանորեն, երևում է ամբողջ աշխարհը£ Դպրոցական պայուսակն ուսս գցած, ես СКАЧАТЬ