ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ոսկանի Ադյան страница 43

СКАЧАТЬ style="font-size:15px;">      Դառն ու օտարոտի հնչեցին Կարենի բառերը£ Անահիտը լարվեց, տագնապով դիտելով Կարենի դեմքն ու ջանալով կռահել, թե որտեղի՞ց է գալիս այս դառը մորմոքը, սակայն մթան մեջ ոչինչ տեսնել չկարողացավ՝ բացի իր համար անսահման թանկ դիմագծերից£

      –Աստված իմ, դու այդ ինչե՞ր ես ասում, Կարեն,– մի տեսակ փոխված ձայնով մրմնջաց Անահիտը£ -Ես ոչինչ հասկանալ չեմ կարողանում£ Ի՞նչ է պատահել£

      –Մի անհանգստանա, ամեն ինչ լավ կլինի,– ասաց Կարենը, քնքշորեն սեղմելով նրա թևը՝ արմունկից քիչ վերև£– Ամենից շատը՝ կես տարի, և մենք ազատ կլինենք, ինչպես®

      –Դու զարմացնում ես ինձ, Կարեն,– ընդհատեց Անահիտը£– Մի՞թե մենք հիմա ազատ չենք£ Միթե՞ որևէ մեկը խանգարում է մեզ£

      –Ոչ, իհարկե, բայց կուզենայի, որ բոլորովին ազատ լինենք®– արտաբերեց Կարենը թեթևակի դողացող ձայնով և, ասես ցանկանալով ազատվել նրանից, անմիջապես շտապեցրեց£– Դե լավ, գնա, ուշ է արդեն£ Բարի գիշեր£– Կարենը, առանց ետ նայելու, քայլեց կիսամութ փողոցով£

      «Աստված իմ, այս ի՞նչ է կատարվում ինձ հետ,– արցունքից խեղդվելով շշնջում էր Անահիտը, նայելով ծայրեծայր սևակնած երկնքին£ Նա ամեն ինչ թաքցնում է ինձնից£ Գուցե ուրիշի է սիրում,– մտածում էր նա հուսաբեկ,– գուցե ուրիշի է սիրում ու չի ուզում այդ մասին ասել ինձ»£ Մտքերը նրան հանգիստ չէին տալիս£ Սրտում իրարամերժ հարցեր էին ծնվում, սակայն բոլոր այդ հարցերն այդպես էլ մնում էին անպատասխան£ Մի բան պարզ էր սակայն. սև ամպեր էին կուտակվում նրանց սիրո վրա£

      ®Կարենը, իհարկե, Անահիտից որոշ բաներ թաքցրել էր, և թաքցրել էր ոչ միայն նրա համար, որ վախենում էր ցավ պատճառել նրան, այլ որ ինքը Կարենն էլ դեռևս մի կարգին չէր կարողանում ըմբռնել պատահածի իմաստը£

      Երեկոյան` դպրոց ճանապարհվելուց մի քանի րոպե առաջ, հայրը կանգնեցրեց նրան դարպասի մոտ£

      –Արի այստեղ,– ասաց նա, -քեզ հետ խոսելու բան ունեմ£

      Հոր խոսելու տոնը, իր բավականին անզուսպ բնավորության համեմատ՝ չափազանց մեղմ, զգաստացրեց Կարենին£

      –Էդ ո՞ւր ես գնում,– հարցրեց հայրը՝ գրպանից հանելով «Բելամորկանալի» ճմրթված տուփը£– Էլի դպրո՞ց ես գնում£

      –Այո, ավարտական երեկույթի ենք պատրաստվում£

      –Չափազանց երկար եք պատրաստվում դուք էդ երեկույթին,– ասաց հայրը և, վառելով գլանակն ու աչքի մեկը կկոցելով՝ ծուխը բաց թողեց վեր£

      –Բայց դպրոցն էլ փոքր դպրոց չի,– ժպտաց Կարենը, կռահելով, որ դպրոցի մասին հայրը հենց այնպես, ի միջի այլոց ասաց, իսկ գլխավորը դեռ առջևում է£ Եվ Կարենը ներքուստ շտկվեց՝ պատրաստ ամեն մի անակնկալի£

      –Էդ ճիշտ է,– համաձայնվեց հայրը£– Ինչ ճիշտ է, ճիշտ է£– Նա, առանց շտապելու, ծխախոտի ծուխը ներս քաշեց, հետո գլխի թեթևակի շարժումով ցույց տվեց անցած ձմեռվանից մնացած կոճղը£– Նստիր, գործ ունեմ քեզ հետ£

      Կարենը նստեց կոճղին, հոր դիմաց, նրա դեմքն ասես իսկույն քար կտրեց£

      –Ի՞նչ գործ է£

      –Ուրեմն էսպես է բանը, տղաս, ինձ էնքան էլ դուր չի գալիս, որ քեզ ամեն օր տեսնում են էդ® անունն ինչ է®Սուրենի աղջկա հետ£

      –Անահիտ է անունը,– հուշեց Կարենը£– Իսկ նա ի՞նչ է արել քեզ£

      Հայրը մթնեց, դժգոհ նետեց ծխուկը և կրունկով տրորելով այն, բղավեց.

      –Իսկ ի՞նչ պիտի СКАЧАТЬ