ԹՈւԽ ՃԱՅԸ. Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԹՈւԽ ՃԱՅԸ. Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 19

СКАЧАТЬ նա մենակ ու հող ուտի միայն կյանքի մնացյալ բոլոր օրերին։

      Իր տունն ու տեղը թողած թուրքերին, հարյուր տարուց իվեր՝ Ադանա քաղաքից մինչև Սումգայիթ ու մինչև Բաքու, քայլում է մարդը՝ լքյալ, վշտաբեկ. Աստված տեսնում ու ոչինչ չի անում, իսկ նա տեղ չունի՝ ոչ թե ապրելու, անգամ թաղվելու։

      ԱՆՑ ԵՆ ԿԵՆՈՒՄ ՕՐԵՐԸ ՄԵՐ…

      Աշնանային թափուր հանդեր, դալուկ արև, թեթև քամուց մունջ օրօրվող դեղձան ծառեր, անձրևներից գունաթափված թախծող դեզեր՝ մենության մեջ…

      Ցած են իջնում տերևները աշնանային՝ շիկակարմիր, իրիկնային արևի պաղ շողերի մեջ վերջին անգամ հուրհրատում, շողշողում ու գալարվում են հազարերանգ ու փայլկտուն, իջնում տամուկ սառը հողին։

      Այդպես հանդարդ, աներևույթ, դանդաղորեն ու հեզասահ անց են կենում օրերը մեր՝ հրակարմիր ու վարդագույն… Շուտով կգա ձմեռը ցուրտ, ձյուն կտեղա փաթիլ-փաթիլ ու լայնըշի և կծածկի սար ու ձորեր, արտ ու արոտ, ու ձյան տակ լուռ կկորչի արահետն այն՝ ինձ մոտ բերող, ու դու չես գա, դու էլ չես գա…

      Հետո նորեն կգա գարուն, կգա ամառ ու նոր աշուն. ո՜վ կհիշի տերևներն այն՝ այն, որ կային, այն, որ մեռան անցած աշնան…

      ԱՄԵՆ ՒՆՉ ԿԱՆՑՆԻ

      Ժամանակն անցնում է վարար գետի պես ու չի կանգնում բնավ…

      Կարողացիր բերկրել երջանիկ թարթերով այս անցած օրվա` որպես արաչական գեղահրաշ ընծա, և քնելը նախքան` հիշիր վայրկյանն այն, երբ տեսար նրան՝ կրակ աչքերով, շուրթերով՝ բուրյան, ու դյութեց նա քեզ` անսպասելիորեն ու միանանգամից, հոգիդ լցնելով ծաղկած գարունքով։

      Պահպանիր նրան աչքի լույսի պես, որ կյանքդ անցնի ցնծուն բերկրանքով, քանզի ողջ կյանքում հոգու տենչը քո՝ նա էր շարունակ, ու դու վերջապես գտել ես նրան։ Իմացիր նաև` փոխադարձ սիրուց ոչինչ չկա վեհ. այն կորցնելուց հետո իզուր է թվում ապրելն այլևս։ Սիրիր լոկ նրան, որի հետ լռելը` քան զրուցելը մեկ ուրիշի հետ, հաճելի է քեզ։ Նվերն ուրիշի` մի ամբողջ աշխարհ թեկուզ նա տա քեզ` պետք չէ քեզ բնավ. քեզ նրա դյութիչ ժպիտն է պետք լոկ, և ուրիշ ոչինչ։

      Ու չասես երբեք, թե առանց նրան ապրել չես կարող։ Ապրել կարող ես, պարզապես աշխարհը կփոխվի աչքիդ, կխամրեն բոլոր գույները մեկեն, շնչելը կըլինի ծանր ու դժվար։

      Այդպես է հարկավ. ժամանակն անցնում է վարար գետի պես ու հարափոփոխ այս մեծ աշխարհում քո ժամանակն էլ կգա ու կանցնի։ Ամեն ինչ կանցնի՝ վառ հուշից բացի, որ անց է կացել երկնքից ընկնող աստղերի ներքո, ու չի կրկնվի, էլ չի կրկնվի… Ու գիտցիր մի բան, որ կյանքը նման է վառ արեգակի՝ երբ ջահել ենք դեռ։ Արևի նման բոցավառվելով սիրո կրակից, հայացքով ետև՝ գնում ենք դեպի մեր լեռան հետև՝ ուրիշ մի կյանքով նորից ապրելու…

      ԻՄ ՍԻՐՏԸ ՀԵՌՈՒ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է ՄԻՇՏ

      Հեռվից նայողը ինձ չի հասկանա, իմ սիրտը հեռու լեռներում է միշտ… Ողջ գիշեր աչքին քուն չեկած մարդը լոկ կհասկանա, թե ինչքան երկար է տևում գիշերը, և թե արևն ինչպես է դանդաղ գնում մարելու՝ լույսն իր բաշխելով, վարդը թառամում՝ բուրմունքն իր տալով, խունկը այրվում է՝ շուրջը սփռելով հոտն իր բուրավետ… Այդպես է անշուշտ. վատը չտեսածը՝ լավը չի հասկանա։ Ինչպես որ կուշտը՝ սովից մեռնողին։

      Իլյա Սելվինսկին, տես, ինչ է ասում՝ եթե որևէ տեղ մի մարդ է մեռնում, ինձ թվում է, թե ես եմ մեղավոր… Ժամանակները փոխվել են հիմա՝ մարդասպան – քննիչ միասին նստած՝ հանցանք են СКАЧАТЬ