Ընկ. Բ. Փանջունի տարագրության մեջ. Երվանդ Օտյան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Ընկ. Բ. Փանջունի տարագրության մեջ - Երվանդ Օտյան страница 10

СКАЧАТЬ ասիցեն՝ եթե բարեացն արարիչ հարուստ է, ստեն։ Զի եթե հարուստ ոք էր նա քան զչարեացն արարիչ, ոչ տայր նմա զվնասակարութիւնսն յիւր ի բարի արարածսն արկանել։ Նա և տեղի ևս չէր պարտ տալ նմա յիւրումն վայրսն։ Զի եթե կարող ոք ինչ [71] էր, նախ իւր տեղիս զատ ի նմանէ առնէր, և ապա արարածս՝ զինչ և կարող էր առնել։

      74 Արդ զայն ասասցեն. կարո՞ղ էր զնա մերժել բարին յիւրոց ի բարիոք արարածոցն, եթե չէր կարող։

      75 Եթե ասիցեն՝ եթե կարող էր, լուիցեն։ Եթե կարող էր մերժել զչարն և ոչ մերժեաց, ինքն է պատճառ վնասուն։

      Եւ եթե ոչ էր կարող մերժելոյ զչարն, գտանի՝ զի հարստագոյն քան զնա էր չարն, որ բռնաբար նեղէ և ապականէ զբարիոք արարածս նորա։

      Դարձեալ և այն ևս սուտ է, զոր ասենն, թե ի վախճանի յաղթե նմա բարին. զի որ յառաջնումն չկարաց յաղթել, յայտ է՝ 219r թե և ի վախճանի չկարէ յաղթել։

      76 Այլ մեք զցաւոց և զմահուան բազում ինչ պատճառս ունիմք ճշմարիտ բանիւ ի մէջ բերել։

      77 Նախ այն իսկ՝ զի յորժամ մարդն զԱստուծոյ պատուիրանաւն անց, ապա եղև ընդ ցաւովք և ընդ մահուամբ։ Քանզի ցկինն ասաց՝ թե [72] ցաւովք և տրտմութեամբ որդիս ծնջիր. և ցայրն՝ թե աշխատութեամբ և քրտամբք երեսաց քոց կերիցես զհաց քո, մինչև լիցի քեզ դարձ անդրէն յերկիր՝ ուստի առար. զի հող եիր, և ի հող դարձջիր։ Որով յայտ է, զի թեպէտ և բնութիւն մարդոյ՝ քանզի մարմնապատ է՝ ընդ ցաւովք և ընդ մահուամբ կարծէր, այլ թե կացեալ էր ի պատուիրանին՝ պահէր զնա կենդանարարն կենդանի. որ յոչնչէն կարող եղև զշունչ մարդոյն առնել, և պահէ միշտ կենդանի և անմահ, նոյն և զմարմինն՝ զոր յերկրէ ստեղծ՝ կարող էր պահել կենդանի։

      [ԺԸ]

      Այլ իբրև զայս լսեն թշնամիք ճշմարտութեանն, ազգի ազգի զինուք վառին ընդ219vդէմ ստուգութեանն։

      Զի կէսքն ասեն՝ թե չէր մարթ մարմնաւորի անմահ կալ։

      Եւ այլքն ասեն, վասն զի ոչ տևէր մարմինն ընդ շնչոյն յերկար ժամանակս կեալ, հարկ է անտևականին մեռանել։

      79 [73] Այլ զառաջինսն յանդիմանեն Եղիա և Ենոք, որ ցայժմ կենդանի են. և զայլսն՝ հասարակաց համաւրէնն յարութիւն։ Զի եթե այժմ վասն զի անտևական են մարմինք՝ յայն սակս մեռանին, ապա և ի յարութեան՝ ըստ նոցա բանին՝ չտոկան ընդ շնչոյն։ Եւ այսու յայտ առնեն՝ թե զյարութիւնն իսկ մարմնոյ խափանել կամին, ուր աստուածական գիրք և արարածոց բնութիւնք անդադար վկայեն զյարութենէ մեռելոց։

      80 Այլ ասեն. թե ոչ մահկանացու իսկ էր մարմին, զիա՞րդ էր՝ զի վասն դոյզն յանցմանն անկանէր ընդ մահուամբ, և ոչ արգահատէր նմա արարիչն և ներէր յանցմանն։

      81 Զի ներող և արգահատող է արարիչն, այն ամենեցուն իսկ յայտնի է. և առաւել յայնմանէ, զի յետ յանցանելոյ մարդոյն՝ իջեալ անմարմինն՝ իբրև զմարմնաւոր ոք ոտնաձայն առ220rնէր ի դրախտին. և մեղմով և աղերսալից բարբառով ասէր ցյանցուցեալն՝ ո՞ւր ես Ա[74]դամ, զի մի տագնապեցուցեալ՝ չտայցէ ուշաբերել նմա ապաշխարութեան։ Եւ զի չեկն ի զղջումն յանցուցեալն, յիրաւի կրեաց պատիժ զմահ։

      82 Դարձեալ և այլազգ ևս. զի իւրոյ արարչին յառաջագոյն պատուիրեալ էր նմա՝ թե յորում աւուր ուտես ի պտղոյ ծառոյն, ի նմին մեռանիս։ Եւ թշնամին յետոյ եկեալ ասէր՝ ոչ մեռանիս, այլ իբրև զաստուածս լինիս։

      Եւ արդ ո՞յր բանից պարտ էր հաստատուն լինել, ա՞յնր՝ որ յառաջագոյն զգուշացոյց, և կամէր ունկնդրութեամբ պատուիրանին զնա անմահ պահել, եթե միւսոյն՝ որ պատրանաւք ջանայր զնա մահկանացու առնել։

      83 Եւ եթե չէր արարչին յետ յանցանելոյ զպատուիրանաւն զմարդն մահկանացու СКАЧАТЬ