Название: Դավիթ Բեկ
Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Жанр: Зарубежная классика
Серия: Столетие геноцида армян
isbn: 9785000649824
isbn:
– Այդ բոլորը հին հեքիաթներ են, – ծերունի ներքինապետի խոսքը կտրեց Սյուրին, – դու այն ասա՜, մելիքը այժմ որտե՞ղ է:
– Նա գտնվում է իմամի մոտ, – պատասխանեց ծերունին խռովյալ ձայնով. – այսօր պիտի կատարվի նրա թլփատության խորհուրդը, և խանը ինքը հանձն է առել քիրվայի (կնքահայրի) պաշտոնը:
– Կնշանակե, մելիքի մահմեդականություն ընդունելը շատ մոտ է խանի սրտին:
– Տարակույս չկա, այդ անհավատները ոչինչ բանով այնքան չեն ուրախանում, որքան ուրախանում են, երբ տեսնում են, որ մի մարդ ընդունում է իրանց կրոնը:
Տիկինն ընկավ դառն մտածությունների մեջ: Նրա քնքուշ, կրոնական ջերմեռանդությամբ լի սրտի վրա խիստ ծանր տպավորություն գործեց ներքինապետի պատմությունը: Նա աղլուխը տարավ աչքերին և խուլ կերպով սկսեց հեկեկալ: Աղլուխը տեսնելով, փոքրիկ Ֆաթիման կրկնեց իր սովորական երգը. «Աո՛ւ… աո՛ւ…»: Այս անգամ փոքրիկ աղջկա թոթովմունքը մի առանձին ուրախություն չպատճառեց մորը. նա հրամայեց աղախնին դուրս տանել երեխային:
– Ի՞նչ ես կարծում, Ահմեդ, – հարցրեց նա, երբ փոքր-ինչ հանգստացավ իր վրդովմունքից, – այդ ո՞ր սատանան մոլորեցրեց մելիքին, ի՞նչ նպատակ կարող էր ունենալ նա իր վարմունքի մեջ:
– Նպատակը շատ պարզ է, տիկին, – պատասխանեց ծերունին հանդարտությամբ. – մելիքը դիմել էր խանին և խնդրել նրանից Գենվազի ու Բարգյուշատի կառավարությունը: Խանը մերժել էր: Այժմ պետք էր մելիքին մի լավ միջնորդ, որ խանի վրա ազդե և իր նպատակը կատարել տա: Նա գտավ իմամին: Բայց այդ մոլեռանդ կրոնավորին գրավելու համար պետք էր նրան մի բանով կաշառել. և ոչինչ կաշառք այնքան թանկագին չէր կարող լինել նրա համար, որպես մահմեդականություն ընդունելը: – Բայց ես լսել եմ մի ուրիշ բան ևս:
– Ի՞նչ բան, – հարցրեց անհամբերությամբ տիկինը:
– Ասում են` մելիքը խոստացել է իմամին կնության տալ իր աղջիկը:
– Նա նույնն է անում, ինչ որ արեց իմ ուրացող հայրը… – խոսեց տիկինը դառնությամբ. – ախար նրա աղջիկը շատ փոքր է, դեռ ութ տարեկան է:
– Քի՞չ է պատահում, որ դրանից ավելի փոքր հասակով աղջիկները առնվում են մահմեդականների հարեմխանաներում: Ձեզ հայտնի է, տիկին, որ այդ անհավատները մի առանձին բարեպաշտություն են համարում իրանց տունը լցնել բազմաթիվ կնիկներով: Զարմանալին այն չէ, որ աղջիկը փոքր է, զարմանալին այն է, որ նրա հայրը տալիս է մի փտած, մաշված ծերուկի, որ իր բոլոր հույսը դրել է մի խաբեբա դերվիշի «մաջունների» վրա, որ նրանով վերադարձնե իր մանկությունը:
Տիկինը դարձյալ ընկավ մտածությունների մեջ: Հանգամանքները շատ վատ փոփոխություն ստացան: Եթե գործը կախված լիներ խանից միայն, գուցե նա կարող կլիներ ամեն կերպ դարձնել: Բայց այժմ գործի մեջ խառնվեցավ մի հզոր անձն – իմամը, որին ամբողջ ցեղը պաշտում էր, որից ինքը խանը դողում էր: Ի՞նչ կարելի էր անել նրա հետ: Նա СКАЧАТЬ