Կայծեր Մաս 2. Րաֆֆի
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Կայծեր Մաս 2 - Րաֆֆի страница 6

Название: Կայծեր Մաս 2

Автор: Րաֆֆի

Издательство: Автор

Жанр: Зарубежная классика

Серия:

isbn: 9781772467086

isbn:

СКАЧАТЬ քրդերի և այդ անմեղ արարածների մեջ: Երկուսն էլ ապրում են ուրիշի վաստակով: Բայց ճնճղուկներն ավելի բարեխիղճ են, դրանք գոնե չեն ոչնչացնում ծառերը: Այդ համեմատությունն էի անում, երբ վերադարձավ Ասլանը: Նրան տեսնելով, ես մտա սենյակը:

      – Ես չկամեցա քեզ զարթեցնել, լավ է, որ վեր ես կացել, – ասաց նա բժշկի եղանակով, որ մի անծանոթ հիվանդի մոտ այցելություն է գործում: – Մոտ եկ, տեսնեմ:

      Ես մոտեցա: Նա սկսեց քննել իմ կոկորդը:

      – Փոքր-ինչ ուռուցք է գոյացել, բայց շուտով կանցնի, – ասաց նա, տալով ինձ մի ինչ-որ հեղուկ և մի օծանելիք, և պատվիրելով, որ առաջինով ներսից ողողեմ կոկորդս, իսկ երկրորդը` դրսից քսեմ:

      – Այդ քաղաքում բժշկությունը նախ իմ վրա փորձիր, – նկատեցի ես ծիծաղելով:

      – Ո՛չ, այս րոպեիս մի հիվանդի մոտից եմ գալիս, պատասխանեց նա իր սովորական սառնությամբ, – բայց խեղճը հազիվ թե կապրի:

      Նա վեր առեց իր եվրոպական լայնեզր գլխարկը և հեռացավ՝ պատվիրելով ինձ հանգիստ մնալ և տնից դուրս չգալ: Ես մնացի սենյակի մեջ միայնակ:

      Երևում էր, որ վարպետ Փանոսը տանը չէր, եթե ոչ` նա կգար ինձ տեսնելու: Որդու փոխարեն եկավ մայրը: Դա այն ճարպիկ, լեզվանի և աչքաբաց կանանցից մեկն էր, որ իր ընդունակություններով սքողում է, մոռացության է տալիս տղամարդի անունը, և ամբողջ զավակները հասարակության մեջ ճանաչվում են միայն մոր անունով: Նրան կոչում էին Սանամ, և վարպետ Փանոսը մոր անունով կոչվում էր Սանամի տղա:

      Նա մոտեցավ ինձ այս խոսքերով.

      Լսեցի հիվանդ ես, որդի, ո՞ր տեղդ է ցավում, որդի, ասում են, կոկորդդ ուռել է. սուրբ տիրամայրը փարատություն տա: Ես հիմա կլավացնեմ, մի վախիր, հենց որ մատս դնեմ մի քիչ հուփ տամ, աստծո շնորհիվ կլավանա: Անցյալ օրը մեր հարևանի տղան էլ այսպես էր, հենց որ ձեռքս դիպավ, իսկույն լավացավ:

      Պառավն էլ ուզում էր նորից խեղդել ինձ: Ես, իհարկե, քաղաքավարությամբ մերժեցի նրա բժշկական հնարները, հայտնելով, որ բոլորովին առողջ եմ զգում ինձ: Բայց նա դարձյալ չհանգստացավ` զգուշացնելով ինձ, թե քաղաքում «կապույտ հազ» կա, շատերի կոկորդը ուռչում է, շատերը մեռնում են, և միայն չափահասներն ազատվում են այդ «պատուհասից», իսկ երեխաների մեջ մեծ կոտորած է պատճառում:

      – Այսուամենայնիվ, – վերջացրեց նա իր խրատները, – զգուշությունը լավ բան է, – և խորհուրդ տվեց այցելել իր որդու գործարանը:

      Ես զարմանում էի, ի՞նչ փրկակար ազդեցություն կարող էր ունենալ ներկարարի գործարանը «կապույտ հազի» կամ մի կոկորդի ուռուցքի վրա: Այդ մասին պառավը ոչինչ չբացատրեց ինձ: Իսկ ես հետևեցի նրա խրատին միայն այն մտքով, որ առիթ ունենամ տեսնելու գործարանը:

      Երբ պառավի հետ ցած իջանք սանդուղքներից, բակում մեզ հանդիպեց վարպետ Փանոսի կինը: Նրա երեխաները (մինը տղա, մյուսը աղջիկ) մոր փեշիցը բռնած, տրտնջում էին և ինչ-որ ուզում էին: Ինձ տեսնելով, երկուսն էլ շնորհալի դեմք ընդունեցին: Ո՞րքան գեղեցիկ էին այդ մի զույգ հրեշտակները, կայտառ, առողջ և մաքուր: Երեխայի մաքրությունից կարելի է գաղափար կազմել և մոր մաքրասիրության մասին: Վարպետի երրորդ որդին, բոլորից մեծը, գրքերը թևի տակ առած, տանից դուրս էր գնում: Երևի գնում էր մի տեղ սովորելու: Երբ նա հեռացավ, երկու փոքրիկները նորից սկսեցին տրտնջալ:

      Նրանց մայրը մոտեցավ ինձ և գլխով լռությամբ СКАЧАТЬ