Կայծեր Մաս 2. Րաֆֆի
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Կայծեր Մաս 2 - Րաֆֆի страница 13

Название: Կայծեր Մաս 2

Автор: Րաֆֆի

Издательство: Автор

Жанр: Зарубежная классика

Серия:

isbn: 9781772467086

isbn:

СКАЧАТЬ վարվում իրանց պաշտպանյալի հետ, որպես հին ժամանակների ենիչարին:

      Ասլանը լռությամբ լսում էր, երևում էր, ոչ այնքան հետաքրքրվելով: Կարծես նա այդ բոլորը գիտեր, և գիտեր ավելի լավ, քան թե վարպետ Փանոսը: Բայց իմ վրդովմունքը չափ չուներ. «այդ ինչ դրություն է, մտածում էի ես, ավելի լավ չէ՞ր լինի, որ մարդիկ ամենևին գոյություն չունենային, քան թե այդպիսի անպատիվ կյանքով ապրեին»:

      Մենք շարունակում էինք գնալ երկար, ծառազարդ փողոցներով: Վարպետ Փանոսը ավելացրեց.

      – Ահա այդ գիշակեր խնամակալներն են, որոնք պարտքով փող են տալիս իրանց «գավուրներին», երբ նրանք օտար երկիր են գնում բախտ որոնելու, և ավելի շուտ են ճանապարհ դնում նրանց, երբ նրանց ընտանիքի մեջ կար մի սիրուն կին կամ գեղեցիկ աղջիկ: Գաղթականը ճանապարհի ծախքի կարոտ է, բացի դրանից նա պետք է շատ ու քիչ փող թողնե իր տան ապրուստի համար, այդ բոլորը նա պարտքով վոր է առնում իր խնամակալից: Նրա պարտքը սկզբում մի քանի հարյուր ղուրուշ է լինում, բայց այդ մի քանի հարյուրը տարիների ընթացքում աճում է, բազմանում է և շատ հազարներ է դառնում: Այնուհետև պարտքից ազատբելու հնար չկա: Պարտքի արմատը միշտ մնում է միևնույնը, հատուցվում է տոկոսը միայն: Իսկ այդ անիծյալ տոկոսը վճարելու համար պետք են մի քանի ուժեղ տղամարդիկ, որ Կ. Պոլսի մաքսատներում կամ քարվանսարաներում համալություն անեին: Ամբողջ Վանի մեջ չկա մի ընտանիք, որի մի քանի անդամները պանդխտության մեջ չլինեին: Առաջ գնում էին միայն տղամարղիկը, իսկ այժմ կանայք նույնպես սկսել են օտար երկրներում բախտ որոնել: Վանեցի կինը, որ իր տան ծածկի տակից չէր դուրս գալիս, որ նրա երեսը մի ուրիշ մարդ չտեսնե, այժմ պանդխտության մեջ վատնում է իր ավանդական համեստությունը…

      Ասլանը ընդհատեց վարպետի տխուր պատմությունը, հարցնելով.

      – Կարծեմ այստեղի հայերից ևս կան այնպիսիները, որոնք մահմեդական խնամակալների պաշտոն են կատարում…

      – Կան, և նրանց թիվը սակավ չէ: Այդ անիրավները անունով միայն հայ են, իսկ գործով կատարյալ ենիչերի…

      – Բայց ի՞նչպես է, որ նրանք չեն թաքցնում իրանց հարստությունը և փառավոր կերպով ապրում են:

      – Նրանք էլ ունեն իրանց պաշտպանները, ավելի բարձրաստիճան անձիքներից, որոնց հովանավորությունը վայելելով, տկարներին խեղդում են, իսկ հզորներին տուրք են վճարում…

      Մենք անցանք մի եկեղեցու դռնից, որտեղ մինը մյուսի ետևից մտնում էին և դուրս էին գալիս երեխաներ, գրքերը թևքերի տակ առած:

      – Երևի այստեղ դպրոց կա, – հարցրեց Ասլանը, – աշակերտներ են ման գալիս:

      – Կա, – պատասխանեց վարպետ Փանոսը, – մեր քաղաքի առաջնակարգ դպրոցներից մեկն է. եթե ժամանակ ունեք, մտնենք, դուք գաղափար կստանաք մեր նոր սերունդի մտավոր զարգացման մասին:

      Մտանք վարժարանը, որ գտնվում էր եկեղեցու բակումը: Իմ առջև իսկույն նկարվեցավ տեր Թոդիկի դպրոցը իր բոլոր այլանդակությամբ: Աշակերտները այստեղ ևս ածած էին մի դասատան մեջ և խառն կերպով նստած էին հասիրների (փսիաթ) վրա: Բոլորը միասին կարդում էին, ամեն մեկից մի տեսակ ձայն էր լսվում, որովհետև որքան աշակերտներ կային, այնքան զանազան գրքեր կային նրանց ձեռքում: Ամեն մեկի տանը, եթե պապերից մնացած մի դիրք էր գտնվել, հայրը տվել էր որդու ձեռքը, ասելով. «Տար վարժապետիդ ասա, որ դրա վրա կարդացնե»… СКАЧАТЬ