Նոր մարդ. Նար-Դոս
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Նոր մարդ - Նար-Դոս страница 2

Название: Նոր մարդ

Автор: Նար-Դոս

Издательство: Автор

Жанр: Зарубежные любовные романы

Серия:

isbn: 9781772467031

isbn:

СКАЧАТЬ style="font-size:15px;">      – Սկանդալ, կատարյալ սկանդալ, – ասաց ինքն իրեն Խանբեգյանը դեմքի այնպիսի մի արտահայտությամբ, որ կարծես լուծողական էր ընդունել, և, խալաթը դեն շպրտելով, սկսեց արագ-արագ հագնվել: Ոչինչ նրան այնքան խայտառակ, այնքան ամոթալի չէր թվում, որքան իր այն վայրենի ձայնը, որով, կատաղության գագաթնակետին հասած, կանչում էր աղախնուն: Այդ վայրենի ոռնոցն, անշուշտ, լսած պիտի լիներ Վիկտորիա Պավլովնան առանձնասենյակում, որը սեղանատնից մի սենյակով էր միայն բաժանված, և ի՞նչ պիտի մտածեր իր մասին, որ հայտնի էր որպես ծանրաբարո, հավասարակշռված և ըստ ամենայնի կրթված մարդ:

      – Այդպես միայն վերջին կինտոն կարող է բղավել, իսկ ես… Փո՛ւ, – թքեց նա և մտքումը դրեց հենց այդ օրը մի լավ խրատել իր աղջկան և տղային, որոնց «խոզությունն» էր իսկապես, որ առիթ էր տվել իր անսովոր կատաղության:

      – Եվ ո՞ր սատանան այդ կնոջը բերեց հենց այն ժամանակ, երբ ես… Սկանդալ, կատարյալ սկանդալ, – կրկնեց նա հայելու առջև շտկելով մազերն ու փողկապը:

      Վիկտորիա Պավլովնան այն բանկի գլխավոր հաշվապահի կինն էր, որի դիրեկտորներից մեկն էր Խանբեգյանը: Մի տարուց ավելի էր, որ մեռել էր գլխավոր հաշվապահը, բայց դեռես այն ժամանակ, երբ նա ողջ ու առողջ էր, Խանբեգյանը, չնայելով իր տարիքին, չէր կարողանում անտարբեր աչքով նայել նրա կնոջ վրա, որը հազիվ երեսուն տարեկան և շատ գեղեցիկ էր: Եվ երբ մի օր անսպասելի կերպով նրան լուր բերին, թե գլխավոր հաշվապահը հանկարծամահ է եղել սրտի արատից, Խանբեգյանն ինքն էլ չիմացավ, թե ինչու մի տարօրինակ ուրախություն զգաց սրտի խորքում: Այդ ժամանակ նրա կինը դեռևս կենդանի էր և, չնայելով հարատև հիվանդությանը, ըստ երևույթին, միտք չուներ մեռնելու: Ու երբ, երկար տանջվելուց հետո, նա, այնուամենայնիվ, մեռավ, Խանբեգյանը զգաց իրեն որպես վանդակից ազատված մի թռչուն, որը ո՛ւր ուզեր, կարող էր թռչել: Այժմ միայն նա հնարավորություն ստացավ լուրջ կերպով մտածելու, թե չի՞ կարող արդյոք այնպես անել, որ Վիկտորիա Պավլովնան իր կինը դառնար:

      Սկզբում բավական ծանրակշիռ մի հանգամանք մթագնում էր նրա ուրախությունը և հուսաբեկ անում նրան, այդ այն էր, որ նա մտածում էր, թե ինքը թեև դեռևս ժիր ու առույգ, բայց արդեն մոտ վաթսուն տարեկան մարդ է, մի տասը տարուց հետո արդեն անպետք զառամյալ ծերունի կլինի, այնինչ Վիկտորիա Պավլովնան իրենից կիսով չափ ջահել էր, դեռևս շատ թարմ և այնքան գեղեցիկ, որ ոչ մի դժվարություն չէր կրի մի ջահել ամուսին գտնելու, մանավանդ որ անզավակ էլ էր: Բայց շուտով տեսավ, որ այդ կասկածը հիմք չունի: Բանն այն է, որ Խանբեգյանի կնոջ մահից հետո Վիկտորիա Պավլովնան նրան ավելի մերձենալու հակամետություն էր ցույց տալիս, տեղի-անտեղի այցելում էր նրան, զանազան խորհուրդներ հարցնելու պատրվակով նկարագրում էր իր նյութական նեղ կացությունն ամուսնու մահից հետո և նույնիսկ մի-երկու անգամ նյութական օգնություն էր խնդրել նրանից:

      Թեև Վիկտորիա Պավլովնայի այս վարմունքը մեծ չափով հուսադրում էր Խանբեգյանին, բայց մյուս կողմից մի ուրիշ ոչ պակաս ծանրակշիռ հանգամանք նրան վարանման մեջ էր գցում, – ի՞նչ կասեին իր բարեկամ-ազգականները և, մանավանդ, ի՞նչ կասեին և ի՞նչ աչքով կնայեին իրենց ջահել խորթ մոր վրա իր զավակները, որոնցից ամենամեծը – Միշան, Պետերբուրգի համալսարանի վերջին կուրսի ուսանող էր, իսկ նրանից փոքրը – Վանյուշը, և աղջիկը – Կատյան, գիմնազիոնի 7-րդ և 6-րդ դասարանի աշակերտ և աշակերտուհի:

      Այս և այսպիսի մտածումների ու վարանքի մեջ նա շատ անգամ ասում էր ինքն իրեն հուսահատ մարդու վճռականությամբ .«Է՛հ, ի՛նչ ուզում են՝ թող ասեն, СКАЧАТЬ