Քնքուշ լարեր. Նար-Դոս
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Քնքուշ լարեր - Նար-Դոս страница 6

Название: Քնքուշ լարեր

Автор: Նար-Դոս

Издательство: Автор

Жанр: Зарубежные любовные романы

Серия:

isbn: 9781772466782

isbn:

СКАЧАТЬ նա նորից ժպտաց և ասաց.

      – Կարելի է ասել, որ ես առաջին անգամն եմ տեսնում հայերեն ներկայացում, և պետք է ասած, որ ձեր այս դերասանները բավական լավ խաղում են… ես գոնե այս հույսը չունեի հայ դերասաններից:

      – Սրանք մշտական խմբի դերասանները չեն, իշխանուհի, – պատասխանեց պարոն Հարունյանը, – սրանք թատրոնասերներ են:

      – Մի՞թե, – զարմացավ իշխանուհին: – Եթե թատրոնասերներն այդքան գեղեցիկ են խաղում, ուրեմն կարելի է ևրևակայել, թե մշտական խմբի դերասաններն ի՞նչպես կխաղան:

      – Շատ անգամ դրանցից վատ, իշխանուհի, որովհետև այդ արվեստը թատրոնասերները հազարապատիկ ավելի լավ են հասկանում, քան մշտական խմբի շատ դերասանները, որոնք մեծ մասամբ զուրկ են բեմական արվեստի մի որևէ ընդունակությունից:

      Խոսակցությունն անցավ օտարազգիների թատրոնական գործի մասին: Իշխանուհին թվեց եվրոպական մի քանի հռչակավոր դերասանների և դերասանուհիների անուններ, որոնց խաղին անձամբ ներկա էր եղել Եվրոպայում ճանապարհորդելիս, նա խոսեց և դրանց խաղի մասին գործին տեղյակ մարդու հանձնապաստանությամբ: Խոսեց և՛ եվրոպական ուրիշ հետաքրքիր և նշանավոր հիմնարկությունների մասին: Նա խոսում էր այնքա՛ն գեղեցիկ, պատմում էր այնքա՛ն կենդանի և ոգևորությամբ, որ տիկին Հարունյանը մինչև անգամ հայտնեց նրան յուր ցավակցությունը, որ ինքը դժբախտաբար կարող չէ տեսնել ոչ մեկն այն բոլորից, որոնց մասին նա խոսում և պատմում էր:

      – Ինչո՞ւ, – զարմացած հարցրեց իշխանուհին:

      – Որովհետև դրա համար հարկավոր է ճանապարհորդել:

      – Դե՛հ, էլ ինչո՞ւ չես ճանապարհորդում, այդտեղ ի՞նչ դժվարին բան կա:

      Պատասխանի փոխարեն տիկին Հարունյանը փոքր-ինչ կարմրեց և աչքի տակից նայեց ամուսնուն այնպիսի մի հայացքով, որ, կարծես, ասում լիներ. «Այդ նա գիտե, նրանից է կախված»:

      Իշխանուհին հասկացավ այդ հայացքն և նայեց պարոն Հարունյանին:

      – Ինչո՞ւ ձեր կնոջ հետ չեք ճանապարհորդում, պարոն Հարունյան, – հարցրեց նա: – Ճանապարհորդությունը խո սքանչելի բան է:

      – Տակավին մի առանձին պահանջ ճանապարհորդության մենք չենք զգում, իշխանուհի, – պատասխանեց լրջորեն պարոն Հարունյանը: – Եվ, բացի դրանից, իմ կարծիքով, համեստ և հանգիստ կյանքն ավելի քաղցր է. իսկ այդպիսի կյանքին մենք սովոր ենք և սիրում ենք:

      Իշխանուհին այդ խոսքերի վրա ավելի խոր նայեց նրա բոլորովին լուրջ դեմքին, նրա հայացքը ցույց էր տալիս, որ մի այդպիսի օտարոտի դատողություն ճանապարհորդության վերաբերությամբ` նա բոլորովին չէր սպասում պարոն Հարունյանի կողմից: Բայց նա ոչինչ չգտավ պատասխանելու և մնաց լուռ: Լուռ էին և Հարունյանները: Սակայն այդ լռությունը միայն մի րոպե տևեց, և խոսակցությունը շարունակվեց այս անգամ ուրիշ բաների մասին: Իշխանուհին յուր թե՛ գեղեցկությամբ, թե՛ խոսակցությամբ ու շարժումներով գրավել էր ընդհանուրի ուշադրությունը: Պճնասեր, եսամոլ և հպարտ կանայք, ինչպես այդ լինում է միշտ, նախանձում էին նրա գեղեցկությանը, իսկ տղամարդիկ…

      Պարոն Հարունյանն ընտելացավ իշխանուհու յուր վրա գցած առանձին հայացքներին, նա հասկացավ այդ հայացքներն, և այնուհետև ամեն անգամ, նրանց հանդիպելիս, նա ամեն կերպ աշխատում էր նրանց սառնասրտությամբ ու անտարբերությամբ տանել, բայց միևնույն ժամանակ СКАЧАТЬ