Название: Չհաս է
Автор: Մուրացան
Издательство: Автор
Жанр: Зарубежная классика
isbn: 9781772467048
isbn:
– Այսուամենայնիվ դուք կարող եք այդ անել, եթե կամենաք:
– Գիտեք ինչ կա, պ. Թովմաս. – այդպիսի մի զիջողություն եթե ես անեմ ձեզ, ինձ վերա բոլորը կծիծաղեն, սկսած գնդապետից մինչև վերջին սպան, որովհետև այդ տեսակ մի զիջողություն ես իրավունք ունիմ անելու միայն իմ ազգականներից մինին: Ի՞նչ կասեն ինձ այդ մարդիկը: Եթե իմանան, որ ես իմ իրենց տված պատվավոր խոսքը ետ եմ առնում լոկ մի օտար մարդու խնդրանաց զիջանելու համար: Գոնե եթե դուք իմ ազգականներից մինը լինեիք, իմ վարմունքը մի փոքր բնական կլիներ:
– Ինչ կա, մի՞թե չեք կարող ինձ էլ իբր ազգական ներկայացնել նրանց:
– Օ, այդ անկարելի է. այդ կնշանակե նրանց խաբել, այդ կնշանակե այսքան տարվա իմ նրանց մոտ ունեցած վարկն ու համարումը արատավորել, չէ, այդ անկարելի բան է:
– Ուրեմն դուք մերժում եք իմ խնդիրը, – հուսահատ ձայնով հարցրեց Թովմասը:
Մելքոն-աղան չպատասխանեց. նա մտածում էր:
Այս լռությունը գրավեց Թովմասի ուշադրությունը, նրա սրտի մեջ սկսեց մարմնանալ մի նվաղ հույս՝ «Գուցե դեռ կփոխե յուր միտքը, գուցե դեռ կբախտավորացնե ինձ, – մտածում էր նա, և Թովմասի հույսը պարապ չելավ: Մի քանի րոպեաչափ մտածելուց հետո, Մելքոն-աղան դարձավ Թովմասին հետևյալ հայտարարությամբ.
– Սիրելի Թովմաս, դուք պետք է իմանաք, որ ես ինչպես առաջ էլ ասացի, ձեզ սիրում ու հարգում եմ: Ձեր խնդիրը բացե ի բաց մերժելը ինձ համար այնքան դժվար է, որքան և դժվար է գնդապետին տված պատվավոր խոստմանս դրժելը: Բայg որպեսզի ոչ ձեր խնդիրը մերժեմ և ոչ գնդապետի մոտ խայտառակվիմ, ահա թե ես ինչ նոր բան մտածեցի այս րոպեին: Դուք կարծեմ մի լավ եղբոր որդի ունիք, որ այժմ սովորում է Թիֆլիսում:
– Այո՛, մեր Պետրոսը մի շատ լավ տղա է:
– Լսել եմ, շատ լավ տղա է. աստված պահե: Ես էլ ինչպես գիտեք, մի շատ խելոք աղջիկ ունիմ. մի պատվական աղջիկ: Ես կարծում եմ, որ լավ կանենք, եթե միմյանց պատվավոր խոսք տանք ձեր Պետրոսն ու իմ Նատալիան իրար հետ ամուսնացնելու և այսպիսով խնամիներ դառնալու: Այնուհետև շատ հեշտ կլինի ինձ համար զիջանել ձեզ կապալը և գնդապետն էլ ներողամտությամբ կնայի այս գործի վերա, որովհետև այդպիսով ես կապալը իմ ազգականներից մինին կլինեմ հանձնած:
Թովմասը ուրախությունից քիչ էր մնում, որ խելագարվի:
– Դուք ինձ կրկնակի եք բախտավորացնում, Մելքոն-աղա, – հրճվանքով բացականչեց Թովմասը, – տվեք ինձ ձեր ձեռը, ես համաձայն եմ. ձեր Նատալիան իմ սիրելի հարսն է այսօրվանից, – և այս ասելով նա ջերմությամբ սեղմեց Մելքոն-աղայի ձեռքը:
– Դուք համաձայն եք. շատ բարի, բայց եթե Պետրոսը գա և չկամենա լսել ձեզ, այն ժամանակ ինչ կանեք:
– Պետրոսը, ինձ չլսե՞. հա՛, հա՛, հա՛. միթե կարծում եք, թե նա կհամարձակվի ինձ չլսել, նա, որին ես դեռ մանուկ հասակից իմ հացով պահել, մեծացրել, ուսում եմ տվել և քանի-քանի հազարներ նրա համար վատնել եմ: Ոչ, դրա համար մի երկբայեք: Պետրոսը իմ որդին է. նա մինչև ինձ հնազանդ է եղել և այս անգամ էլ նա չի համարձակվիլ իմ խոսքից դուրս գալու: Եվ միթե բոլոր իմ այս չարչարանքները նրա համար չեն. Պետրոսից զատ ով ունիմ:
– Եթե դուք ինձ պատվավոր և վճռական խոսք եք տալիս, որ իմ Նատաշին անպատճառ կառնեք Պետրոսի համար, ես էլ ձեզ խոսք եմ տալիս անպատճառ զիջանել ձեզ կապալը, որ, իհարկե, մի շատ մեծ զիջողություն СКАЧАТЬ