Նոյի ագռավ. Մուրացան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Նոյի ագռավ - Մուրացան страница 1

Название: Նոյի ագռավ

Автор: Մուրացան

Издательство: Автор

Жанр: Зарубежная классика

Серия:

isbn: 9781772466805

isbn:

СКАЧАТЬ եմն յուր կարիքը լցուցանող բաները:

      Բայց ով տարիներով ապրել է մեծ քաղաքում, միշտ միևնույն նեղ փողոցի վրա, նույն ապականված մթնոլորտի մեջ և գործել շարունակ լույսից ու օդից զուրկ մի գրասենյակում, որի բոլոր հրապույրը կազմում են եղել չոր հաշվեմատյանները, երկաթե պահարանը և անմիտ համրիչը, իրեր, որոնք առնչություն ունին միայն փողի և հաշվի հետ, բայց որոնց անծանոթ է սիրտը և ավելի ևս զգայուն հոգին, իրեր, որոնք մարդու ուղեղը բթացնում, աշխույժը մարում և հոգին նվաստացնում են… այդպիսին, հարկավ, կարոտելով կկարոտի այն ամենին, ինչ որ անարժեք է բնության զավակի համար կկարոտի նրա դաշտին ու մարգին, նրա հովտին ու առվակին, նրա անտառի անուշ հովերին:

      Մենք էլ, ահա, այդ կարոտյալներից էինք: Ընկերս վերադարձել էր Մոսկվայից, իսկ ես Թիֆլիսից: Երկուսս այժմ միացած՝ գնում էինք բնության քաղցրություններից մեր կարոտն առնելու:

      Պետրոս Մինարյանը (այս էր ուղեկցիս անունը) հայոց հոգևոր դպրոցի սան էր, տակավին երիտասարդ, միջահասակ, փոքր-ինչ թուլակազմ, բայց աշխույժ և գրավչադեմ: Բնավորությամ բավական անհամբեր և դյուրագրգիռ էր, երբեմն նույնիսկ հանդուգն ու անքաղաքավար, բայց սրտով բարի և անկեղծ: Ուներ տարօրինակ հայացքներ, որոնք յուր խոսակիցներին մերթ զայրույթ և հաճախ՝ զվարճություն էին պատճառում: Սիրում էր խառնվել ուրիշների գործին, կամ հաճախ ինքնակոչ դատավոր հանդիսանալ: Սիրում էր վիճաբանել, ազատ մտքեր հայտնել, բայց երբեմն ավելի հակառակելու, քան մի ճշմարտություն ասելու համար: Այսուամենայնիվ, այս բոլոր տարօրինակությունների հետ միասին, ճանապարհի լավ ընկեր էր, որովհետև սրտոտ էր, կամ արար և սակավապետ:

      Բավական ժամեր էին անցել, ինչ ելել էինք քաղաքից, և թեպետ առավոտը զով էր ու հեշտալի, այսուամենայնիվ, քանի արևը բարձրանում էր, այնքան ավելի օդը ջերմանում և նեղացնում էր մեզ: Միջօրեի մոտ մենք գտնվում էինք արդեն բաց դաշտի վրա: Արևի ճառագայթները այրում էին. չկար ոչ հովի շունչ, ոչ ծառերի շքարան: Այդ պատճառով աշխատում էինք ժամ առաջ հասնել գյուղը, որ գտնվում էր մեր հանդեպ եղող լեռան գեղագիր լանջի վրա:

      Չնայելով, որ քաղաքից ելածներս միջոցին ընկերս պատմում էր թե՝ մի օր հիացմունքով էր մտածում այն ժամի ու վայրկյանի մասին, երբ մայրաքաղաքից հեռացած գտնվում կլիներ հայրենիքում, նրա ազատ օդի ու դաշտերի մեջ և չնայելով, որ այդ ժամին նրա փափագն արդեն կատարված էր, այսուամենայնիվ, նկատում էի, որ երիտասարդի համբերությունը ենթարկվում է փորձության: Տոթից, ըստ երևույթին, նա շատ էր նեղանում, ուստի և հաճախ գանգատվում էր:

      Երբ մի ձորակի գետակն անցնելով՝ սկսանք դեպի գյուղը տանող առապարը բարձրանալ, միջօրեի տապը ավելի ևս զգալի դարձավ, որովհետև արևի ճառագայթներից զատ՝ այրել սկսան մեզ նաև, կեծացած ժայռերը, որոնք եզերում էին առապարը երկու կողմից:

      – Ա՛խ, մի հասնեինք այն սոսիներին, – բացականչեց հանկարծ ընկերս այնպիսի մի կարոտով, որ կարծես գտնվում էր Սահարայի անապատում և ուր որ է խորշակը շնչասպառ պիտի աներ իրեն:

      – Համբերություն, բարեկամ, սոսիներին էլ կհասնենք, – նկատեցի ես:

      – Համբերություն… միշտ համբերություն, – շշնջաց Պետրոսը, դժգոհ իմ խոսքից և ապա դառնալով ինձ՝ հարցրեց. – ի՞նչ ես կարծում, ո՞վքեր են համբերում:

      – Ինչպես թե ովքեր, համբերատարները, – պատասխանեցի ես:

      – Իսկ ես չեմ կամենում համբերատար կոչվել:

      – Ինչո՞ւ, – հարցրի նրան:

      – Որովհետև համբերում են միայն թույլերն ու տկարները, այսինքն մարդիկ, որոնք այս կամ այն չարիքը սեփական ուժով իրենցից հեռացնել չկարենալով՝ տանում են սրա պատճառած նեղությունները ստրկաբար: Եվ որպեսզի այդ անարգանք չհամարվի իրենց՝ ասում են թե՝ «համբերում ենք»:

      – Էհ, եթե չհամբերես, ի՞նչ պիտի անես, կարո՞ղ ես արևի հրավառ գունդը հեռացնել քո գլխից, կամ այս շիկացած ժայռերը հովանավոր ծառերի փոխել:

      – Չեմ կարող:

      – Ինչո՞ւ ուրեմն, իզուր աղմուկ ես հանում:

      – Նրա համար, որ ցույց տամ թե՝ անզգա արարածին մեկը չեմ, թե իմ մեջ կյանք ու կենդանություն կա, թե հեշտությունն ինձ հաճույք, իսկ նեղությունը՝ դժգոհություն է պատճառում:

      – Իսկ դրա օգո՞ւտը:

      – Այն, որ մարդիկ ճանաչելով ինձ՝ զգաստ լինեն իմ վերաբերմամբ և զգուշությամբ վարվեն հետս: Ինքդ էլ հո գիտես, որ աշխույժ ու չսանձահարվող ձիուն մոտենում են երկյուղով ու փաղաքշանքով և հազիվ, ուրեմն, կարողանում հեծնել, մինչդեռ համբերատար իշին ականջներից քաշելով բարձում են միշտ որքան կամենում են, առանց նրա կամքն ու ցանկությունը հարցնելու:

      Ես ծիծաղեցի:

      – Դու այս կարծիքին չե՞ս, – հարցրեց ընկերս:

      – Ոչ, – ասացի:

      – Ինչո՞ւ:

      – Որովհետև համբերել բառը ավելի բարձր նշանակություն ունի, քան ինչ որ դու տալիս ես նրան: Էշերի ու ձիաների ընկերության մեջ, հավանական է, որ համբերությունը համարվի անարգ ունակություն, բայց մարդկային հասարակության մեջ ճանաչվում է այն իբր առաքինություն:

      – Միջնադարյան վարդապետների կարծիքով, – ընդհատեց Պետրոսը:

      – Նույնիսկ դարավերջի փիլիսոփաների կարծիքով, – հարեցի ես:

      – Պատճա՞ռը:

      – Որովհետև համբերությունը բարիք է արտադրում, մինչդեռ СКАЧАТЬ