Պատմվածքներ. Մուրացան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պատմվածքներ - Մուրացան страница 23

Название: Պատմվածքներ

Автор: Մուրացան

Издательство: Автор

Жанр: Современная зарубежная литература

Серия:

isbn: 9781772467932

isbn:

СКАЧАТЬ style="font-size:15px;">      Ոսկերիչը սրտաբեկ և գունաթափ ետ դարձավ և ցանկապատին հենվելով մրմնջում էր.

      – Այո՛, ես անիծյալ եմ… տեր – հայրը իրավունք ունի… ես անիծյալ եմ…

      Այս տեսարանը շատ մորմոքիչ ազդեցություն արավ ժողովրդի վերա, նրանցից շատերը խղճահարվում էին ոսկերիչի թշվառ դրության վերա: Բայց կային երիտասարդներ, որոնք չկարողացան ճանաչել նրա հոգու վշտահար դրությունը և կարծեցին թե նա կամենում էր բռնի յուր ննջեցյալները խլել իրանց ձեռքից, ուստի՝ «Մենք դառնալուց քեզ ցույց կտանք, անզգամ», կամացուկ սպառնում էին նրանք՝ առանց այն էլ հարվածի սաստկության տակ կործանված թշվառականին:

      Բայց ոսկերիչը լուռ և անզգա էր յուր դեմ ուղղված բոլոր հայացքներին ու սպառնալիքներին: Նա այնքան սպասեց այնտեղ, մինչև որ հուղարկավորությունը անցավ և հետո ապուշ – ապուշ հարցրավ քարոզչին:

      – Այս ննջեցյալները ճանաչեցիր դո՞ւ:

      – Ճանաչեցի, – ցած ձայնով պատասխանեց նրան քարոզիչը:

      – Նրանք իմ կինը, աղջիկս ու որդիքս են, գիտե՞ս:

      – Գիտեմ:

      – Լավ ուրեմն, տար այժմ ինձ իմ տունը:

      Քարոզիչը հնազանդվեցավ: Երբ նրանք հասան տուն, ոսկերիչը դարձավ քարոզչին:

      – Այժմ դու կարող ես գնալ:

      – Իսկ դո՞ւ, – հարցրավ քարոզիչը:

      – Ես պետք է մնամ իմ տանը:

      – Իսկ եղբայրների մոտ ե՞րբ կգաս…

      «Եղբայրներ» բառը ցնցեց ոսկերիչին ամբողջ մարմնով, նա կատաղությամբ հարձակվեցավ քարոզչի վերա.

      – Դու դեռ համարձակվում ես ինձ մոտ այդ անիծյալ անունը կրկնելու, – այս ասելով նա երկու ձեռքով բռնեց քարոզչի մազերից և ուժգին զարկավ մոտ եղող պատին:

      Քարոզիչը մի ճիչ արձակեց և գլորվեցավ գետին:

      – Այդ դեռ շատ փոքր է, – կատաղությամբ գոչեց ոսկերիչը և վազեց վերցնելու բակի մեջ ընկած որձաքարի բեկորը: Բայց քարոզիչը մի ակնթարթում բարձրացավ ընկած տեղից և բակի ցանկապատի վրայով թռավ փողոց: Ոսկերիչը ետ դարձավ, բայց նրա փախչելու ոտնաձայնը միայն լսեց,

      – Ես ուրեմն սատանաների հետ գործ ունեի մինչև այժմ, – ասաց նա և քարը ձգեց գետին: Հետո մի փոքր լռելով շարունակեց ձողացող ձայնով: – Բայց ո՞վ է մեղավորը, ի՞հարկե ես, միմիայն ես, անզգամս: Ի՞նչ ունեի ես այդ դևերի հետ, այդ անգութ, այդ անսիրտ խաբեբաների հետ, ինչու շուտով չճանաչեցի նորանց, ինչո՞ւ խելքս կորցրի, ինչո՞ւ իմ ընտանիքը մոռացա… իմ կինը, իմ զավակները… Հա՛, հու քեզ համար նոր հավա՞տ էիր որոնում, թշվառական, – շարունակում էր նա ինքն իրեն խոսելով, – դու որ մի խեղճ արհեստավոր էիր և իսկապես չգիտեիր, թե որոնք են քո հավատի պակասությունները և որոնք էին ուրիշների առավելությունները: Քո պապերի հավատով դու քեզ բավական երջանիկ չէի՞ր զգում, նորանով քո ընտանիքը բավական բախտավոր չէր. թե՞ կամենում էիր հանկարծ արքայություն մտնել… գնա այժմ, անմիտ, գնա և տես, ո՞ր դժոխքը սորանից ավելի սարսափելի է, ո՞ր դժոխքը սորանից ավելի խիստ հարվածներ կարող էր տալ քեզ…

      Այս ասելով նա անխնա հարվածում էր յուր գլուխը: Հետո երերալով նստավ դռան քարի վերա և ընկավ մտածողության մեջ: Երբեմն նա խորը հառաչում էր և յուր լայն բացված ռնգունքներից, ինչպես ծուխ դուրս էր փչում յուր ներսում կրակվող շունչը, երբեմն նա ցնցում էր գլուխը և կատաղաբար շարժում СКАЧАТЬ