Պոեմներ, առակներ, հեքիաթներ. Աթաբեկ Խնկոյան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պոեմներ, առակներ, հեքիաթներ - Աթաբեկ Խնկոյան страница 4

Название: Պոեմներ, առակներ, հեքիաթներ

Автор: Աթաբեկ Խնկոյան

Издательство: Автор

Жанр: Поэзия

Серия:

isbn: 9781772466904

isbn:

СКАЧАТЬ կորուստը և շատ բարկացավ.

      – Ո՞վ է գողացել թանկագին խեցիս,

      Ամբողջ աշխարհում միակ սիրելիս.

      Թող կորչի գողն այս իմ տերությունից,

      Աչքիս՝ չերևա հենց այսօրվանից:

      – Այդ ես եմ վերցրեք քո խեցին, արքա

      Մի՞թե իմ մեղքին թողություն չկա,

      Չգիտությամբ եմ արել սխալը,

      Ինձ խիստ գրավեց այն խեցու փայլը.

      Ների՜ր ինձ, արքա, ինձ մի աքսորիր,

      Մի հանիր ծովից, գահիդ մոտ պահիր:

      Հավերժահարսը խնդրում էր լալիս,

      Արքայի խեցին իրեն էր տալիս,

      Նեպտունը տեսավ անկեղծ զղջումը

      Եվ մինչև անգամ խղճաց մտքումը,

      Սակայն չլսեց թշվառ աղջկան.

      Միայն թե խեցին պարգևեց նրան:

      Հավերժահարսը նորից աղաչեց.

      Ընկավ ոտները, ծնկները պաչեց.

      – Օ՛, հզոր արքա՛, կարոտից, վշտից.

      Անշուշտ կմեռնեմ, երբ զրկվեմ ծովից,

      Ծովի շաչյունը, ծովի ծփանքը

      Կազմել են կյանքիս քաղցր պատրանքը:

      Օրոր են ասել ինձ օրորոցում,

      Ու քուն են դրել ջրերի ծոցում.

      Հիմա եթե դու ինձ չես խնայում,

      Քեզանից միայն ես այս եմ խնդրում.

      Ծովի շաչյունը տուր ինձ հիշատակ,

      Որ շոյե հոգիս ամեն ժամանակ,

      Ուր էլ որ գնամ, որտեղ էլ լինեմ,

      Իմ սիրած ծովի կարոտս առնեմ:

      – Լավ, – ասաց արքան, – տուր ինձ այդ խեցին.

      Խեցին վեր առավ, դրեց բերանին.

      – Ծովի ծփանքը, ծովի շաչյունը

      Հենց այսօրվանից պահպանիր քո մեջ.

      Բոլոր խեցիքը թող այդպես անեն,

      Եթե ցամաքի վրա պատահեն.

      Խեցիի անցքից փչեց Նեպտունը,

      Լցնելով մեջը ծովի շաչյունը:

      Ապա ետ տվեց խեցին աղջկան

      Ու հրամայեց աքսորել նրան:

      Ընկերուհիներն արտաքսված կույսին

      Տարան ու թողին ծովի երեսին.

      Գոռ ալիքները գնացին-եկան

      Հավերժահարսի ետևից ընկան.

      Թե որտե՞ղ մնաց այնուհետև նա,

      Այդ մինչև այսօր գաղտնիք կմնա:

      Բայց դատարկ խեցին, որտեղ էլ լինի

      Մարդ որ վեր առնի, ականջին դնի,

      Անշուշտ կլսե ծովի շառաչյուն,

      Գոռ ալիքների աղմուկ ու գոչյուն:

      ԿՐԻԱՆ

      – Գիտե՞ս այնպես մի կենդանի,

      Որ իր տունը մեջքին տանի:

      – Գիտեմ, այո՜, դա կրիան է:

      – Թե որ գիտես, էդ ի՞նչ բան է:

      Իսկույն ասեմ, դու իմացի:

      Կրիան ուներ մի դրացի,

      Խիստ շատախոս ու կռվարար,

      Խեղճ կրիային շան օր կըտար:

      Մի օր կրիան ճարահատած

      Հայր Աստըծուն գանգատ գնաց:

      Ասավ. «Մեռնեմ, հա՜յր, քո աչքին,

      Իմ տունը դիր էս իմ մեջքին,

      Որ ինձ իսկի մոտիկ ու կից

      Էլ չունենամ ես վատ դրկից,

      Որ ամեն օր քանի-քանի

      Ուշունցներով հոգիս հանիս»:

      Հայր Աստվածն էլ ասավ. – «Բարի

      Տունդ մեջքիդ միշտ ման արի»:

      ԱՐԾՎԻ ԺԱՅՌԸ

      Կովկասյան ավանդություն

      Ասես երկնքից կախված է ժայռը,

      տակը մութ-մութ մի անտակ անդունդ,

      ծխում է այնտեղ մուժ ու մառախուղ,

      հեղեղն է կրծում քար ու քարափներ,

      շաչում, շառաչում, թշշում ու վշշում,

      արձագանքում են այրեր, խոռոչներ:

      Կախված է СКАЧАТЬ