Պատմվածքներ. Հովհաննես Թումանյան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պատմվածքներ - Հովհաննես Թումանյան страница 5

Название: Պատմվածքներ

Автор: Հովհաննես Թումանյան

Издательство: Автор

Жанр: Рассказы

Серия:

isbn: 9781772466959

isbn:

СКАЧАТЬ հետ էին կռվում յուր «շաշության» համար, որ բանն այստեղ հասցրեց, և աշխատում էին համոզել, որ գոնե այժմ ետ կանգնի խայտառակությունից: Փոքրիկ Մարաշը կպել էր Սիմոնի փեշերին և յուր վախեցած աչքերով մե՜կ խոսողների երեսին էր նայում, մե՜կ` Սիմոնի:

      Այս ժամանակ դատարանի լուսը մթնեց, և յուր ահագին գայլենի քուրքը ներս բերեց գյուղի հարուստներից մեկը` Պետրոս աղեն:

      – Ի՞նչ խաբար ա, ի՞նչ եք ղալմաղալ անում, – ծանր-ծանր հարցրեց աղեն:

      Եվ բոլոր պատմությունը, թեպետ հայտնի էր իրան, ուշադիր լսեց, իբրև թե նոր էր իմանում:

      Գլուխը պտտելով, խոր հառաչեց գյուղի հայրը և խորհրդավոր ձայնով դարձավ շուրջը. գետինը մտե՛ք… ձեններուդ կտրեցե՛ք, անաբուռներ, աննամուսնե՛ր…

      Այս խոսքերն այնպիսի ազդու կերպով արտասանեց, որ բոլորն էլ գլուխները կախ արին, և եթե մի օտար մարդ լիներ, կկարծեր, թե ամաչեցին:

      – Սրան մտիկ արեք, սրա՜ն, – գլուխը վեր քաշելով, ձեռքը դեպի Սիմոնը մեկնեց աղեն – օղլուշաղի անունը բերել ա գցել գեղամեջ…

      – Բա սուս կենա՜մ… նամուսս գետինն եք կոխել… բա սուս կենա՞մ… – գոռալով ընդհատեց ուստա Սիմոնը:

      – Բաս ի՞նչ կանես, որ սուս չես կենալ…

      – «Ի՞նչ կանե՛մ…», արին կանեմ, արի՛ն…

      – Ա՜յ տղա, դեռ կանգնած ե՞ք, էս րոպեիս գնացեք, սրա կնգանը բերեք, – տեղիցը վեր թռավ տանուտերը:

      – Կացե՜ք, – աչքերը չռեց աղեն, և նորից աղմուկն ընկավ. Այս ժամանակ տանուտերն ու Պետրոս աղեն իրար մի քանի խոսք ասացին:

      – Սո՜ւս կացեք, – ձայն տվեց աղեն, – ի՞նչ եք գորտան ժամատուն շինել… Սանդրո՛, էստեղ արի:

      Սանդրոն մոտեցավ:

      – Մի հինգ մանեթ հանիր էստեղ:

      – Ախար զուր ա, է՛, աղա:

      – Ես քեզ ասում եմ, հանի՛ր:

      – Ախար զուր ընչի՛ հանեմ:

      – Ես քեզ ասում եմ զո՛ւր հանիր, – բարկացած հրամայեց աղեն:

      Սանդրոն, քթի տակը ժպտալով, մի հնգանոց հանեց, տվեց աղին և ուզում էր հեռանալ:

      – Կա՜ց, ո՞ւր ես գնում… դու էլ էստեղ արի, Սիմոն:

      – Գալ չեմ, էդ խելքից հեռու բան ա… ես իմ նամուսը փողով չեմ առել, որ փողով էլ ծախեմ:

      – Էստեղ մո՛տիկ արի:

      – Ասեցի, որ գալ չեմ:

      – Դե գնացեք, ասեցի… ես էստեղ խաղ չեմ անում… Շուտ գնացեք, սրա կնգանը բերեք, – կրկին մեջ ընկավ տանուտերը:

      – Կացե՛ք, դեռ չգնաք… Սիմո՛ն, քեզ ասում եմ էստեղ արի:

      – Առաջ գնա, է՛լի, – խառնիխուռն աղաղակում էին այս ու այն կողմից:

      – Գնա բարըշի, հինգ մանեթն առ, է՜լի…

      – Տո շաշ, գնա, մուֆթա փող ա, առ, ջեբդ դիր. մի տարի որ տանջվես, պատ դնես, էդքան աշխատիլ չես…

      – Կասես թե մենձ բան ա էլել… առաջ գնա՛… Աղաղակելով, շշկլացնելով ու հրելով առաջ բերին Սիմոնին, մոտեցրին Սանդրոյին. աղեն նրանց ձեռք ձեռքի տվեց, հնգանոցը կոխեց Սիմոնի բուռն ու գոռաց – «պռոշտի՜»:

      – Պռոշտի՜, պռոշտի՜, – աղաղակեցին գյուղացիք: Սիմոնն անզգայաբար գլուխն առաջ ծռեց…

      Անո՜ւշ, անո՜ւշ, – ձայն տվին գյուղացիք:

      Հաշտությունը կայացավ… Երբ որ սկսեցին արդեն ուրիշ բաներից խոսալ, Սիմոնն աննկատելի կերպով, փոքրիկ Մարաշի ձեռքը բռնած, էնպես թաքուն դուրս եկավ դատարանից, СКАЧАТЬ