Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր. Վահան Թոթովենց
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր - Վահան Թոթովենց страница 7

СКАЧАТЬ եղի՛ր լու՜ռ ու դալկահար —

      Ստեղծե քաղցր տրտում հոգվույդ մեջ

      Տրտում երազով ստինքներդ քողե,

      Շուրթիդ վարդերի թախծությամբ ցողե՛.

      Տո՛ւր ինձ համբույր մը, դու դժգույն ծաղիկ,

      Ծծեմ թախիծը դալուկ փերթերեդ,

      Այգի հյուս կենին մեջեն օրորվիր,

      Օրորվիր

      Սուգի՜ պես…

      Եղիր դժգույն,

      Եղիր քաղցր,

      Տրտումն է քնքուշ,

      Տրտումն է օրոր։

      Շաղե՛ արցունքներդ այգի ցողին հետ,

      Թող վարդը ծծե,

      Թող վարդը ըմպե

      Բաղադրությունը լույսին ու թախծին,

      Վարդը թող ըլլա

      Ավելի խորի՜ն,

      Ավելի քնքու՜շ,

      Քնքուշն է տրտում։

      Հանե՛ շորերդ ճերմա՜կ, լուսեղե՜ն,

      Վանե՛ շողերդ փայլո՜ւն ու փարթամ։

1917 թ.

      Ներման աղոթքը

      Ա

      Երբ դեռ մանուկ էի՝ շատ եկեղեցասեր ու ջերմեռանդ էի։ Իմ քրիստոնյա և աստվածավախ մայրս այնպես դաստիարակած էր։

      Գիշեր ու ցորեկ զրուցած էր ինձ՝ կապույտը ցուցնելով։

      – Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը… Ղուրպան ըլլիմ զորությանը, – և կը խաչակնքեր, որուն կը հետևեի։

      Կազդեին ինձ մորս ըսածները, որովհետև անկեղծ մայրիկ էր։ Թեև չէի տեսներ այդ Աստվածը, բայց չէի ալ հարցներ. «Ապա ո՞ւր է, մայրի՛կ, չեմ տեսներ», որովհետև կապույտին մեջ վեհություն մը կար, աստղերը այնպիսի հանդիսավորություն մ՚ունեին, որ կը զգայի թե բան մը կար, քաղցր սարսուռ մը կը բռներ կը կենար, հոգիս կը թռչեր, կը թռչեր…

      Ամեն առավոտ մութն ու լուսուն մայրիկիս հետ ժամ կերթայի, որ ատեն միայն ժամկոչը կըլլար հոն։ Մայրս վերնատունը չէր երթար, ձեռքս բռնած կուգար դասը և Մայրիկ Աստվածածնա պատկերին առջև կաղոթեր։ Մոմը, որ կը պլպլար այդ յուղոտ և դժգույն պատկերին առջև՝ երերուն ստվեր մը կը ձգեր շուրջը․ թախծություն էր ու քաղցրություն…

      Մայրս կաղոթեր և ներողություն կաղերսեր անաստված հորս համար։

      Հայրս 30 տարիե ի վեր պատարագի ձայն չէր լսած։ Ես [ էջ ]կամաց֊կամաց կը բարձրանայի և կեդրոնի մոմն ալ կը կպցնեի։

      – Մայրի՛կ, մայրի՜կ, վեր եկուր։

      – Սո՜ւս, սուս, վա՛ր իջիր։

      Ես կիջնայի վար։ Մայրս արտորանոք վերնատուն կերթար, որպեսզի տերտերը չտեսներ, թե ինք դասն էր եկեր։ Երբ տուն երթալե ետք պատճառը կը հարցնեի տաճարը չելլելուն՝ ըսավ.

      – Գառնուկս, կնիկներուն համար մեղք է խորան ելլելը։

      Չէի հասկնար հիմակվան պես Եվայի պատմության նշանակությունը։

      Ճրագալույծ գիշեր մը զիս բարձրացուցին վերնատուն։ Այդ սրբազան լռության և մութին մեջ մենակ ես էի, որ վերնատունը կանգնած, սպիտակ շապիկ հագած, դալկահար մոմ մը կը բռնեի ձեռքիս մեջ։

      – Քրիստոս հարյավ ի մեռելոց… – իմ երգս բոլորը ծունկի բերել տվավ։

      Վերջեն լսեցի, որ մայրս կարտասվե եղեր, իհարկե հորս համար, որ իր ամենապզտիկ մանկան երգը չէր լսած։

      Բ

      Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս֊կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։

      Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ СКАЧАТЬ