Պատմութիւն Հայոց. Ագաթանգեղոս
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պատմութիւն Հայոց - Ագաթանգեղոս страница 20

Название: Պատմութիւն Հայոց

Автор: Ագաթանգեղոս

Издательство: Автор

Жанр: История

Серия:

isbn: 9781772468069

isbn:

СКАЧАТЬ ի խոր բանդէ վիրապին։ 16 Արդ՝ իբրեւ եկն եհաս Աւտայն ի քաղաքն յԱրտաշատ՝ ընդ առաջ ելանէին նմա քաղաքացիքն՝ հարցանել զպատճառս գալոյն։ 17 Եւ նա *ասէ ցնոսա, թէ «Վասն կապելոյն Գրիգորի եկեալ եմ, տանել զնա »։ 18 Իսկ նոքա զարմացեալ առ հասարակ ասէին. « Ո՞ գիտէ թէ կայցէ. զի *բազում ամք են, զի ընկեցին զնա անդր»։ 19 Իսկ նա պատմեաց զիրս տեսլեանն եւ զգործն զինչ եղեւն իսկ։

      20 Եւ եկին բերին կարս պարանաց * երկայնս եւ ստուարս, եւ կցեցին իջուցին ի ներքս։ 21 Աղաղակեաց *Աւտայ նախարարն ի ձայն մեծ եւ ասէ. « Գրիգորիոս, եթէ կայցես ուրեք՝ *ե՛կ ի դուրս. զի Տէր Աստուածն քո, զոր պաշտէիրն դու՝ նա հրամայեաց հանել զքեզ այտի »։ 22 Եւ անդէն *յոտն կացեալ՝ վաղվաղակի շարժեաց զպարանն, եւ բուռն հարեալ ունէր։

      23 Իսկ սոցա գիտացեալ՝ ձգեալ հանին զնա ի վեր, եւ *տեսին * զի *թխացեալ էր մարմին նորա իբրեւ զածուղ սեւացեալ. եւ անդէն հանդերձս մատուցեալ զգեցուցին *նմա, եւ խնդութեամբ առին գնացին *յԱրտաշատ քաղաքէ, տանել ի Վաղարշապատ *քաղաք։ 24 Յայնմ ժամանակի առ վտանգի տարակուսի ցաւոցն՝ ելեալ *թագաւորն *յերամէ խոզիցն՝ դիւին առեալ ածէր ընդ առաջ նորա մերկ խայտառակ։ 25 Եւ նախարարքն արտաքոյ քաղաքին սպասէին նոցա։

      26 Արդ՝ իբրեւ տեսանէին զնոսա ի բացէ, զի գային Գրիգորիոս Աւտայիւն հանդերձ, եւ այլ բազում մարդիկ, որ գային ընդ նոսա յԱրտաշատ քաղաքէ՝ ընդ առաջ խաղացեալ, մոլեգնելով եւ ուտելով զմարմինս իւրեանց՝ դիւահարէին եւ փրփրէին առաջի նորա։

      27 Իսկ նա վաղվաղակի ծունր եդեալ *յաղաւթս կայր, եւ նոքա անդրէն ի զգաստութիւն դառնային։ 28 Եւ *նա անդէն հրամայեաց, զի *արկցեն զանձամբք իւրեանց հանդերձս եւ ծածկեսցեն զամաւթ իւրեանց։ 29 Եւ մատուցեալ թագաւորն եւ նախարարքն՝ * բուռն *հարեալ ունէին զոտից սրբոյն Գրիգորի եւ ասէին. «Խնդրեմք ի քէն, թո՛ղ մեզ զյանցումն մեր, զոր մեք ընդ քեզ արարաք»։

      30 Իսկ նա մատուցեալ կանգնեաց զնոսա *ի գետնոյ անտի եւ ասէ. «Ես մարդ եմ իբրեւ զձեզ, եւ մարմին ունիմ իբրեւ զձերդ. բայց դուք ծաներո՛ւք զձեր արարիչն, որոյ զերկինս եւ զերկիր արարեալ է, զարեգակն եւ զլուսին եւ զաստեղս, զծով եւ զցամաք. եւ նա կարող է *զձեզ բժշկել»։

      31 Իսկ անդէն *սկսաւ հարցանել Գրիգորիոս, թէ ո՛ւր *եդեալ են մարմինք վկայիցն Աստուծոյ։ 32 Իսկ նոքա *ասեն, թէ «Զորո՞ց վկայից ասես»։ 33 Եւ նա ասէ. «Որ վասն *Աստուծոյն մեռան ի ձէնջ»։ 34 Իսկ նոցա ցուցեալ նմա զտեղիսն։ 35 Իսկ նա ընթացեալ ժողովել եւ ամփոփել զմարմինս նոցա ի սպանման *տեղեացն, զի կային *անդէն։ 36 Եւ տեսին զի զաւրութեանն Աստուծոյ պահեալ էր զմարմինս նոցա. զի այն ինն տիւ էր եւ ինն գիշեր, զի *արտաքոյ *ընկեցեալ կային մարմինք նոցա, զի ոչ գազանի էր մատուցեալ եւ ոչ *շան, քանզի անդէն շուրջ զքաղաքաւն էին, մաւտ ի քաղաքն. եւ ոչ *հաւու վնասեալ եւս էր նոցա, եւ ոչ հոտեալ էին մարմինք նոցա։

      37 Իսկ նոքա բերին հանդերձս սուրբս պատանաց. բայց երանելին Գրիգորիոս ոչ արժանի *համարէր *զպատանսն բերեալս թագաւորին, կամ զայլոց մարդկանն. այլ իւրաքանչիւր պատառոտուն հանդերձիւն պատէր զսուրբսն. « Առ անգամ մի, ասէ, մինչեւ *լիջիք դուք արժանի պատել զմարմինս նոցա »։ 38 Եւ *ամփոփեաց, առ գնաց ի հնձանն, ուր *վանքն իսկ լեալ էին նոցա. եւ իւր իսկ վանս անդէն կալեալ՝ աւթեվանս առնէր։ 39 Եւ երանելին Գրիգորիոս զցայգն ամենայն առ Աստուած աղաւթս *մատուցանէր նոցա փրկութեան, եւ խնդրուածս առնէր, զի դարձցին եւ ապաշխարութեան *հնարս գտանել մարթասցեն։

      40 Եւ ի վաղիւ անդր թագաւորն եւ նախարարքն եւ СКАЧАТЬ