Название: Վերք Հայաստանի
Автор: Խաչատուր Աբովյան
Издательство: Автор
Жанр: История
isbn: 9781772467864
isbn:
– Օրհնյա՛ ի տեր, աստված կարգիդ հաստատ պահի՛: Քո աղոթքը մեր գլխիցն անպակա՛ս ըլի: Տա՛նուտեր, սաղ ըլիս. տանուտեր, քո շվաքը մեզ վրա ղայիմ-ղադըմի ըլի: Մի՛րզամ, աստված որդիքդ պահի՛: Ավետի՛ք, քո որդու կարմիրը կապե՛նք: Խնա՛մի, աչքի լիս ես, աստված քեզ մեկ ղոչ որդի տա՛: Հավասարական սաղ ըլի՛ք, ուրա՛խ: Տե՛ր աստված, վերջըներս բարի անես: Կենդանություն:
Էսպես` ամեն մեկ խմող ամենին ջոկ-ջոկ մեկ բան պտի ասեր ու Էն էլ ամեն թասի վրա: Թեկուզ քսա՛ն թաս էլ մեկ մարդ խմի, քսա՛ն մարդ էլ նստած, ամեն թաս խմելուն ամենին էլ հատուկ-հատուկ մեկ բան որ չասի, թասը կուլ չի գնալ, բկումը կմնա: Շատն էլ թասը մեկ սհաթ քիմի ձեռին բռնում ա, որ վրեն մի տաղ յա մի խաղ ասեն ու իրան անունի շարականը վրա բերեն: Հայտնի բան ա, որ տերտերից յա տիրացվից գյուման շարական ասող` գեղ տեղն ո՞վ կա: Ամա սրանք էլ խեղճ շարականի բուրդը շատ անգամ էնպես են գզում, որ աստված հեռու տանի: Լսողը մինչև Երուսաղեմ մին կփախչի: Բայց ի՞նչ կանես, բախտըներիցը հազար շուն կա, հազար գել, որ ո՛չ գիր գիտեն, ո՛չ գրի զորություն: Լավն էլ էս ա, շատ գլուխ չի՛ ցավիլ:
Մեր երկրումը առաջ ձեռըները լվանում, սրբում (Էն էլ նստած տեղն ա նոքարը՝ փեշկիրն ուսին, ավթաֆա լագանը ձեռին, ամեն մեկի առաջին կռանում յա չոքում, ձեռին ջուր ածում), ետո են սուփրեն քաշում, աղամանը, պանրամանը, ձկնամանը մեջտեղը շարում, ապա հացը քաշում, ամենի առաջին կիտում, բազի վախտ կանաչի էլ ա ըլում: Գդալ, չանգալ-դանակի ոտը դեռ մեր աշխարքը չի մտել: Մատներն էլած տեղը ի՞նչ հարկավոր ա չանգալ-դանակ: Կերակրներն էլ մեկ սինով (պոթնոս) ներս են բերում, ու մեկ նոքար փեշն ու թևերը վեր քաշած, ուսին քցած, կուզըկուզ անելով` երկուսի առաջին մեկ աման ա դնում: Հացից ետը էլի ջրով որ ձեռք ու բերան չողողեն, չլվանան, կերածը հարամ կըլի: Գդակ վերցնիլ սեղանի վրա յա գլուխ տալ ադաթ չի՛: Երկրի ծեսն էսպես ա, Եվրոպա չի, որ կովը վեր քաշեն, տեսնեն՝ տակին հորթ կա, թե՛ չէ:
Հենց մի քիչ աղի կողակ ու պանիր որ անոշ չարին, գելը կատաղեցավ:
– Տո՛, լերդս կպավ, է՜, բերանս հո ցամաքեցավ. Էդ զահրըմարը մի ածա՛, որ տեսնինք՝ ի՞նչ համ ունի, է՜, ա՜յ տնաշեն: Կողակի թիքեն հրես բկիս դեմ ա ընկել, ի՞նչ էլավ ձեզ, մեզ հո սպանելու չե՞ք բերել էստեղ, – ձեն տվին էս տեղանց, էն տեղանց քեդխուդեքը, որ գինին շուտով ածեն:
Լսողը չիմանա, թե հայաստանցիք ուրիշ ազգերի նման, հենց էն ա, գինի տեսնելիս, ուզում են հոգիքը տան կամ, ինչպես բազի Կավկասյան սարը դեռ չտեսած մարդ, գինու ռումբին որ տեսնում են, երեսներին խաչ են հանում կամ շիրախանումը քնում, կամ թուր ու սերթուկ գրավ դնում, կամ թե չէ՝ ցխում, վեր ընկնում, երազ տեսնում, դելը տալիս: Աստված մի՛ արասցե, էս պակասությունը չունին, նրանք էս շնորհքիցն ու մարիֆաթիցն վաղուց են ձեռք լվացել, որովհետև աշխարհ չեն տեսել, ու Էշ կերել, Էշ մենծացել, ո՛չ բարոյականության ձեն լսել, ո՛չ կրոնագիտության, որ գինու գինը լավ իմանան ու երկու թաս խմելիս ոտ ու գլուխ կորցնեն ու սիրահարված` երկինքը համբառնան: Չէ՛, չէ՛, նրանք շատ բռի են ու էլած-չէլածը չեն տալիս խմիչքի, ամա տեղն ընկած վախտը, գինու տիրոջ ջանին մուննաթ, էնքան են խմում, որ երեսները վարդ ա դաոնում, գլխըները` նաղրախանա, լեզվըները՝ բլբլի, սիրտըները՝ ասլանի և ո՛չ խոզի, չունքի մեկ հայ չես տեսնիլ քո օրումը հարբած, ցխումը թավալ տալիս, թեկուզ հինգ թունգի էլ խմի: СКАЧАТЬ