Նա. Egretta Garzetta
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Նա - Egretta Garzetta страница 1

Название: Նա

Автор: Egretta Garzetta

Издательство: Автор

Жанр: Короткие любовные романы

Серия:

isbn:

isbn:

СКАЧАТЬ ետո որոշեցինք, ավելի հետաքրքիր ու ցնցող կլինի, եթե հենց հարսանյաց հանդեսին անակնկալ մատուցենք մեր հարազատներին։

      Առհասարակ մեր ամուսնությունը շատ հետաքրքիր պատմություն ուներ։ Երկուսիս ծնողներն էլ ուզում էին մեզ պսակել, որպեսզի «պսակվեն» նաև նրանց բիզնեսները։ Եղբորս՝ Գարիկին, երբեք չէին կարող ստիպել, իսկ ինձ․․․ թուլամորթիս այնքան ասացին, կրկնեցին, որ երազումս էլ լսում էի․ «Անպայման պիտի ամուսնանաս Սալոմեյի հետ»։ Ինչու՞ առանց ամուսնության անհնար էր միություն կազմել։ Ինչպո՞ս երկու խարդախություն պիտի համագործակցեին։

      Սկզբում երկուսս էլ ընդունեցինք նման որոշումը թշնամաբար․ սակայն հետո երբ մոտիկից ծանոթացանք, անկեղծորեն խոսեցինք, դուրս եկավ երկուսս էլ համամիտ ենք մեր ծնողների սխալ որոշման մեջ։ «Արի ձևացնենք, որ համաձայն ենք»,—առաջարկեց նա ու այտի վրա փոսիկ գոյացավ։

      Այսպես մենք հաջողությամբ խաղացինք մեր դերը շրջապատի աչքերում։ Քանի որ ստիպված էինք ժամանակ առ ժամանակ հանդիպել՝ պայմանավորվեցինք այցելել մի քանի թանգարան ու գնալ ջազ համերգի, չնայած Սալոմեն չէր սիրում ջազ։ Շատ անգամ տանը ասում էինք թե իրար հետ հանդիպման ենք, սակայն իրականում ամեն մեկս իր գործին։ Բայց այդ խաղը ձանձրացնում էր ու խանգարում երկուսիս։ Ես ուզում էի երգել, աստված շնորհել էր գեղեցիկ ձայն, տատիս էր հաճախ կրկնում այդ խոսքերը, իսկ նա՝ մեկնել Ամերիկա շարունակել ուսումը։ Ուստի որոշեցինք արագացնել հարսանիքը որպեսզի շատ չանցած տանք իրար ազատություն։ Պետք էր տեսնել հորս դեմքը երբ հայտարարեցի, որ գժի նման սիրահարված եմ ու ինչքան շուտ ամուսնանամ այնքան լավ։ Խեղճ ծերուկը վաղուց էր երազել լսել այդ բառերը՝ ուստի ուրախությունից ոտքի նետվեց ու գրկեց ինձ։ Մայրս նույնպես ուրախացավ։ Միայն քույրս բերանը ծռեց ու աչքերով խոցեց ու հեռացավ իր սենյակ։ Լավ է բերանը չբացեց։

      Մի շաբաթ անց գնացինք Սալոմեենց տուն։ Այնտեղ արդեն սպասում էին։ Ինչպես առաջ էին ասում խոսքը կտրեցին ու հարսանիքի օրը նշանակվեց։ Այն որ նշան էլ չէինք տվել ոչ մեկին ընդհանրապես չէր հուզում։ Ոչ մեկին չխանգարեց նաև մեծ պասը։ Մե՜ծ բան, եկեղեցի հետո կմտնեն։ Արագավազ հարսանիք էր սպասվում, կարծես Սալոմեի ծոցս մտնելուց հետո վայրկյանում բիզնեսը տասնապատիկ մեծանալու է, փողերը ամեն տեղից թափվելու են։

      Ի՜նչ ծիծաղելի տեսարան էր։ Ընկերներս ծաղրանքի առարկա էին դարձրել ինձ․ առիթ բաց չէին թողնում որպեսզի մի տափակ հումոր չանեին։ Միանշանակ այս կոմեդիան անհրաժեշտ էր ավարտել։ Սալոմեն նույնպես նյարդայնանում էր իրավիճակից։ Ինչքա՜ն էլ ձևացնում էր որ իրեն չի ազդում այս դերասանությունը, սակայն նկատում էի ինչպես նիհարել էր, էլ չէի տեսնում այտի փոսիկը։ Մեղքանում էի նրան։ Ուժեղ էր ձևացնում իրեն, բայց շատ թույլ ու վիրավորվող էր։ Մի անգամ անզգուշաբար փախցրեց․ «Ինձ ամուսնացած-բաժանված են ասելու»։ Սակայն դա ակնթարթ էր, որը ծածկվեց կեղծ ժպիտով։

      Եկավ հարսանիքի օրը։ Ինչպիսի՜ հարսանիք։ Հայրիկս չխնայեց ոչի՛նչ։ Մայրիկս, որ սիրում էր ցուցամոլություն, ընտրել էր թանկից թանկը։ Նրանց երջանկությանը չկար չափ ու սահման։ Հավաքել էին ամբողջ գերդաստանը ու ինչ ծանոթ-անծանոթ պաշտոնյաներ ունեին։ Սալոմեյի ծնողներն էլ ետ չմնացին․ նույն չտեսներից էլ նրանք էին։ Իրենց միակ դստերը շատ հաջող ծախում էին․ հիանալի ներդրում սեփական բիզնեսի մեջ։ Ամբոխի մեջ կար մի մարդ ով չհավատաց կատարված ներկայացմանը։ «Գուցե բավական է»,—կամացուկ արտասանեց քուրս։ Ձևացրի որ չհասկացա։ Մեքենայում երկուսով էինք․ ինքս էի նստել ղեկին։ «Ի՞նչ խաղ է։ Չափը չանցա՞ք։ Արի ետ դառնանք քանի ուշ չէ։ Այդ աղջիկն էլ մեղք է»։ Մերին և կարմրեց և ասաց․ «Ի՞նչ ես անելու։ Գիշերը քնելու ես հետը, առավոտյան հոր տուն ճամփելու՞»։ Իմ հերթն էր կարմրելու։ Այս մեկը հասկացել էր իրողությունը։ «Քո սենյակում կմնա»։ «Մինչև ե՞րբ»։ Պատասխան չունեի։

      Բարձրացանք հարսի հետևից։ Անքան մարդ կար, որ սկզբում նույնիսկ չհասկացա, թե ուր է Սալոմեն։ Մինչև չտվեցին ճանապարհ դեպի նա։ Շունչս քիչ մնաց կտրվեր, երբ տեսա նրան։ Սովոր էի տեսնել նրան ջինսերով, մոռանում էի աղջիկ լինելը, նա դարձել էր իմ ընկերը։ Իսկ դիմացս կանգնածը հրաշք էր։ Քարացա մնացի, մինչև Մերին չբոթեց․ «Առաջ գնա՛»։ Մնացածը ինչ կատարվել է դրանից հետո չեմ էլ հիշում։ Ինչպես դուրս ենք եկել, գնացել հարսանեաց սրահ, ինչպես շնորհավորում էին․․․ գուցե ուրիշ տեղ էլ ենք եղել, ընդհանրապես ոչինչ չէի հասկանում․ ուշք ու միտքս Սալոմեն էր։ Աշխատում էի նրան չնայել, սակայն աանհնար էր։ Հետո էլ վերջապես փեսա եմ չէ՞, ի՜նչ նրանից որ հիացել եմ, պոկ գալ չի ստացվում։ «Ի՜նչ լավ ես խաղում»,—շշնջաց նա ականջիս երբ կանգնել էինք սեղանի մոտ։ Ժպիտս մարեց ու կորավ։ Ներքև իջա երկնքից։ Եթե Սալոմեն ուշադրությունը չշեղեր մոտեցող հյուրի վրա, ապա խիստ զարմացած կմնար այս փոփոխությունից։ «Չէ Միքայել հավաքվիր,– ասացի ինքս ինձ,– պլանից չշեղվես»։ Բայց Սալոմեի շողշողուն կերպարանքը ստիպում էր վերանայել մտադրությունս։ Նույնիսկ չար մտահղացում առաջացավ մոտս երբ հարսիկի պար էր պարում․․․ թող քնի իմ սենյակում, ոչ թե քրոջս․․․ չէ որ այս գիշերվանից իմ կինն է․․․ սակայն իսկույն հավաքեցի ինձ․․․ ամոթ է․․․ օգտվել աղջկանից, ով քո խելքին եկել հավատալով հարսանյաց սրահ է հասել, որպեսզի երկուսդ էլ ստանաք ազատություն․․․ տմարդիությու՛ն․․․ հանկարծ հիանալի միտք ծագեց իմ գլխում․․․ ինչ կլինի երկարացնենք այս բեմադրությունը ու միասին մեկնենք Ամերիկա, հեռու բոլորից։ Ինքս կզբաղվեմ իր սիրելի երգով, Սալոմեն էլ կսովորի։ Բայց ինչու՞ նման փոփոխություն ծագեց ուղեղում չէի կարողանում բացատրել։ Սալոմեն անվերջ պարում էր։ Թիթեռնիկ էր դարձել այսօր։ Ինչու՞ չէի նկատել ի՜նչ գեղեցիկ է նա։ Ի՜նչ իմանար ինչ է կատարվում իմ ներսում։ «Ինձ մի երգ կնվիրե՞ս»,—մոտեցավ նա ու բռնեց ձեռքս։ Ժպիտը նույնիսկ աչքերն էր լուսավորում։ Տեսնես այսպես ազատ СКАЧАТЬ