Название: ԹՈւԽ ՃԱՅԸ. Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ
Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Жанр: Современная русская литература
isbn: 9785449061027
isbn:
Թեթև անձրև, մանր անձրև՝ հանդ ու սարեր ոսկեշղարշ աղջամուղջում, միգամած… Արեգակի ջինջ շողերում ՝ տաքուկ անձրև, ու սարից- սար կամար կապած կընընչկարմյուր ծիածան… Ու այդ պահին, հովի թևին, օ՜վ, իմ աստված, մորս ձայնը, մեռած մորս անուշ ձայնը, կանչում է ինձ՝ արի, որդիս, արի տուն, հեռուներից վերադարձիր ու տեր կանգնիր գերեզմանին իմ անտեր…
…Հե՜յ, Կըղնախաչ, իմ Կըղնախաչ, հիշողության մշուշի մեջ դու կորսված իմ մանկության չքնաղ երկիր, Կըղնախաչ..
ՎԵՐՀՈւՇ
Կըղնախաչ սարի ուսերին թառած աստղերի խաղը, նրանց շողշողուն լուռ մնջախաղը, վաղ լուսաբացի մեղմ շամանդաղը, մեր գյուղի շուրջը՝ դաշտերի եզրին նստած թարմ շաղը, արտերն ալիքվող՝ վաղորդյան սյուքից, վարդերը բուրյան, ձորերում հնչող հավքի դայլայլը, նրա կանչն անձկալի, նրա մեղեդին ու սիրախաղը այսօր վերստին իմ միտը ընկան…
Չքնաղ երկիրն իմ, իմ Ղարաբաղը, լեռներից անդին՝ էն հեռո՜ւ-հեռու արևի խաղը, ցոլքը արևի՝ բարձրաբոց խարույկ, գետի խոխոջն ու ցայգալույսի մեջ տների վրա՝ էն շողը շենշող, արտույտի անուշ արտորումն արտում, խրխինջը ձիու, ամառվա տապում՝ մեղվի գվվոցն ու սոխակի տաղը՝ հոգիս այրելով մի ուրիշ աշխարհ այսօր ինձ տարան…
Գյուղն իմ հայրենի, տունն իմ հայրական, մեր ավեր բաղը, կալերն ամայի, անտերուչ, լքյալ մորս շիրիմը՝ իմ սրտի դաղը, մարդկանց ձայները՝ թաղից այն թաղը, մեր աղջիկների զնգուն ծիծաղը՝ աղբյուրի մոտից, մանկութ օրերի մեր անհոգ խաղը՝ դավին անսովոր, ցավին անընտել, այսօր վերստին իմ միտը ընկան…
ԲԱՔՈւ
Прощай Баку! Тебя я не увижу,
Теперь в душе печаль, теперь в душе испуг…
С. Есенин
Մնաս բարով Բաքու՜, Բաքու՜, հեքիաթայի՜ն, անրջայի՜ն, շքեղաշուք տեսքը քո, արդյոք, կտեսնե՞նք էլի… Երկնայի՛ն դու դրախտ, Բաքու՜, Բաքու՜, վշտալից որդիներդ տարաբախտ, հեռանում են քեզանից։
Հեռանում ենք մենք տրտում՝ մեռածներին մեր թողած, նրանց ոգին մեր հոգում հավիտյանս անթեղած։ Լացակումած հեռանում, հեռանում ենք քաղաքից, թուրքի ոհմակն է ոռնում լաստանավի քամակից։
Բաքու՜, Բաքու՜, հեքիաթայի՜ն, անրջակա՜ն, դու մեզ անհա՜ս, դու մեզ համար անմատչելի, այսուհետև սոսկ հուշերում, լոկ հուշերում կարող ենք գալ մենք քեզ այցի, Բաքու՜, Բաքու՜, սիրու՜ն քաղաք, սիրո՜ քաղաք՝ կախարդակա՜ն, երազայի՜ն, անզուգակա՜ն։
Օրորվում է ծովը լուռ, հրաժեշտի ծփանքով, խոր վշտի մեջ մենք անլուր ետ ենք շրջվում արցունքով։ Ետ ենք շրջվում՝ քեզ, Բաքու, մի անգամ էլ նայելու, չէ՞ որ գիտենք՝ տեսքը քո, ավա՜ղ, էլ չենք տեսնելու…
1990թ. հունվար
ԵՍ ԵՎ Ն Ա
Փողոցով անցնում էր զառամյալ մի մարդ: Հազիվ էր շարժվում՝ ոտքը դանդաղուն, ծանր փոխելով: Մի պահ մտախոհ նայեցի հեռվից ու սարսափ պատեց ինձ միանգամից…Ես մտածեցի. չէ՞ որ կգա և գարունն իմ վերջին և այնտեղ, ուր որ հուրհրատում էր կրակը վառման իմ ջահելության՝ մոխիր կլինի լոկ, ախ, մոխիր միայն…
Տարիներ անցան, ժամանակ անցավ, ես, աստվածածին իր գեղեկցությամբ ու աշխարհի ողջ բարությունն իր մեջ СКАЧАТЬ