Առաքյալը. Մուրացան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Առաքյալը - Մուրացան страница 4

Название: Առաքյալը

Автор: Մուրացան

Издательство: Aegitas

Жанр: Зарубежная классика

Серия:

isbn: 9781772468205

isbn:

СКАЧАТЬ մի անհեթեթ որոշում:

      Դժբախտաբար, երիտասարդն էլ յուր կամքի տերն էր (գոնե ինքը հաճախ այդպես էր ասում), ուրեմն և հեշտ չէր ետ կեցնել նրան յուր ընտրած ճանապարհից: Այդ պատճառով մոր «ոչ, այդ չի լինիլ» վճռին, նա պատասխանեց խստությամբ:

      – Ամառանոցում զվարճանալուց առաջ ես պարտք ունիմ կատարելու, մայրի՛կ, մի՛ հուսար թե ես կհետաձգեմ իմ գործը քեզ ընկերանալու համար:

      – Պետյա՛, Պետյա՛, մեկ մտածիր թե ի՞նչ ես ասում… ամբողջ տարի աչքներս ջուր կտրած սպասել ենք քեզ, կարոտից հալվել… (կամենում էր ասել «հալվել ումաշվել ենք», բայց մեկ էլ մտածելով թե ինքը խիստ պարարտ է, ասաց) մաշվել է սրտներս, այժմ դու նորեն կամենում ես մեզ թողնե՞լ… Ուրեմն դու սիրտ չունիս, դուհայր, մայր, եղբայր ու քույր չե՞ս ճանաչում…

      Վերջին բառի վրա տիկինը հեկեկալու նման մի սրտաշարժ ձայն հանեց, հետո հուպ տվավ աչքերը, հուսալով թե նրանցից մեկն ու մեկը արտասուք կգլորե յուր սպիտակ ու փափուկ այտերի վրա (որ իհարկե շատ տեղին կլիներ), բայց տեսնելով որ այդ չեղավ, ընդհատեց խոսքը…

      Երիտասարդին այնպես թվաց թե դյուրազգաց մայրը սրտի նեղությունից չի կարողանում այլևս խոսել, ուստի որպեսզի չհաղթահարվի այդ սրտաշարժ տեսարանից,իսկույն ծոցից հանեց յուր հուշատետրը և սկսավ թերթել… Այո՛, բավական էր նայել այդ հուշատետրի էջերին, կարդալ գոնե կեսը «մեծ գործերի» այն ցանկին, որ նա կազմել էր մայրաքաղաքից վերադառնալիս, որպեսզի նա նորեն ոգևորվեր և առ ոչինչ գրեր մոր թախանձանքն ու արտասուքը, կամ արհամարհեր ամառանոցի հանգստությունն ու զվարճությունները:

      Եվ այդպես էլ եղավ: Երբ Պետրոսը հուշատետրը դրավ նորեն ծոցը, նրա սիրտն արդեն այնքան էր ամրացել, որ նա ուղղակի ասաց.

      – Դու, մա՛յրիկ, բախտավոր կին ես. ունիս ամուսին, առողջ զավակներ, մեծ հարստություն, սեփական ապարանք, գեղեցիկ ամառանոց, ապրում ես գոհ ու երջանիկև, միևնույն ժամանակ, չես կամենում զրկել քեզ նույնիսկ մի ավելորդ զվարճությունից, այսինքն, որ ամառվա ամիսներում ընկերանա քեզ որդիդ… Բայց կանաշխարհում մարդիկ, որոնք շատ անհրաժեշտ բաներից են զրկված. ա՛յ, ես գնում եմ նրանց մոտ, որպեսզի կարողանամ նրանց մի փոքր մխիթարել, կամ նրանց կարիքներից մինը կամ երկուսը լցնել:

      Լիդիա Պավլովնան որդու այս ճառից ոչինչ չհասկացավ, բայց Կիրիլ Կարպիչը (հայր Կամսարյանը), որի անունը Ճիպին Տեր Օվանեսի ձեռքով չափաբերական մատյանում նշանակված էր «Կարապետի վուրթի Կիրակուս» և որը դեռ խալաթով նստած էր բազմոցի վրա և երկար ծխափողը ձեռքին թե՛ ծխում և թե՛ լսում էր հիշյալ վիճաբանությունը, որդու վերջին խոսքերի վրա մի անհանգիստ շարժումն արավ: Քաղցր ժպիտը, որ մինչև այն փայլում էր նրա ածիլած ու գիրությունիցփայլող դեմքի, կրկնածալ ծնոտի և գորշ ընչացքով հովանավորված հաստ շրթունքի վրա, չքացավ իսկույն. թավամազ հոնքերը կարծես վայր իջան աչքերի սուր հայացքը ավելի խստացնելու համար. իսկ անխառն հայկական քիթը, որ պատկառելի տեղ էր բռնած խոշոր դեմքի վրա, զգալի կերպով կախվեցավ, որպեսզի տիրոջդժգոհությունը մարմնացնե յուր մեջ ամբողջովին:

      Ինչո՞ւ անհանգստացավ Կիրիլ Կարպիչը, – դրա պատ ճառը բոլորովին այլ էր: Նա, իհարկե, չէր մտածում ոչ Լիդիա Պավլովնայի մայրական փառասիրությունըգոհացնելու և ոչ էլ որդու ամառային հանգստության մասին. նրան СКАЧАТЬ