Название: Կայծեր Մաս 2
Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Жанр: Зарубежная классика
isbn: 9781772467086
isbn:
Ինձանից շատ հեռու չէր խնձորենին, որի տերևների սոսափյունը ընդհատեց իմ մտածություները: Ես նայեցի դեպի այն կողմը: Ծառերի վրա նկատեցի նույն աղջկան, որ ճաշի ժամանակ մեզ համար սեղան էր պատրաստում: Դա Ծովիկն էր, նավավարի աղջիկը: Ահա մի էակ ևս, որ ինձ նման արթուն էր, որի վրա օրվա ջերմությունը չէր ազդում: Բայց ի՞նչ էր շինում այդ մանկահասակ արարածը այն ծառի վրա: Կապիկը միայն կարող էր այնպես համարձակ մի ոստից մյուսը թռչել: Պտուղներ չէր քաղում նա. խնձորները դեռ ոչ բոլորովին հասած էին: Նա ընտրում էր նրանցից խոշորները, իրանց ձևով կանոնավորները և ինչ-որ կպցնում էր նրանց վրա: Ես իսկույն հասկացա այդ գործողության նպատակը: Խնձորներն այն տեսակից էին, որ հասունացած Ժամանակ ստանում էին սաստիկ մուգ-կարմիր գույն, իսկ այժմ դեռ բաց-կապտագույն էին: Նա կպցնում էր նրանց վրա զանազան ձևով մանր և գեղեցիկ տերևներ: Խնձորները հասունացած ժամանակ, շատ հասկանալի է, որ նրանց մակերևույթի բաց մնացած տեղերը արևից կստանան կարմիր գույն, իսկ տերևներով ծածկված տեղերը կմնան սպիտակ գույնով, և այսպիսով նրանց վրա կձևանան զանազան նկարներ: Այդ տեսակ նախշուն, հոտավետ խնձորները կոչվում են «սիրականի խնձոր»: Առհասարակ խնձորը հայոց մեջ սիրո նշան է: Հարսանիքների ժամանակ, ումը որ կամենամ են հրավիրել, մի հատ կարմիր խնձոր են ուղարկում նրան: Իսկ այդ տեսակ նախշուն խնձորները մեծ աղջիկները ծածուկ ուղարկում են սիրած պատանիներին: Բայց ո՞ւմ համար էր պատրաստում այդ փոքրիկ աղջիկը իր խնձորները: Նա, անտարակույս, դեռ չգիտեր, թե ի՞նչ էր սերը: Երևի նա տեսել էր, թե ինչ են անում մեծ աղջիկները, ինքն էլ հետևում էր նրանց օրինակին, առանց հասկանալու իր պատրաստության նշանակությունը: «Ահա մի անգիտակցություն ևս, մտածեցի ես, նա դեռ չսիրած, սիրո համար նվերներ է պատրաստում»… Մի՞թե ես էլ նույնը չէի անում… մի՞թե ես էլ սիրո համար զոհեր չէի պատրաստում, առանց իմ սիրո առարկայի հետ ծանոթ լինելու… Բայց Ծովիկը ինձանից խելացի էր. նա գոնե ընտրում էր խնձորներից այն միայն, որը ավելի գեղեցիկ էր, որը փտած կամ որդնակեր չէր: Իսկ ես այդ ընտրությունը չունեի, ես չգիտեի, թե իմ զոհաբերություները որ աստիճան նպատակահարմար են… Ես հետևում էի միայն ինձանից մեծերի օրինակին, որպես Ծովիկը հետևում էր իրանից մեծերի օրինակին…
Հանկարծ սրահի մեջ բացվող դռնից դուրս վազեց մի փոքրիկ երեխա: Դա երևի մեր հյուրընկալի արու զավակն էր, որովհետև սաստիկ նման էր հորը: Նա այնպիսի մի ուժգին թափով սենյակից դուրս նետվեցավ, որ, գնդակի նման իմ մոտից անցնելով, ինձ չտեսավ: Նա նույն արագությամբ վազեց մինչև պարտեզի դուռը, մի քանի անգամ շարժեց, երբ տեսավ, որ փակ է, բարկացավ և կրկին նետվեցավ դեպի սրահը: Այժմ միայն տեսավ ինձ և, որպես վաղեմի ծանոթ, СКАЧАТЬ