Կայծեր Մաս 1. Րաֆֆի
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Կայծեր Մաս 1 - Րաֆֆի страница 12

Название: Կայծեր Մաս 1

Автор: Րաֆֆի

Издательство: Автор

Жанр: Зарубежная классика

Серия:

isbn: 9781772467079

isbn:

СКАЧАТЬ աբեղաների հրաշագործությունների մասին, թե ի՛նչպես նրանք խորոված աղավնիներ էին թռցնում, ի՛նչպես հրեշտակների հետ էին խոսում, ի՛նչպես դևերին բռնում էին և իրանց սպասավորություն էին անել տալիս, կամ ի՛նչպես շաբաթներով ոչինչ չէին ուտում, բայց աստված նրանց համար երկնքից մանանա էր ուղարկում: – Ո՞վ է իմանում, հազար ու մեկ այսպիսի բաներ էի լսում, որոնք լցնում էին իմ սիրտը մի սրբազան ջերմեռանդությամբ, և ես մտածում էի. – «Թող տամ այս փուչ աշխարհը, գնամ սարերը, մտնեմ քարերի մեջ, ճգնավոր դառնամ, որ ես էլ հրեշտակների հետ խոսեմ. որ ես էլ երկնքի մանանայով կերակրվեմ»…

      Երբեմն ծերունիներից ոմանք առաջարկում էին վարժապետիս խորին աստվածաբանական հարցեր: Նա բոլորի պատասխանը խիստ խելացի կերպով տալիս էր…

      Զ

      ԴՊՐՈՑ

      Մեր դպրոցը տեր Թոդիկի ավելորդ սենյակներից մեկն էր, անասունների ախոռին շատ մոտ և համարյա կպած նրա հետ: Այն նեղ և խեղդված խուցի մեջ լցված էին թվով մինչև քառասուն աշակերտներ. բացի աշակերտներից, այնտեղ կապած էին տեր հոր նորածին հորթերից երեքը: Ձմեռը շատ լավ էր այնտեղ, թեև վառելիք չունեինք, բայց ախոռից դասատան մեջ ծակված պատուհանները բաց էին անում և ջերմ գոլը մառախուղի պես ներս էր թափվում, մեր դասատունը դառնում էր տաք, որպես բաղնիք: Ո՞րքան ուրախանում էինք մենք… Թեև անասունների շնչառությունից գոլորշիացած ջերմությունը խեղդելու չափ ծանր էր: Ամառը շատ վատ էր այնտեղ, որովհետև ախոռի մեջ գտնված անմաքրությունների խմորվելուց` մի կողմից փչում էր անախորժ գարշահոտություն, մյուս կողմից, գոյանում էին զանազան տեսակ զեռուններ, որոնք լվերի հետ խումբեր կազմելով, ահագին բազմությամբ արշավանք էին գործում դեպի մեր դասատունը: Նրանք այնքան մանր էին, որ աչքը հազիվ էր տեսնում, բայց ո՜րպես սարսափելի կերպով խայթում էին, – այդ միայն աստված գիտե:

      Ամբողջ դպրոցը բաղկացած էր մեկ դասատնից. նրա միջումն էին ավանդվում թե բարձր և թե տարրական գիտությունները, սկսյալ այբբենարանից, մինչև այն ահագին գիրքը, որ ես հազիվ էի կարողանում մինչև ժամատան խուցը տանել: Մեր դասատունը, թուրքի մեչիդի նման, բոլորովին մերկ էր. նստարան, աթոռ, սեղան կոչված բաները այնտեղ չկային: Աշակերտները ծալապատիկ նստում էին խոնավ հատակի վրա, առանց տախտակամածի, որ միայն պատած էր ճահճային բույսերից հյուսած հասիրներով: Վարժապետը միայն իր տակին փռած ուներ այծի մորթի, և մի քանի հարուստների որդիները նույնպես ունեին փոքրիկ օթոցներ, որ բերել էին իրենց տներից: Միակ առարկաները, որոնք հիշեցնում էին, թե այն մթին և գերեզմանի պես խոնավ սենյակը դպրոց էր, – էին` ֆալախկան և մի խուրձ դալար ճիպոտներ նրա մոտ դրած…

      Ա՜խ, քանի՜, քանի՜ անգամ մենք գողացանք, քանի՜ անգամ կոտրեցինք այն անիծված ֆալախկան, դարձյալ չկարողացանք ազատվել նրանից: Նա միշտ կար և կար… Նա միշտ անպակաս մնաց մեր դպրոցից… Երբ ես շատ ուշ, վերջին ժամանակներում, կարդացի ինկվիզիցիայի հնարած գործիքների նկարագրությունը և նրանց տեսակները, զարմացա, թե ի՞նչպես էր պատահել, որ կաթոլիկ եկեղեցու հանճարը, որ այնքան զորավոր էր տանջանքի մեքենաներ ստեղծելու մեջ, բոլորովին ի նկատի չէր առել ֆալախկան – այդ, աշակերտի հոգին մարմինը մաշող գործիքը… Աշակերտի մերկ ոտները դնել այդ պատժական մեքենայի մեջ, պտտեցնելով վեր բարձրացնել, հետո դալար ճիպոտներով այնքան СКАЧАТЬ