Название: Սալբի
Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Жанр: Зарубежная классика
isbn: 9781772467017
isbn:
– Բարո՛վ, Խաթուն-Բաջի, – ասում է Մարթան:
– Աստծո բարին քո արևին, – պատասխանում է եկվորը:
– Ի՞նչ կա, բարի լինի, – հարցնում է պառավը:
– Աստուծով բարի է… բայց Մարթա, իմ աչքի լույս, երեխես ահա մի ամիս է ցավից աչք չէ բացում:
– Հա՜, քույրիկ, այս տարի չար տարի է, ցավ ու չոռն շատ է. տերտերն էլ այդպես է վկայում գրքի խոսքով… Հարբուխ, խորուզակ, տաքոտք, համարյա ամեն տան մեջ տանջում են երեխաներին:
– Բայց իմ երեխիս ցավը մյուսների նման չէ. նրանց շատերի վիզը և կոկորդը ուռչում է, կամ հազում են. «խաչիցն» է, ասում են. այդ պատճառով սուրբ Խաչ ուխտ գնալով – փրկվում են: Բայց իմ երեխիս չար աչքով տվին և այդպես, օրըստօրե հալվում և մաշվում է:
«Չար աչքում չար փուշ», ասաց պառավը, երեխայի ձեռքը բռնելով և նրա երեսին նայելով:
– Բայց ես վախենում եմ «չարոց» լինի, – առաջ տարավ Խաթուն-Բաջին:
– Բա, «չարոց» է, երեխի վրա սաստիկ վախ նստելով, չեք տվել շուտով «աղոթեն», դրա համար ուղլուկ (բարակացավ) է բռնել:
– Իրա՜վ, այդպես է, մեր հացթուխը, այն անիծյալ Նուբարը` անցյալ օրը երեխիս վախեցրեց «Մարդագայլի» անունով: Հապա դրան ճար չկա՞ :
– Ինչո՜ւ չէ. ուզո՞ւմ ես դյուրին լինի բանը, սուրբ Սարգսին ուխտ տար:
– Տարա, բայց բժշկություն չեղավ… – պատասխանեց Խաթուն-Բաջին հոգոց հանելով: – ՈՒ՛հ, քույրիկ, ժամանակը փոխվել է, ասես թե սրբերը քարասրտել են. նրանք առաջվա նման քաղցր աչքով չեն նայում մարդոց վրա:
– «Կույրը որպես փակած աչքով նայում է աստծուն, աստված էլ նույնպես է նայում կույրին, ասում է թուրքի առածը, – պատասխանեց պառավ Մարթան ծանրությամբ: – Սուրբերը միևնույն բարի սուրբերն են. բայց ադամորդիների բարքը ապականվել է. նրանք իրանց մեղքերով բարկացրել են երկինքը:
– Հա մեր մեղքիցն է ամենայն պատիժն ու պատուհասը, որ աստված բերում է մեր գլխին… Ա՛խ երեխես, ա՛խ իմ ազնիվ աղավնյակս…: Ինձ էլ յուր հետ կմաշե և խորին գերեզման կտանի…:
Խաթուն-Բաջին սկսում է դառն կերպով լաց լինել, բայց պառավ Մարթան մխիթարեց նրան ասելով – աստված ողորմած է. հույսդ СКАЧАТЬ